Կասպից ծովը հասել է վերջին 48 տարվա ամենացածր մակարդակինՆեթանյահուն կարգադրել է ուժեղացնել անվտանգության միջոցները բոլոր ավիափոխադրողների համարԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուԳերմանիայի ոստիկանությունը միջազգային գործողություն է իրականացրել նեոնացիստական երաժշտություն տարածողների դեմՍկանդալ Պորտուգալիայի հավաքականում․ Ռոնալդուն մասնավոր ինքնաթիռով լքել է ազգային ընտրանու ճամբարըԼատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասինՏեսանյութ է տարածվել Շենգավիթում տղամարդու ձերբակալությունից․ ՆԳՆ-ից պարզաբանում ենՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանը հերքել է Եվրոպայից 40 հազար ամերիկացի զինծառայող դուրս բերելու ծրագրերըՆավթի ռազմավարական պաշարները խիստ նվազել են ՌԴ ավիացիոն գլխավոր գիտական կենտրոնի գլխավոր տնօրենին խարդախության գործով ուղարկել են քննչական մեկուսարանՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մեկնել է Կիպրոս` Ազգերի լիգայի ընտրական փուլի հաջորդ խաղինԱնձրեւային օրերի քանակով ռեկորդ է գրանցվելՆԳ նախարարությանը կից խորհրդում քննարկվել են Երևանում խցանումների նվազեցման լուծումներըԹրամփը դժգոհել է Fox News-ից․ «Նրանք կրկին ու կրկին ամբողջությամբ բացասական նարատիվն են կրկնում»Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի էՀայ-ռուսական կապերը քաղաքականությունից վեր են․ ՇվիդկոյԱրցախ TV-ն կարճատև դադարից հետո հանդես կգա օպերատիվ լրատվությամբ, որակյալ հեռուստանախագծերովՔննարկվել են մաքսային ոլորտի օրենսդրական կարգավորումների բարելավմանն ուղղված նախագծերԵվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարԲրիտանիայի վերադարձը ԵՄ հիանալի նորություն կլիներ. ՄակրոնՀամահայկական ամառային իններորդ խաղեր. կայացել է միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստըԻրանում առաջին անգամ ռազմական պատրաստություն են անցկացրել կին կամավորների համար«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՈրտե՞ղ է գտնվում Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացին. փաստաբանը մանրամասներ է ներկայացրել. Sputnik ԱրմենիաԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներՇոգից մահացությունները 63%-ով աճել են՝ 1990-ականներից ի վեր․ ԱՀԿԹուրքիան և Ադրբեջանը կստորագրեն ավելի քան կես միլիարդ դոլարի պաշտպանական ոլորտի համաձայնագիր«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԶոհված զինծառայողի մոր կյանքը փրկելու համար մնացել է 1,6 միլիոն դրամ․ դրամահավաքի վերջին փուլըՀոկտեմբերի 1-ին ուսումնական թռիչքների պատճառով Գյումրիում, Թալինում և Արթիկում կլսվեն պայթյունանման ձայներ. ՊՆ«Սա արդեն ռեկորդ է». ՀԱՀ-ն 9 ամսում երրորդ անգամ կանչել է ԱՄՆ դեսպանինՀայաստանի և Խորվաթիայի առողջապահության նախարարները քննարկել են համակարգի կառավարմանն առնչվող հարցեր«Արևմտյան Ադրբեջան» կոնցեպցիան անհամատեղելի է տարածքային ամբողջականության ճանաչման հետ․ ՍուրենյանցԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքՔննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման և հարմարեցման լրամշակված նախագիծըԱլեքսան Ալեքսանյանի խափանման միջոց կալանքը փոխարինվել է տնային կալանքով և բացակայելու արգելքովԱմերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունումԱնհրաժեշտություն է առաջացել ընդլայնել «Զվարթնոց» օդանավակայանի թողունակությունը. Դավիթ ԽուդաթյանԱռգրավվել է մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա․ ՆԳՆՀՀ Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄԱշխատանքային կենսաթոշակի նշանակման դիմումների որոշումներն այսուհետև կուղարկվեն SMS-ի միջոցովԱրագածոտնի թեմի այս շաբաթվա միասնական ժամերգությունը կկատարվի Երնջատափ գյուղի Սուրբ Նշան եկեղեցումՀոկտեմբերի 1-ին որոշ հասցեներում լույս չի լինիԿառուցվելու է 272 մետրանոց էստակադա և երկու ուղեանց․ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը կվերակառուցվիՊԵԿ բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգության նոր դեպքերՓաշինյանը Նյու Յորք էր ժամանել ՄԱԿ-ում ելույթ ունենալո՞ւ, թե՞ ամերիկահայ ուսանողներին պառակտելու նպատակով. Սասունյան
Ադրբեջանի կողմից հայկական մշակութային օբյեկտները «Կովկասյան Աղվանքի» ժառանգություն ներկայացնելը հայկական ժառանգության ինքնության ժխտման համակարգային քաղաքականություն է
Տրվել է Արտաշատի խճուղի - Մ2 - Հ8 - Նորագավիթի 1-ին փողոց խաչմերուկի շինարարության մեկնարկըՔննարկվել են Հայաստանի և Իրանի միջև արդյունաբերական ավանների բնագավառում համագործակցության զարգացման հեռանկարներըԻրաքյան Քուրդիստանում նշվել է Հայաստանի անկախության օրը
Հասարակություն

«Գյումրիում ՔՊ-ն պարտվեց, որովհետև ընդդիմադիրները մի քանի «ճակատով» էին». քաղաքագետ

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրում է․

«Գյումրու  քաղաքապետի ընտրության առնչությամբ կա մի բավականին հետաքրքիր ասպեկտ:

Ի՞նչ ստացվեց: Կառավարող ուժը պարտվեց, որովհետեւ մյուս ուժերը, որոնք ընդդիմության դիրքերիում էին, մասնակցեցին այսպես ասած մի քանի «ճակատով»: Հազիվ թե կասկած հարուցի այն, որ, օրինակ միասնական մեկ թեկնածուի պարագայում իշխանությանը կհաջողվեր ապահովել իր համար անհրաժեշտ հարաբերակցություն:

Ինչու՞ եմ անդրադառնում սրան: 2015  թվականից հետո Հայաստանում առ այսօր խոսվում է խորհրդարանական մոդելի անցման այսպես ասած վնասակարության, անցանկալի լինելու եւ այլնի մասին: Կա մտայնություն, որ նախագահական կամ կիսանախագահական մոդելը ապահովում է ուժեղ եւ արդյունավետ կառավարում:

Իմ խորին համոզմամբ, դա ավելի շուտ «իներցիոն» ընկալումների դրսեւորում է, այդ տեսակետի կրողների հանդեպ ամենայն հարգանքով հանդերձ: Իմ գնահատականը բնականաբար սուբյեկտիվ է, ու հնարավոր է, որ պակաս հիմնավոր է հենց իմ գնահատականը:

Բայց, փորձեմ այն հիմնավորել հենց թարմ պատկերով, որ կա Գյումրիում: Գյումրիում ըստ էության «հաղթել» է հենց «դասական» խորհրդարանական մոդելային տրամաբանությունը: Այսինքն, ուժերի «բազմանդամ» մասնակցությունը բերել է նրան, որ եղել է հանրային տրամադրությունների առավելագույն ներգրավում՝ ամեն մի ուժ շահագրգռված է եղել ընտրատեղամաս բերել իր ընտրողներին՝ առավելագույն թվով: Բերել ասելով նկատի չունեմ ֆիզիկապես գնալ ու բերել, այլ քարոզչությամբ:

Արդյունքը եղել է այն, որ կառավարող ուժը թեեւ կկարողացել է ապահովել առաջին ցուցանիշը, բայց ընդհանուր առմամբ չի կարողացել հավակնել քաղաքային իշխանություն ձեւավորելու, քանի որ այդ խնդիևը կարողացել են լուծել ընդդիմադիր ուժերը:

Հիմա այ հենց սա պրոյեկցենք համապետականի վրա: Պատկերացնենք, որ երկրի թիվ մեկ մանդատը ոչ թե խորհրդարանական-ներկայացուցչականն է, այլ՝ նախագահական: Դա նշանակում է, որ հարցի լուծումը հետեւյալն է՝ որ մի ՄԵԿ սուբյեկտը հավաքեց առավելագույն ձայն, նա էլ ստանձնում է երկրի թիվ մեկ մանդատը: Որովհետեւ, որպես կանոն, եթե անգամ ընդդիմությունը միավորվում է մեկ թեկնածուի շուրջ, իշխանության համար՝ իր օրինական եւ ոչ օրինական ռեսուրսների համախումբով, միշտ ավելի դյուրին է լուծել այդ մեկի հարցը, քան մի քանիսի, այդ թվում նույնիսկ հետընտրական պրոցեսներում»:
 
Խորհրդարանական կառավարման  երբ ամբողջը բաժանվում է մասերի եւ ամեն մի առանձին մաս ինքնին դառնում է արդեն հնարավորություն, ըստ իս բարձրացնում է քաղաքական պրոցեսների էֆեկտիվության հնարավորությունը:

Կա իհարկե այն փաստարկը, որ Հայաստանում կայացած չէ քաղաքական մշակույթը, համակարգը, կուսակցությունները: Այո, սրա հետ հնարավոր չէ հմաձայնել: Բայց, եթե դա խնդիր է խորհրդարանական մոդելի դեքում, ինչո՞վ խնդիր չէ նախագահականի պարագայում: Ավելին, այն խորքային իմաստով ավելի խնդրահարույց է հենց նախագահականի պարագայում, քանի որ կուսակցական մեխանիզմը կամ հանգամանքը այդուհանդերձ ֆորմալ իմաստով կառավարման համակարգի հիմքում է, բայց ըստ էության դուրս է պատասխանատվությունից եւ ամբողջ պատասխանատվությունը կամ դրա ծանրությունը մնում է մեկ անձի՝ նախագահի վրա: Իսկ այդ անհամաչափ բաշխվող պատասխանատվությունը բերում է ոչ թե էֆեկտիվության, այլ համակարգային մուտացիաների, ինչն էլ ըստ էության տեղի է ունեցել Հայաստանում:

Մենք միշտ փնտրում ենք պատասխանը նախագահների լավը կամ վատը լինելու դաշտում, մինչդեռ դա մակերեսն է, իսկ խորքում խնդիրը հենց այն է, որ կա պետական համակարգի մի մոդել, եւ դրան բոլորովին չհամապատասխանող է պատասխանատվության բաշխվածությունը:

Խորհրդարանական կառավարման մոդելը պատասխանատվությունը կուսակցությունների դաշտ տանելու, կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ կուսակցություններին պատասխանատվության դաշտ բերելու քայլ է: Այո, ընդամենը մի քայլ, անհրաժեշտ բազմաթիվներից: Բայց, կրկնեմ, դա հնարավորություն բացող քայլ է՝ հաշվի առնելով մյուս մոդելով Հայաստանի ընթացքի անարդյունավետությունը:

Ըստ իս դարձյալ թյուր է մտածել, թե օրինակ պատերազմի, պարտության, Արցախի կորստի պատչառը խորհրդարանական մոդելն էր: Բոլորովին: Պատճառը կառավարող ուժի կոմպետենտության աստիճանն ու երկրում ընդհանրապես կառավարման ինստիտուտների կենսունակության աստիճանն էր, նաեւ ներքին հարաբերությունների որակն ու բնույթը:

Այդպիսով, Գյումրին ըստ էության ցույց տվեց, որ խորհրդարանական կառավարման մոդելը տալիս է ավելի արդյունավետ քաղաքական պրոցեսի հնարավորություն, իր բոլոր արատներով հանդերձ, որոնք ոչ թե այսպես ասած մոդելային են, այլ մշակութային, մտածողական ու արժեհամակարգային:

Պետք է խորացնել քաղաքական կուսակցությունների եւ դրանց առաջնորդների պատասխանատվության մեխանիզմը, այդպիսով շարժվելով դեպքի քաղաքականության ստվերային հատվածի սահմանափակում, բերելով «լույսն» ու «ստվերն» այդ իմաստով որոշակի օպտիմալ բալանսի, քանի որ հասկանում ենք՝ քաղաքականությունը չի լինում ընդհանրապես առանց ստվերի, ուզենք, թե ոչ, դուր գա մեզ, թե ոչ: Հասարակության խնդիրն է իրավիճակի առավելագույն վերահսկելիության համար շարժվել դրանց արդյունավետ բալանս ստանալու ուղղությամբ:

Խորհրդարանական մոդելն այդ ուղղությամբ մի հնարավորություն է»: