Զելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՍերգեյ Լավրովը Բաքվում խոսել է TRIPP-ի մասինՌուբինյանը պատվիրակություն է գործուղում Սանկտ ՊետերբուրգՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Խաչատուրյանը և Զանզիբարի նախագահը քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտներըԱնդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներինՏաջիկստանի նախագահ Ռահմոնը կմասնակցի COP17-ին, նրան դիմավորեցին Փաշինյանն ու Խաչատուրյանը (տեսանյութ)Կրեմլը պատասխանել է Զելենսկու՝ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները վերսկսելու մասին հայտարարությանըԿառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը առաջնահերթություն է․ ՓաշինյանՏաջիկստանի նախագահը ժամանեց ՀայաստանՕմանի ծոցում լցանավ է հրդեհվել, որը փորձել էր անցնել արգելված գոտով՝ անջատած հետևման համակարգովՊՆ-ում խորհրդակցություն է եղել․ տրվել է համապատասխան հանձնարարականներՀՀ-ի և Ֆրանսիայի ԱԺ նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարներըԾառուկյանը գումարներ ա ներդրել, իր գումարը չի ստացել, հիմա ասում են՝ փողեր ա լվացել. փաստաբան (տեսանյութ)Վրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՎաշինգտոնի հռչակագիրը պատմական հնարավորություն է Հարավային Կովկասում կայուն խաղաղության համարՊետական գնումների ընթացակարգն աշխարհի ոչ մի այլ վայրում այնքան թափանցիկ չէ, որքան Հայաստանում. նախարարՇինծու, սարքած գործ ա, ես արդար եմ 100 տոկոս. Գագիկ Ծառուկյանը՝ դատավորին (տեսանյութ)Կասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԺաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնումըՎաղը՝ 10:00-17:00-ը, լույս չի լինի շատ հասցեներումԻնչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողությունԱրարատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Մամուլ

Յուվեցի Կարոյի որդուն մի անգամ արդեն 100-200 միլիոն մուծել են տվել

«Հրապարակ»-ը մի քանի անգամ անդրադարձել է Յուվեցի Կարոյի որդու՝ Վիլեն Կարապետյանի, եւ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Նահապետ Գեւորգյանի՝ Նովոյի որդու դեմ հարուցված քրեական գործին:


Հիշեցնենք․ այն վերաբերում է նրանց կողմից ավելի քան 2 միլիարդ դրամ հարկային պարտավորություններից խուսափելուն եւ գազագողությանը։ Հարուցված քրեական գործի շրջանակում փակվել են նաեւ նրանց պատկանող 36 գազալցակայանները, Կարապետյանի եւ Նահապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, հայտարարվել է հետախուզում, նրանք անհետացել են։

Մենք տեղեկություն ենք ստացել Վիլեն Կարապետյանի գտնվելու վայրի վերաբերյալ: Ըստ լուրերի, նա գտնվում է աներոջ՝ Դավիթ Գրիգորյանի մոտ: Գյուղատնտեսի մասնագիտությամբ Դավիթ Գրիգորյանը շուրջ 16 տարի՝ 1996-ից, աշխատել է հարկայինում, սկզբում՝ Էրեբունու, ապա՝ այլ մասնաճյուղերում, 2012-ից եղել է մետրոպոլիտենի տնօրենի առաջին տեղակալ, ապա՝ տնօրենների խորհրդի նախագահ եւ, վերջապես` Էրեբունու թաղապետ եւ այդ պաշտոնից հրաժարական է տվել 2018-ի աշնանը,  իսկ 2 տարի առաջ արտագաղթել է Իսպանիա։ Մենք կապվեցինք Դավիթ Գրիգորյանի հետ։

- Պարոն Գրիգորյան, տեղեկություն կա, որ Ձեր փեսան` Վիլեն Կարապետյանը, հիմա Ձեզ հետ է՝ Իսպանիայում։

- Ոչ, սխալ է ինֆորմացիան, ինքն ինձ հետ չէ, ես իմ կնոջ հետ եմ։ 

- Չե՞ք խոսել հետը` ի՞նչ է ասում իր դեմ հարուցված քրեական գործի՝ հարկերից խուսափելու, գազագողության հետ կապված։

- Ես տեղյակ եմ, դա պարզ տեռոր է բիզնեսի նկատմամբ։ Իմ փեսան ունի բավականին շատ աշխատողներ, բավականին շատ հարկեր է վճարում պետությանը, բավականին շատ տնտեսական ներդրումներ է արել ՀՀ-ում։ Այսօր դա քաղաքական, կներեք, քաղաքական չէ, այլ տնտեսական տեռոր է բիզնեսի նկատմամբ` բիզնեսը ոչնչացնելու, ինչպես որ մնացած ինստիտուտներն են ոչնչացվում, այդպես էլ բիզնեսը ոչնչացնելու նպատակ է հետապնդում։ Դա արվում է իշխանությունների կողմից։ Ո՞վ է իրացնում այդպիսի գործողությունները՝ պետական մարմինները։

- Վիլեն Կարապետյանին առաջարկ եղե՞լ է՝ որոշակի գումար «մուծվել»՝ գործին ընթացք չտալու համար։ Գիտենք, որ նման առաջարկներ այս իշխանությունն անում է գործարարներին։

- Գիտեք, այդպիսի օրինաչափություն չկա։ Եթե որեւէ տնտեսվարող հարկային եկամուտ է թաքցրել, դա պետք է ստուգվի եւ ներկայացվի՝ վնասը վերականգնելու։ Նրա դեպքում այդպիսի բան չկա։ Բիրտ ուժով փակել են նրա բիզնեսները, ու օդից մի տեղեկանք է։ Հիմա, գիտե՞ք ինչ` մեկը մի թուղթ նկարի, որ պետք է, օրինակ, 100 միլիոն դրամ հարկ վճարես պետությանը, բայց դա պրոցես է, չէ՞, որ պետք է հիմնավորվի։ Ես երկար տարիներ հարկային մարմիններում աշխատելու փորձ ունեմ, եւ երբեւիցե նախկինում նման բան չի եղել։ 

- Ձեր փեսան երկրից գնացել է մինչեւ քրգործի հարուցո՞ւմը։

- Ինքը երկրում չի եղել այդ ժամանակ։

- Մտադրություն չունի՞ վերադառնալու։

- Վերադառնա, ի՞նչ անի, ձերբակալեն, ասեն՝ եղած-չեղածդ ծախի, վարկ վերցրու, բեր վճարի այս բանի դիմաց եւ հետո սնանկացի, 500 աշխատող ունես, թող դրանք սոված մեռնեն, հա՞։

- Դեռ փակ են նրա ԱԳԼՃԿ-ները, չի էլ կանխատեսվում՝ երբ կվերաբացվեն։

- Թող չբացի, եթե պետության համար օգտակար ա, որ բիզնեսը չաշխատի, էն մնացած աշխատողները չաշխատեն, սոված մնան, բյուջե էլ հարկեր չվճարվեն... Հիմա ինչքան փակ մնա, էնքան պետական բյուջեն տուժելու է, չէ՞, դրանից։ Ընդհանրապես, պետությունները նպաստում են, որ բիզնեսը զարգանա․․. պետք է աջակցես, որ զարգանա, ոչ թե բիզնեսը փակես, ասես՝ քանի որ դու մեր հետ կապված չես կամ մեր դուրը չես գալիս, պետք է բերես, էսքան վճարես։ Որեւէ մասնագիտական փաստաթուղթ չի ներկայացվել։ Հարկային կամ համապատասխան մարմինները պետք է ստուգման արդյունքում հայտնաբերեն որոշ գումար, ակտ գրեն, բայց որեւէ դեպքում իրավունք չունեն բիզնեսը փակեն, որ մարդուն բերես՝ հարկ վճարի։ Մարդու բիզնեսը փակելն ապօրինություն է, այդ բիզնեսը պետք է աշխատի, որ մարդը հարկերը վճարի։ Բա դրա հետեւա՞նքը` հարյուրավոր մարդիկ մնում են առանց աշխատանքի։ ԱԳԼՃԿ-ների աշխատողները եսիմինչ մեծ գումարներ չեն վաստակում, մարդիկ օրվա հացի խնդիր են լուծում, հարյուրավոր ընտանիքներ, արդեն 2-րդ ամիսը կլինի՝ չեն աշխատում, իրենց հանապազօրյա հացի խնդիրը չեն լուծում։

- Մարդիկ նաեւ ահազանգում են, որ այդ գազալցակայանների փակ լինելը խնդիրներ է առաջացրել, ասենք` Սիսիանից եկող քաղաքացին ասում էր՝ մինչեւ Երեւան հասնելը մեքենան լիցքավորելու տեղ չկա։

- Ինքը շղթայական է, իհարկե։ Մարդը Սիսիանից գալիս է Երեւան, գազ է տեղադրել, որ էժան գնով գա հասնի, չէ՞, Երեւան․ մենակ դա չէ, հազարավոր խնդիրներ կան։ Հարյուրավոր ընտանիքներ աշխատավարձից զրկված են, մարդիկ խանութ էին գնում, դեղատուն, հիմա չեն կարող, չէ՞, գնալ, տեսեք` ինչքան վնաս է հասցվում։ Ես երկար տարիներ աշխատել եմ այդ համակարգում, չի եղել նման բան՝ բիզնեսը փակես ու մարդուն ասես՝ էսքան խախտում ունես, բեր-վճարի։ Նաեւ անհասկանալի է՝ ո՞ր մարմիններն են զբաղվում, դրա համար կա ՊԵԿ, հարկային մարմիններ եւ այլն, այսօր ԱԱԾ-ն կամ Քննչական կոմիտեն է զբաղվում դրանով, մեր երկրում ի վերջո ամեն մարմին իր գործով պետք է զբաղվի։ 

- Վիլեն Կարապետյանին առաջարկ չի՞ եղել՝ որոշակի գումար վճարել՝ գազալցակայանները չփակելու դիմաց։

- Ճիշտն ասած, ես դրանով չեմ զբաղվում, ինքն ի վիճակի է իր հարցերը լուծելու։ Ես կարծում եմ՝ հասկանալով իմ փորձից, որ իրենք այդ առաջարկը կանեին, երբ մարդուն տանեին փակեին ու ասեին՝ տար վճարի, ուզում ես քեզ ծախի կամ չգիտեմ ինչ արա։ Սա առաջին անգամ չի, որ նման բաներ են լինում, նախորդ տարվանից սկսած, արդեն 3-րդ անգամ է, ես չեմ ուզում ուրիշ աստառ տալ՝ հասկանալով նաեւ այսօրվա իշխանության քաղաքականությունը, մեր երկիրն ամեն ինչից զրկելու նպատակ է հետապնդում։ Իհարկե, մարդիկ պետք է իրենց ունեցվածքը ծախեն, երկրից գնան, որ իրենց նպատակը կատարվի, որ վաղը, մյուս օրը իրենց հարազատները կողքի երկրներից գան ապրեն, իրենց ներդրումներն անեն: Կարող է ստիպում են մարդուն՝ գնա քո ունեցվածքը թուրքերին ծախի։

- Ասացիք՝ սա երրորդն դեպքն է, նույն պրոցե՞սն է եղել։

- Նույն դեպքն է, որի արդյունքում որոշակի գումարներ են վճարվել՝ էլի օդից, ոչ թե հիմնավորված ակտերով, զուտ մարդը հնարավորություն է ունեցել, որ այդ ընտանիքները սոված չմնան։

- Մե՞ծ գումար է վճարել նախորդ տարի։

- Ինչքան գիտեմ՝ 100-200 միլիոն դրամ մուծել են տվել։ 

- Բանավո՞ր են ուզել այդ գումարը։

- Չգիտեմ դա, ինքն այդ ժամանակ Հայաստանում է եղել, կարող է ասել են՝ բեր, այսքան գումար տուր, թող բացվի, աշխատի, հետո պրոցեսը կգնա, կդառնան մասնագիտական եզրակացություն, բայց ոչինչ տեղի չի ունեցել։ Մի բան էլ գիտեմ` այդ գումարներն ինքը վարկ է վերցրել, կարող եք ստուգել։ Ակնհայտ տեսնում ես՝ վարկով է այդ մարդն այդ ամեն ինչը ձեռք բերել, դու անընդհատ հարձակվում ես իր վրա… Ես, օրինակ, լինեմ իր տեղը, ոչինչ չեմ վճարի։ Երկու տարի է՝ ես երկրում չեմ, դրա պատճառով է, քանի թուրքերը մեր երկրում իշխանության են, որոշել եմ չգամ։ Հիմա որ Դուք զանգել էիք, լավ կլիներ ասեիք՝ փոխվել է իշխանությունը, դա ինձ համար ամենաերջանիկ նորությունը կլիներ։

- Իսպանիայո՞ւմ եք։

- Այո, ես չեմ թաքցնում, Մադրիդ քաղաքում եմ։