Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր Կենտրոնը ձեռի հետ վերածում են մի մեծ խոզանոցի... Արմեն ՀովասափյանՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում. ՈւշակովԱդրբեջանն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման հանձնաժողովի կազմըՀայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչԿիևը ժամկետից շուտ դադարեցրել է Մայամիում բանակցություններըԵրևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Ֆրանսիայում բողոքի ցույցերի հետևանքով պատճառված վնասի չափը կազմել է առնվազն 30 միլիոն եվրոԴոլարն էժանացել էԴուրս եկեք քաղաք. Ավինյանը շնորհավորել է մայրաքաղաքի տոնն ու խոստացել բարձր տրամադրությունՈւկրաինական բանակը ԱԹՍ-ներով hարվածել է ՌԴ Ռոստով քաղաքին․ տnւժածների մասին տեղեկատվությունը ճշտվում էԵրկրում անվտանգություն ասվածը միայն թղթի և գովազդային արշավների շրջանակներում է. Տիգրան ԱբրահամյանՊուտինն ինձ ասաց, որ չի կարող հավատալ, որ ինձ հաջողվեց կարգավորել հայ-ադրբեջանական հակամարտությունը. Դոնալդ ԹրամփԱդրբեջանը միջազգային ճանապարհորդների խումբ է տարել օկուպացված Արցախի Մեխակավանի շրջանԻսկ որտե՞ղ են այդ աղբամանները... Մաղթում ենք Հայաստանի մայրաքաղաքին շարունակական հաջողություններ իր յուրահատուկ կերպարը պահպանելու գործում. ՀՀ-ում ՌԴ դեսպանությունԷրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու․ Սամվել Կարապետյան30-ամյա կինը հայտնել է, որ սեռական բռնության է ենթարկվել հյուրանոցում, ավտոմեքենայում ու նաև խոտերի մեջԲրազիլական զինվшծ տղամարդը ներխուժել է մանկապարտեզ և շուրջ երեք ժամ պատանդ պահել 13 երեխայիԹրամփի և Պուտինի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվելԻշխանությունը փորձում է ոչնչացնել Ծառուկյանի բիզնեսը, բայց փլուզում է տնտեսության ճյուղեր՝ հազարավոր մարդկանց թողնելով առանց օրվա հացի․ Արման ԱբովյանՀանգստյան օրերին սպասվում է առանձ տեղումների եղանակ ՀԿ-ները հայտարարություն են արել, Իոաննիսյանը դրան չի միացել. «Հրապարակ»Դեսպանների հետ ակտիվ հանդիպումներ են սկսել. «Հրապարակ»Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց․ «Ժողովուրդ»Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. «Հրապարակ»ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ»Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ»Սրբազանի գործը մտել է փակուղի. «Հրապարակ»ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ»Կադրային բանկի անակնկալները. «Հրապարակ»ՄՔԴ-ի դեմ ցանկացած քայլ հարված է զանգվածային հանցագործությունների զոհերին․ դատարանի նախագահՀրշեջները կանխել են կրակի տարածումը դեպի տունՇարունակում ենք ջանքերը՝ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու ուղղությամբ․ դեսպանՎրաստանում ապօրինի միգրանտների դեմ ստուգումների արդյունքում 64 մարդ է ձերբակալվելԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանում դիտորդի մասնակցությամբ արձանագրված միջադեպինՎերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել Գագիկ Ծառուկյանին կալանավորելու մասին որոշումըԹրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ շատ հաջող զրույց է ունեցել
Տնտեսություն

Մի շարք մարզերում չեղարկվել են աճուրդներ. ՊՎԾ

Պետական վերահսկողական ծառայությունը Ծառայության ղեկավարի հանձնարարությամբ մեկնարկել է մշտադիտարկումներ մի շարք համայնքներում՝ վերջին տարիներին իրականացված հողային աճուրդների, դրանց մրցույթների կազմակերպման ու գործընթացների իրավաչափության, կազմակերպիչների կողմից պատշաճ մրցակցության և թափանցիկության ապահովման, ինչպես նաև ոլորտում առկա ռիսկերի ու խտրական երևույթների բացահայտման և գնահատման նպատակով: Վարչապետի հանձնարարությամբ ոլորտի լիազոր մարմինները և մարզպետների աշխատակազմերը ևս ներգրավված են Ծառայության կողմից իրականացվող վերահսկողական գործառույթներում՝ ոլորտում իրենց լիազորություններից բխող  ձևաչափով: Հայտնում են ՊՎԾ-ից: 

Մշտադիտարկման շրջանակում արդեն իսկ արձանագրվել են մի շարք դեպքեր, երբ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը համայնքների կողմից օտարվել են առանց պատշաճ մրցակցային պայմանների ապահովման, մասնավորապես   ՝ աճուրդների վերաբերյալ հայտարարությունները չեն հրապարակվել օրենքով նախատեսված բոլոր հարթակներում կամ հրապարակվել են մասնակի հասանելիությամբ՝ դրանով առերևույթ խախտելով հանրության՝ օրենքով երաշխավորված իրազեկվածության ու հասանելիության նորմը:

Պարզվել է՝ աճուրդների մասին տեղեկատվությունը հաճախ զետեղված է այնպիսի հատվածներում, որ թվային տեխնոլոգիաներին առանձնապես չտիրապետող քաղաքացիները կդժվարանան գտնել այն. դրանով սահմանափակվել է վերջիններիս կողմից տվյալ աճուրդներին պոտենցիալ հնարավորության մասնակցությունը:

ՀՀ հողային օրենսգրքով և այլ իրավական ակտերով սահմանվում են համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի՝  երրորդ անձանց որպես սեփականություն տրամադրման կարգը, աճուրդային կարգով օտարման ձևերն ու եղանակները։ Աճուրդային կարգով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարումն ունի հաստատված ընթացակարգ, ըստ որի՝ կազմակերպիչն աճուրդի անցկացումից մեկ ամիս առաջ մամուլով, զանգվածային լրատվության այլ միջոցներով և ՀՀ հրապարակային ծանուցումների www.azdarar.am պաշտոնական կայքէջում, մարզպետարանի պաշտոնական կայքէջում, ինչպես նաև առկայության դեպքում՝ համայնքի պաշտոնական կայքէջում հրապարակում է սակարկությունների վերաբերյալ տեղեկատվությունը, մասնավորապես՝ աճուրդի անցկացման տեղը, օրը, ժամը, հողամասի գտնվելու վայրը, չափերը, կադաստրային ծածկագիրը, մեկնարկային գինը, նախավճարի չափը, օգտագործման նպատակը և այլ վերաբերելի տեղեկատվություն։

Ծառայության վերահսկողության արդյունքում պարզվել է նաև, որ որոշ համայնքներում հողատարածքներն աճուրդների արդյունքում օտարվել են հիմնականում մեկնարկային արժեքներով, ինչը կարող է վկայել այն մասին, որ աճուրդի կազմակերպիչների կողմից առնվազն չի ապահովվել պատշաճ մրցակցություն: Արձանագրվել են մի շարք դեպքեր, երբ մեկնարկային արժեքներով ձեռք բերված հողամասերը կարճ ժամանակ անց վերավաճառվել են մի քանի անգամ գերազանցող արժեքներով, ինչը կրկին վկայում է այն մասին, որ աճուրդների կազմակերպիչների կողմից պատշաճ իրազեկում և թափանցիկ մրցակցություն ապահովելու դեպքում այդ հավելյալ գումարները ևս կարող էին մուտքագրվել համայնքային բյուջե: Ինչպես նաև առկա են դեպքեր, երբ աճուրդային եղանակով ձեռք բերված հողամասերը հետագայում անկախ գնահատող կազմակերպությունների կողմից գնահատվել են ձեռք բերման արժեքից մի քանի անգամ բարձր արժեքներով և գրավադրվել ՀՀ առևտրային բանկերում ու ֆինանսական այլ կազմակերպություններում։

Ծառայության վերահսկողների կողմից դիտարկվել են նաև ընթացիկ տարվա սկզբից մի շարք մարզերում համայնքային սեփականություն հանդիսացող հողերի աճուրդների մասին հրապարակումները, ինչի արդյունքում արձանագրվել է, որ Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզպետների աշխատակազմերի պաշտոնական կայքէջերում բացակայում են տվյալ ամսվա ընթացքում նախատեսված՝ շուրջ երեք տասնյակ լոտերով հողերի աճուրդների մասին հայտարարությունները:

Քանի որ տվյալ դեպքերում խախտվել էին ՀՀ հողային օրենսգրքի պահանջները, և ըստ էության՝ չէր ապահովվել պատշաճ իրազեկում՝ սահմանված ոլորտի օրենսդրությամբ, այդ աճուրդների իրականացումն ինքնին իրավաչափ չէր, և այդ հիմքով ոլորտի լիազոր մարմին հանդիսացող Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանն առաջարկվել է վերը նշված աճուրդների կազմակերպիչների հետ քննարկել դրանց չեղարկման իրավական հիմքերը, ինչպես նաև մարզպետների աշխատակազմերի ու համայնքների ղեկավարների հետ իրականացնել համապատասխան աշխատանքներ՝ հետագայում նմանատիպ դեպքերը բացառելու նպատակով։

Արդյունքում՝ Գեղարքունիքի մարզի Սևան, Կոտայքի մարզի Ակունք և Գառնի, ինչպես նաև Շիրակի մարզի Ամասիա համայնքների կողմից վերը հիշատակված աճուրդները չեղարկվել են:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ համայնքային սեփականության հողերի աճուրդների կազմակերպման ընթացակարգերի, իրազեկման կարգի, դրանց անցկացման թափանցիկության ու ներառականության ապահովման գործընթացներում առկա են բազմաթիվ ռիսկեր ու տեղային հսկողության ակնհայտ բացթողումներ, Կառավարության վերջին նիստերից մեկում վարչապետի կողմից արվել են հստակ արձանագրումներ և տրվել կոնկրետ հանձնարարականներ: Այդ հիմքով Ծառայության ղեկավարի հանձնարարությամբ ՊՎԾ-ում նախաձեռնվել են մի շարք ծավալուն մշտադիտարկումներ՝ ոլորտում ինստիտուցիոնալ վերահսկողությունը ուժեղացնելու, դրա արդյունքում վեր հանելու հավանական, ենթադրյալ խախտումներն ու չարաշահումները, ինչպես նաև  հասցեագրելու ոլորտի ընթացակարգային ու օրենսդրական բացերը: Վերահսկողական գործառույթների արդյունքում ՀՀ վարչապետին սահմանված կարգով կներկայացվեն թե՛ տեղեկանքներ ու ամփոփագրեր և թե՛ ոլորտի բարեփոխմանն ուղղված համակարգային ու օրենսդրական փոփոխությունների առաջարկներ, իսկ առերևույթ հանցակազմի հատկանիշներ պարունակող դեպքերում նյութերը կտրամադրվեն իրավապահ մարմիններին՝ քրեաիրավական գնահատականի արժանացնելու և ընթացքը լուծելու նպատակով:

Մշտադիտարկումներն այս պահին շարունակվում են Ծառայության՝ Ռիսկերի գնահատման և վերլուծության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ոլորտների վերահսկողության, ինչպես նաև Տնտեսական ոլորտի  վերահսկողության վարչությունների ներգրավմամբ:

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումները՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը: