ՏԿԵ նախարարը խորհրդակցություն է ունեցել իտալական ընկերության հետ
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեսանդրո Ֆերրանտիի հետ այցելել են «Ռենկո» ընկերությունների խմբի շոգեգազային ցիկլով աշխատող «Արմփաուեր» ընկերություն։
Նախ կայանում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ ներկայացվել է կայանի գործունեությունը, հզորությունները, մինչ օրս գրանցած արդյունքները։
Այնուհետև շրջայց են իրականացրել կայանի տարածքում, ծանոթացել կայանի աշխատանքին։