Կասպից ծովը հասել է վերջին 48 տարվա ամենացածր մակարդակինՆեթանյահուն կարգադրել է ուժեղացնել անվտանգության միջոցները բոլոր ավիափոխադրողների համարԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուԳերմանիայի ոստիկանությունը միջազգային գործողություն է իրականացրել նեոնացիստական երաժշտություն տարածողների դեմՍկանդալ Պորտուգալիայի հավաքականում․ Ռոնալդուն մասնավոր ինքնաթիռով լքել է ազգային ընտրանու ճամբարըԼատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասինՏեսանյութ է տարածվել Շենգավիթում տղամարդու ձերբակալությունից․ ՆԳՆ-ից պարզաբանում ենՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանը հերքել է Եվրոպայից 40 հազար ամերիկացի զինծառայող դուրս բերելու ծրագրերըՆավթի ռազմավարական պաշարները խիստ նվազել են ՌԴ ավիացիոն գլխավոր գիտական կենտրոնի գլխավոր տնօրենին խարդախության գործով ուղարկել են քննչական մեկուսարանՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մեկնել է Կիպրոս` Ազգերի լիգայի ընտրական փուլի հաջորդ խաղինԱնձրեւային օրերի քանակով ռեկորդ է գրանցվելՆԳ նախարարությանը կից խորհրդում քննարկվել են Երևանում խցանումների նվազեցման լուծումներըԹրամփը դժգոհել է Fox News-ից․ «Նրանք կրկին ու կրկին ամբողջությամբ բացասական նարատիվն են կրկնում»Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի էՀայ-ռուսական կապերը քաղաքականությունից վեր են․ ՇվիդկոյԱրցախ TV-ն կարճատև դադարից հետո հանդես կգա օպերատիվ լրատվությամբ, որակյալ հեռուստանախագծերովՔննարկվել են մաքսային ոլորտի օրենսդրական կարգավորումների բարելավմանն ուղղված նախագծերԵվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարԲրիտանիայի վերադարձը ԵՄ հիանալի նորություն կլիներ. ՄակրոնՀամահայկական ամառային իններորդ խաղեր. կայացել է միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստըԻրանում առաջին անգամ ռազմական պատրաստություն են անցկացրել կին կամավորների համար«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՈրտե՞ղ է գտնվում Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացին. փաստաբանը մանրամասներ է ներկայացրել. Sputnik ԱրմենիաԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներՇոգից մահացությունները 63%-ով աճել են՝ 1990-ականներից ի վեր․ ԱՀԿԹուրքիան և Ադրբեջանը կստորագրեն ավելի քան կես միլիարդ դոլարի պաշտպանական ոլորտի համաձայնագիր«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԶոհված զինծառայողի մոր կյանքը փրկելու համար մնացել է 1,6 միլիոն դրամ․ դրամահավաքի վերջին փուլըՀոկտեմբերի 1-ին ուսումնական թռիչքների պատճառով Գյումրիում, Թալինում և Արթիկում կլսվեն պայթյունանման ձայներ. ՊՆ«Սա արդեն ռեկորդ է». ՀԱՀ-ն 9 ամսում երրորդ անգամ կանչել է ԱՄՆ դեսպանինՀայաստանի և Խորվաթիայի առողջապահության նախարարները քննարկել են համակարգի կառավարմանն առնչվող հարցեր«Արևմտյան Ադրբեջան» կոնցեպցիան անհամատեղելի է տարածքային ամբողջականության ճանաչման հետ․ ՍուրենյանցԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքՔննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման և հարմարեցման լրամշակված նախագիծըԱլեքսան Ալեքսանյանի խափանման միջոց կալանքը փոխարինվել է տնային կալանքով և բացակայելու արգելքովԱմերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունումԱնհրաժեշտություն է առաջացել ընդլայնել «Զվարթնոց» օդանավակայանի թողունակությունը. Դավիթ ԽուդաթյանԱռգրավվել է մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա․ ՆԳՆՀՀ Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄԱշխատանքային կենսաթոշակի նշանակման դիմումների որոշումներն այսուհետև կուղարկվեն SMS-ի միջոցովԱրագածոտնի թեմի այս շաբաթվա միասնական ժամերգությունը կկատարվի Երնջատափ գյուղի Սուրբ Նշան եկեղեցումՀոկտեմբերի 1-ին որոշ հասցեներում լույս չի լինիԿառուցվելու է 272 մետրանոց էստակադա և երկու ուղեանց․ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը կվերակառուցվիՊԵԿ բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգության նոր դեպքերՓաշինյանը Նյու Յորք էր ժամանել ՄԱԿ-ում ելույթ ունենալո՞ւ, թե՞ ամերիկահայ ուսանողներին պառակտելու նպատակով. Սասունյան
Ադրբեջանի կողմից հայկական մշակութային օբյեկտները «Կովկասյան Աղվանքի» ժառանգություն ներկայացնելը հայկական ժառանգության ինքնության ժխտման համակարգային քաղաքականություն է
Տրվել է Արտաշատի խճուղի - Մ2 - Հ8 - Նորագավիթի 1-ին փողոց խաչմերուկի շինարարության մեկնարկըՔննարկվել են Հայաստանի և Իրանի միջև արդյունաբերական ավանների բնագավառում համագործակցության զարգացման հեռանկարներըԻրաքյան Քուրդիստանում նշվել է Հայաստանի անկախության օրը
Հասարակություն

ՀՀ գլխավոր դատախազությունը և քննչական մարմինը հնարավոր ամեն ապօրինություն ունում են, որ Գագիկ Խաչատրյանին թույլ չտան վիրահատվել և բուժվել. փաստաբան

Երկարատև իրավական պայքարից հետո 2025 թվականի ապրիլի 3-ին տեղի ունեցած հերթական դատական նիստում Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն դատարանը` նախագահությամբ Գիվի Հովհաննիսյանի, բավարարեց պաշտպանության կողմի միջնորդությունը և Գագիկ Խաչատրյանին թույլատրեց երկու ամիս ժամանակով մեկնել Գերմանիայի Դաշնություն՝ անհրաժեշտ վիրահատությունն ունենալու և վերադառնալու համար, այս մասին հայտարարել է Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։

Նա հիշեցրել է, որ 2019 թվականից սկսած՝ ՀՀ դատախազությունն ու քննչական մարմինները հնարավոր բոլոր եղանակներով խոչնդոտում են Գագիկ Խաչատրյանի վիրահատության իրականացմանը և թույլ չեն տալիս, որ այդ նպատակով մեկնի Գերմանիա, քանի որ «ապօրինի գործողությունների հետևանքով նրան նաև հասցրել են հաշմանդամության, ինչը հաստատվել է իրավասու պետական մարմնի որոշմամբ»։

«ՀՀ հակակոռուպցիոն դատարանը ներկայացված բժշկական փաստաթղթերի հիման վրա հստակ գիտակցելով, որ Գագիկ Խաչատրյանի՝ ՀՀ-ից ելքի հետագա սահմանափակումները և վիրահատությունը չկատարելը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների, միակ օբյեկտիվ և արդարացի որոշումը կայացրեց և թույլատրեց այդ նպատակով մեկնել Գերմանիա։

Ընդ որում, Դատարանի որոշման համաձայն՝ Գագիկ Խաչատրյանը կարող էր ՀՀ-ից մեկնել 2025 թվականի ապրիլի 5-ից սկսած, որի կապակցությամբ ՀՀ ոստիկանությանը հանձնարարել էր՝ այդ ժամկետով վերացնել նրա սահմանահատումների նկատմամբ կիրառված արգելքը։

Սակայն, պարզվում է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը և քննչական մարմինը շարունակում են իրենց ակնհայտ ապօրինի վարքագիծը և չեն կարողանում «մարսել» Հայաստանի Հանրապետության դատարանի օրինական ուժի մեջ գտնվող որոշումը, ուստի այդ որոշումից ընդամենը ժամեր անց՝ 2025 թվականի ապրիլի 4-ին՝ ժամը 12։20-ին, դատախազը որոշում է կայացրել Գագիկ Խաչատրյանի նկատմամբ շուրջ 5-6 տարի առաջ հարուցված և այդքան ժամանակ քննված քրեական գործով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որից անմիջապես հետո այդ գործով նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը և ՀՀ ոստիկանությոնը կրկին հանձնարարվել է արգելել ՀՀ-ից Գագիկ Խաչատրյանի մեկնումը Գերմանիա։

Այսինքն, ՀՀ գլխավոր դատախազությունը և քննչական մարմինը հնարավոր ամեն ապօրինություն ունում են, որպեսզի Գագիկ Խաչատրյանին թույլ չտան վիրահատվել և բուժվել։

Հարկ եմ համարում նշել, որ այս մեղադրանքի համար հիմք հանդիսացած բոլոր ապացույցները դատախազությանը և քննչական մարմնին հայտնի են արդեն մի քանի տարի, սակայն այդ նույն ապացույցները մինչ այս պահը նրանք բավարար չէին համարում Գագիկ Խաչատրյանին մեղադրանք ներկայացնելու համար, իսկ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի որոշումից հետո հանկարծ անմիջապես դրանք այլևս դարձան բավարար ապացույցներ։

Պարզից էլ պարզ է, որ այդ անհիմն և ապօրինի մեղադրանքը ներկայացվել է միայն այն պատճառով, որպեսզի բացակայելու արգելք խափանման միջոցը կիրառելու արհեստական հիմք ստեղծեն։

Նշենք նաև, որ մեր կողմից եվրոպական կոնվեցիայի 2-րդ (կյաքնի իրավունք) և 3-րդ (խոշտանգման արգելք) հոդվածների խախտման հիմքով Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված գանգատի կապակցությամբ այս պահին ակտիվ քննություն է իրականացվում և Մարդու կիրավունքների եվրոպական դատարանը բավականին խիստ հարցեր է առաջադրել ՀՀ կառավարությանը, սակայն դա ևս այս պետական մարմիններին չի խանգարում նշված հոդվածներն ակհայտ խախտող ապօրինի վարքագիծ դրսևորել։

Կտրականապես դատապարտում ենք ՀՀ գլխավոր դատախաության և քննչական մարմնի նման ապօրինի գործելաոճը և վստահեցնում ենք, որ շուտ, թե ուշ այս ապօրինությունները հաստատվելու են տարբեր դատական ատյաններում, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներով։

Հիշեցնեմ, որ ՀՀ Սահմանադրոեւթյան համաձայն Հայաստանի Հանրապետությունը իրավական, ժողովրդավարական և սոցիալական պետություն է, համենայն դեպս այդպիսին պետք է լինի»,- գրել է Սարգսյանը։