Դրան ասեք, որ երկրում մարդկային ռեսուրսի ճգնաժամ չկա, պարզապես մարդիկ վաղուց արդեն հասկացել են, որ ձեզ հետ աշխատելն ու ասոցացվելը «զապադլո» է. քաղտեխնոլոգ
ՀՀ կառավարության նիստում վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը հերթական ցնցող բացահայտումն է արել: «Երկրում մարդկային ռեսուրսի ճգնաժամ է, որի արդյունքում էլ հենց ՀՀ կառավարությունը սխալ կադրային քաղաքականություն է վարում։ Իսկ մարդկային ռեսուրսի ճգնաժամն էլ նրանից է, որ բնակավայրերի 70 տոկոսից ավելիում մանկապարտեզ չկա»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
«Դրան ասեք, որ երկրում մարդկային ռեսուրսի ճգնաժամ չկա… պարզապես մարդիկ վաղուց արդեն հասկացել են, որ ձեզ հետ աշխատելն ու ասոցիացվելը «զապադլո» է: Մարդիկ հասկանում են, որ վաղ թե ուշ այս բարդակն ավարտվելու է և իրենք այդ ժամանակ «իզգոյ» չեն լինի»: