Կասպից ծովը հասել է վերջին 48 տարվա ամենացածր մակարդակինՆեթանյահուն կարգադրել է ուժեղացնել անվտանգության միջոցները բոլոր ավիափոխադրողների համարԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուԳերմանիայի ոստիկանությունը միջազգային գործողություն է իրականացրել նեոնացիստական երաժշտություն տարածողների դեմՍկանդալ Պորտուգալիայի հավաքականում․ Ռոնալդուն մասնավոր ինքնաթիռով լքել է ազգային ընտրանու ճամբարըԼատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասինՏեսանյութ է տարածվել Շենգավիթում տղամարդու ձերբակալությունից․ ՆԳՆ-ից պարզաբանում ենՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանը հերքել է Եվրոպայից 40 հազար ամերիկացի զինծառայող դուրս բերելու ծրագրերըՆավթի ռազմավարական պաշարները խիստ նվազել են ՌԴ ավիացիոն գլխավոր գիտական կենտրոնի գլխավոր տնօրենին խարդախության գործով ուղարկել են քննչական մեկուսարանՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մեկնել է Կիպրոս` Ազգերի լիգայի ընտրական փուլի հաջորդ խաղինԱնձրեւային օրերի քանակով ռեկորդ է գրանցվելՆԳ նախարարությանը կից խորհրդում քննարկվել են Երևանում խցանումների նվազեցման լուծումներըԹրամփը դժգոհել է Fox News-ից․ «Նրանք կրկին ու կրկին ամբողջությամբ բացասական նարատիվն են կրկնում»Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի էՀայ-ռուսական կապերը քաղաքականությունից վեր են․ ՇվիդկոյԱրցախ TV-ն կարճատև դադարից հետո հանդես կգա օպերատիվ լրատվությամբ, որակյալ հեռուստանախագծերովՔննարկվել են մաքսային ոլորտի օրենսդրական կարգավորումների բարելավմանն ուղղված նախագծերԵվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարԲրիտանիայի վերադարձը ԵՄ հիանալի նորություն կլիներ. ՄակրոնՀամահայկական ամառային իններորդ խաղեր. կայացել է միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստըԻրանում առաջին անգամ ռազմական պատրաստություն են անցկացրել կին կամավորների համար«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՈրտե՞ղ է գտնվում Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացին. փաստաբանը մանրամասներ է ներկայացրել. Sputnik ԱրմենիաԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներՇոգից մահացությունները 63%-ով աճել են՝ 1990-ականներից ի վեր․ ԱՀԿԹուրքիան և Ադրբեջանը կստորագրեն ավելի քան կես միլիարդ դոլարի պաշտպանական ոլորտի համաձայնագիր«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԶոհված զինծառայողի մոր կյանքը փրկելու համար մնացել է 1,6 միլիոն դրամ․ դրամահավաքի վերջին փուլըՀոկտեմբերի 1-ին ուսումնական թռիչքների պատճառով Գյումրիում, Թալինում և Արթիկում կլսվեն պայթյունանման ձայներ. ՊՆ«Սա արդեն ռեկորդ է». ՀԱՀ-ն 9 ամսում երրորդ անգամ կանչել է ԱՄՆ դեսպանինՀայաստանի և Խորվաթիայի առողջապահության նախարարները քննարկել են համակարգի կառավարմանն առնչվող հարցեր«Արևմտյան Ադրբեջան» կոնցեպցիան անհամատեղելի է տարածքային ամբողջականության ճանաչման հետ․ ՍուրենյանցԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքՔննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման և հարմարեցման լրամշակված նախագիծըԱլեքսան Ալեքսանյանի խափանման միջոց կալանքը փոխարինվել է տնային կալանքով և բացակայելու արգելքովԱմերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունումԱնհրաժեշտություն է առաջացել ընդլայնել «Զվարթնոց» օդանավակայանի թողունակությունը. Դավիթ ԽուդաթյանԱռգրավվել է մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա․ ՆԳՆՀՀ Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄԱշխատանքային կենսաթոշակի նշանակման դիմումների որոշումներն այսուհետև կուղարկվեն SMS-ի միջոցովԱրագածոտնի թեմի այս շաբաթվա միասնական ժամերգությունը կկատարվի Երնջատափ գյուղի Սուրբ Նշան եկեղեցումՀոկտեմբերի 1-ին որոշ հասցեներում լույս չի լինիԿառուցվելու է 272 մետրանոց էստակադա և երկու ուղեանց․ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը կվերակառուցվիՊԵԿ բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգության նոր դեպքերՓաշինյանը Նյու Յորք էր ժամանել ՄԱԿ-ում ելույթ ունենալո՞ւ, թե՞ ամերիկահայ ուսանողներին պառակտելու նպատակով. Սասունյան
Ադրբեջանի կողմից հայկական մշակութային օբյեկտները «Կովկասյան Աղվանքի» ժառանգություն ներկայացնելը հայկական ժառանգության ինքնության ժխտման համակարգային քաղաքականություն է
Տրվել է Արտաշատի խճուղի - Մ2 - Հ8 - Նորագավիթի 1-ին փողոց խաչմերուկի շինարարության մեկնարկըՔննարկվել են Հայաստանի և Իրանի միջև արդյունաբերական ավանների բնագավառում համագործակցության զարգացման հեռանկարներըԻրաքյան Քուրդիստանում նշվել է Հայաստանի անկախության օրը
Հասարակություն

Դիլիջանում ծառերն արմատախիլ են արել, որ օբյեկտներ կառուցեն․ Ոսկան Սարգսյան

Տավուշեցի լրագրող Ոսկան Սարգսյանը ահազանգում է․

«Դիլիջանի համայնքապետարանը ծառերի սպանդ է իրականացրել, որպեսզի արվեստի քոլեջի լուսավորությունը փակելով՝ օբյեկտներ սարքեն։ 
 
Դիլիջան քաղաքի բնակիչներից բողոք եմ ստացել, որ Դիլիջանում, Դիլիջանի արվեստի պետական քոլեջի շենքի առաջ Դիլիջանի համայնքապետարանը շինարարություն է իրականացնում,որի համար արմատախիլ է արել մեծ եղևինիներ, կառուցվել են խանութներ կամ սպասարկման այլ օբյեկտներ։ Արմատախիլ արված ծառերի տեղում, դրանց արմատները հողով ծածկել են, թաքցրելԼ Այդ կառույցները փակում են արվեստի քոլեջի շենքի մի մասը, խաթարում շենքի բնական լուսավորությունը։ Դիլիջանցիները բողոքում են,ո ր համայնքապետարանը շինարարական աշխատանքների ընթացքում հատել է դեպի Վանաձորի տանող ճանապարհի եզրի ղալարի՝ սև սալորի ու սերկևելի ծառերը, դրանց փոխարեն դեկորատիվ տնկիներ տնկել, իսկ հատված ծառերը, առանց մանրացնելու , տեղափոխել է անապահով մարդկանց բակեր, որպես կարիքավորներին վառելափայտի օգնություն։
 
Դիլիջանի արվեստի քոլեջի երկարմյա տնօրեն Հասմիկ Մկրտումյանը <<Օրագիր նյուզ>> լրատվականին ասել է <<Մենք բացարձակապես կապ չենք ունեցել ծառերի հատման հետ, հակառակը՝ փորձել ենք միջամտել, հարցրել ենք, թե ինչո՞ւ են նրանք հատում այդ ծառերը։ Չեմ հասկանում իմ մեղքը, ո՞րն է այս պարագայում։ Դպրոցի ետնամասում,ինչ-որ շինարարություն է գնում, որը մեզ ևս խանգարում է, բայց մեզ ասել են, որ դա օրինական է, և իրենք բոլոր տեսակի փաստաթղթերը ունեն ու կարող են ապացուցել։ Մենք ստիպված համբերատար դա տանում ենք․ խոսքը կառուցվող կրպակների հատվածի մասին է»։ Տնօրենը նշել է՝ ծառերը մեկը մյուսից ավելի գեղեցիկ էին և ապահովում էին հաճելի տրամադրություն։ Նրա խոսքով՝ դպրոցի կոլեկտիվը շատ ծանր է տարել ծառերի հատման, կամ ինչպես այդ աշխատանքներն իրականացնողներն են նշել,տեղափոխման փաստը, հատկապես՝ երբ տեսել են, թե ինչպես են կոշերով դրանք արմատախիլ արվում․ «2, թե 3 տարի առաջ նախկին համայնքապետի ժամանակ այստեղ բերեցին կրպակատիպ մի բան կառուցեցին, մենք բողոքի ձայն բարձրացրեցինք, բայց մեզ չլսեցին, իսկ հետո, անգամ չեմ հիշում ում հրահանգով, այդ գործընթացը կասեցրեցին, իսկ կառույցը քանդեցին։ Դրանից հետո կարծեցինք, որ անօրինական է և այլևս նման բան չի կրկնվի։ Սակայն օրերս տեսանք, որ շատ ինտենսիվ կերպով, իրականացվում են շինարարական աշխատանքներ, որը իրենց պնդմամբ օրինական է»։
Հասմիկ Մկրտումյանը հավելել է, նաև, որ դա, թե՛ ճարտարապետական խնդիր է, թե՛ լուսավորությանն է խանգարում։ Նա ասել է նաև, որ իրենք ոչինչ անել չեն կարող, քանի որ չգիտեն՝ ում դեմ պայքարել՝ խնդրին լուծում տալու համար։
 
Այս խնդրի վերաբերյալ գրավոր դիմել եմ բնապահպանության և ընդերքի տեսական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանին։ Մարտի 31-ին ստացել եմ նրա պատասխանը, ուր նշված է․<<Ի պատասխան Ձեր` 2025թ. մարտի 24-ի գրավոր հարցման՝ տեղեկացնում եմ, որ ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում (այսուհետ՝ Տեսչական մարմին) հարուցված վարչական վարույթի շրջանակներում պարզվել է, որ Դիլիջանի համայնքապետարանի կողմից սուբվենցիոն ծրագրով Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոցում իրականացվում են փողոցի ասֆալտապատման և մայթերի հիմնանորոգման աշխատանքներ, որի ընթացքում հիվանդ և չորացած ծառերը կտրվում-հեռացվում են մայթերից՝ ավելի երկարամյա ծառերով փոխարինելու նպատակով, իսկ առողջ ծառերը էտվում են։ Հարուցված վարչական վարույթի շրջանակներում բնապահպանական իրավախախտումներ չեն հայտնաբերվել, որի հիմքով վարույթը կարճվել է։
 
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոցի 2/28 և 2/17 հասցեներում գտնվող տարածքները հանդիսանում եմ ֆիզիկական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողատարածքներ, որտեղ նշված անշարժ գույքերի սեփականատերերի կողմից իրականացվել են 15մ և 11մ բարձրություն ունեցող «Եղևնի» տեսակի 2 ծառի տեղափոխման և վերատնկման աշխատանքներ՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 202-րդ հոդվածով սահմանված՝ սեփականատիրոջ իրավունքի իրացման շրջանակներում։
 
Համաձայն «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի՝ նույն օրենքի դրույթները չեն տարածվում քաղաքացիների սեփականություն հանդիսացող կամ նրանց օգտագործման իրավունքով տրամադրված հողամասերում կամ օրինական հիմքերով օգտագործման տրամադրված արոտավայրերում կամ խոտհարքներում աճեցված և Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գրքում չգրանցված բուսական աշխարհի օբյեկտների վրա: Հետևաբար, վերոհիշյալ դեպքում շրջակա միջավայրին պատճառված վնասի հաշվարկ չի իրականացվում>>։
 
Բնապահպանության և ընդերևքի տեսչական մարմինը առողջ ծառերի սպանդը ներկայացրել է որպես չոր,հիվանդ ծառերի փոխարինում, որպես էտ»։