Կասպից ծովը հասել է վերջին 48 տարվա ամենացածր մակարդակինՆեթանյահուն կարգադրել է ուժեղացնել անվտանգության միջոցները բոլոր ավիափոխադրողների համարԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուԳերմանիայի ոստիկանությունը միջազգային գործողություն է իրականացրել նեոնացիստական երաժշտություն տարածողների դեմՍկանդալ Պորտուգալիայի հավաքականում․ Ռոնալդուն մասնավոր ինքնաթիռով լքել է ազգային ընտրանու ճամբարըԼատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասինՏեսանյութ է տարածվել Շենգավիթում տղամարդու ձերբակալությունից․ ՆԳՆ-ից պարզաբանում ենՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանը հերքել է Եվրոպայից 40 հազար ամերիկացի զինծառայող դուրս բերելու ծրագրերըՆավթի ռազմավարական պաշարները խիստ նվազել են ՌԴ ավիացիոն գլխավոր գիտական կենտրոնի գլխավոր տնօրենին խարդախության գործով ուղարկել են քննչական մեկուսարանՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մեկնել է Կիպրոս` Ազգերի լիգայի ընտրական փուլի հաջորդ խաղինԱնձրեւային օրերի քանակով ռեկորդ է գրանցվելՆԳ նախարարությանը կից խորհրդում քննարկվել են Երևանում խցանումների նվազեցման լուծումներըԹրամփը դժգոհել է Fox News-ից․ «Նրանք կրկին ու կրկին ամբողջությամբ բացասական նարատիվն են կրկնում»Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի էՀայ-ռուսական կապերը քաղաքականությունից վեր են․ ՇվիդկոյԱրցախ TV-ն կարճատև դադարից հետո հանդես կգա օպերատիվ լրատվությամբ, որակյալ հեռուստանախագծերովՔննարկվել են մաքսային ոլորտի օրենսդրական կարգավորումների բարելավմանն ուղղված նախագծերԵվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարԲրիտանիայի վերադարձը ԵՄ հիանալի նորություն կլիներ. ՄակրոնՀամահայկական ամառային իններորդ խաղեր. կայացել է միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստըԻրանում առաջին անգամ ռազմական պատրաստություն են անցկացրել կին կամավորների համար«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՈրտե՞ղ է գտնվում Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացին. փաստաբանը մանրամասներ է ներկայացրել. Sputnik ԱրմենիաԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներՇոգից մահացությունները 63%-ով աճել են՝ 1990-ականներից ի վեր․ ԱՀԿԹուրքիան և Ադրբեջանը կստորագրեն ավելի քան կես միլիարդ դոլարի պաշտպանական ոլորտի համաձայնագիր«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԶոհված զինծառայողի մոր կյանքը փրկելու համար մնացել է 1,6 միլիոն դրամ․ դրամահավաքի վերջին փուլըՀոկտեմբերի 1-ին ուսումնական թռիչքների պատճառով Գյումրիում, Թալինում և Արթիկում կլսվեն պայթյունանման ձայներ. ՊՆ«Սա արդեն ռեկորդ է». ՀԱՀ-ն 9 ամսում երրորդ անգամ կանչել է ԱՄՆ դեսպանինՀայաստանի և Խորվաթիայի առողջապահության նախարարները քննարկել են համակարգի կառավարմանն առնչվող հարցեր«Արևմտյան Ադրբեջան» կոնցեպցիան անհամատեղելի է տարածքային ամբողջականության ճանաչման հետ․ ՍուրենյանցԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքՔննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման և հարմարեցման լրամշակված նախագիծըԱլեքսան Ալեքսանյանի խափանման միջոց կալանքը փոխարինվել է տնային կալանքով և բացակայելու արգելքովԱմերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունումԱնհրաժեշտություն է առաջացել ընդլայնել «Զվարթնոց» օդանավակայանի թողունակությունը. Դավիթ ԽուդաթյանԱռգրավվել է մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա․ ՆԳՆՀՀ Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄԱշխատանքային կենսաթոշակի նշանակման դիմումների որոշումներն այսուհետև կուղարկվեն SMS-ի միջոցովԱրագածոտնի թեմի այս շաբաթվա միասնական ժամերգությունը կկատարվի Երնջատափ գյուղի Սուրբ Նշան եկեղեցումՀոկտեմբերի 1-ին որոշ հասցեներում լույս չի լինիԿառուցվելու է 272 մետրանոց էստակադա և երկու ուղեանց․ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը կվերակառուցվիՊԵԿ բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգության նոր դեպքերՓաշինյանը Նյու Յորք էր ժամանել ՄԱԿ-ում ելույթ ունենալո՞ւ, թե՞ ամերիկահայ ուսանողներին պառակտելու նպատակով. Սասունյան
Ադրբեջանի կողմից հայկական մշակութային օբյեկտները «Կովկասյան Աղվանքի» ժառանգություն ներկայացնելը հայկական ժառանգության ինքնության ժխտման համակարգային քաղաքականություն է
Տրվել է Արտաշատի խճուղի - Մ2 - Հ8 - Նորագավիթի 1-ին փողոց խաչմերուկի շինարարության մեկնարկըՔննարկվել են Հայաստանի և Իրանի միջև արդյունաբերական ավանների բնագավառում համագործակցության զարգացման հեռանկարներըԻրաքյան Քուրդիստանում նշվել է Հայաստանի անկախության օրը
Հասարակություն

Հայաստանում մինչև 6 ամսական բացառապես կրծքով կերակրվող երեխաների մասնաբաժինը կազմում է ընդամենը 35%

Առողջությունը հանդիսանում է որակյալ և լիարժեք կյանքի հիմնասյունը, իսկ դրա պահպանումը՝ կարևորագույն ներդրում ապագայի բարեկեցության ապահովման գործում։ Մարդը ծնված օրվանից ստանում է առողջությամբ լիցքավորված մարտկոց, որի սպառման տևողությունը ընտրում է ինքը: Առողջ ապրելակերպի սկզբունքներին հետևելը, ներառյալ հավասարակշռված սնունդը, կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը և վնասակար սովորություններից հրաժարումը, նպաստում է այդ մարտկոցի երկար օգտագործմանը, առողջությանը և երկարակեցությանը։

Ամեն տարի՝ ապրիլի 7-ին, համաշխարհային բժշկական հանրությունը նշում է Առողջության համաշխարհային օրը, որը համընկնում է 1948 թվականին Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հիմնադրման հետ։

Այս օրը կազմակերպվում են տարբեր տեղեկատվական արշավներ և նախաձեռնություններ, որոնց նպատակն է` բարձրացնել հասարակության իրազեկվածությունը առողջության կենսական նշանակության խնդիրների և առողջ ապրելակերպի սկզբունքների վերաբերյալ։ Այս միջոցառումների շրջանակում քննարկվում են առողջապահական ոլորտի հրատապ հարցերը, մշակվում դրանց լուծման ռազմավարություններ, ինչպես նաև սահմանվում բժշկական կազմակերպությունների գործունեության առաջնահերթությունները։

2025 թվականին Առողջության համաշխարհային օրվա գլխավոր կարգախոսն է ՝ «Առողջ սկիզբ՝ հուսալի ապագա», որն ընդգծում է մայրերի առողջության և երեխայի վաղ մանկական շրջանում առողջ զարգացման կարևորությունը որպես ընտանիքի և հասարակության բարեկեցության հիմնաքարեր։ Այս առիթով կմեկնարկի մեկամյա տեղեկատվական արշավ, որն ուղղված է լինելու մայրերի և նորածին երեխաների առողջության պահպանմանն ու բարելավմանը։

ԵՊԲՀ առողջապահական ծրագրերի ազգային գիտահետազոտական «Հերացի» կենտրոնի հաղորդմամբ, ԱՀԿ տվյալների համաձայն, հղիության կամ ծննդաբերության հետ կապված բարդությունների պատճառով ամեն տարի շուրջ 300 000 կին է մահանում (յուրաքանչյուր 2 րոպեում՝ 1 մահ)։ Այս մահերի 94%-ը տեղի է ունենում ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում։

Հայաստանում մայրական մահացության 2021-2023թթ․ եռամյա միջին ցուցանիշը կազմել է 25.5/100 000 կենդանի ծննդի հաշվով, սակայն գյուղական բնակավայրերում շարունակում են պահպանվել բժշկական օգնության հասանելիության հետ կապված խնդիրներ։

Ամեն տարի ավելի քան 2.3 միլիոն նորածին մահանում է կյանքի առաջին ամսում (օրական՝ 6,700 դեպք), իսկ 2 միլիոն երեխաներ ծնվում են մահացած (The Lancet, 2023)։ Այս դեպքերը կազմում են մինչև հինգ տարեկան երեխաների մահերի 47%-ը։ Մանկական մահացության ամենաբարձր ցուցանիշները գրանցվում են Սահարայից դեպի հարավ գտնվող Աֆրիկայում և Հարավային Ասիայում։ 2023 թվականին աշխարհում մանկական մահացության առավելագույն ցուցանիշը (103․1 մահ 1 000 կենդանի ծնվածների հաշվով) արձանագրվել է Աֆղանստանում։

Հայաստանում 2023 թվականին մանկական մահացության ցուցանիշը կազմել է 9.4/ 1,000 կենդանի ծնվածների հաշվով։

Մայրական մահացության հիմնական պատճառներն են արյունահոսությունը, հղիության ընթացքում առաջացած վարակները և հղիության ժամանակ բարդացող հիվանդությունները։

Մանկական մահացության հիմնական պատճառները ներառում են՝

• Վաղաժամ ծնունդները։ Վաղաժամ ծննդաբերության հետ կապված բարդությունները կազմում են <5 տարեկան երեխաների մահերի 35%-ը (ԱՀԿ, 2024)։

• Ծննդաբերական բարդությունները (ծննդաբերական ասֆիքսիա/վնասվածքներ)։

• Նորածնային վարակները։

• Բնածին արատները։

Այս դեպքերի մեծ մասը հնարավոր է կանխել ժամանակին և որակյալ բժշկական օգնության ցուցաբերման միջոցով։ Մայրերն ու երեխաները բախվում են ոչ միայն հղիության և ծննդաբերության անմիջական բարդություններին, այլև նաև ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ), հոգեկան խանգարումների և ընտանիքի պլանավորման հետ կապված խնդիրներին։ Ժամանակակից աշխարհում, որտեղ ոչ վարակիչ հիվանդությունները (ՈՎՀ) կազմում են մահացության 74%-ը (ԱՀԿ, 2024), իսկ Հայաստանում այս ցուցանիշը հասնում է 93%-ի, վաղ կանխարգելման միջացառումների վրա կենտրոնանալը կարևոր նշանակություն ունի բնակչության առողջության պահպանման համար։

Կյանքի վաղ փուլերը, սկսած ներարգանդային զարգացման շրջանից, վճռորոշ ազդեցություն են ունենում մարդու ապագա առողջության վրա։

ԱՀԿ-ի գլոբալ գնահատականներով, 2019 թվականին հղի կանանց 36.5%-ը (32 միլիոն հղի կին) ունեցել է սակավարյունություն։ Հայաստանում այս ցուցանիշը կազմել է 18.1%։ Հղիության ընթացքում երկաթի դեֆիցիտը կարող է հանգեցնել պտղի աճի հապաղման, ինչպես նաև երեխայի մոտ ճանաչողական խանգարումների առաջացման։ Սակավարյունություն ունեցող մայրերից ծնված երեխաները 1.8 անգամ ավելի հաճախ են ունենում ցածր ծննդյան քաշ։

Ըստ ԱՀԿ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի 2020 թվականի գնահատականների, աշխարհում կենդանի ծնված երեխաների 14.6%-ը (20 միլիոն նորածին) ծնվել է ցածր քաշով։ Հայաստանում ցածր քաշով ծնված երեխաների ցուցանիշը կազմել է 9%։

Վաղաժամ ծննդաբերությունը և սակավարյունությունը ցածր քաշի հիմնական պատճառներից են։ 2020 թվականին աշխարհի նորածինների 11.7%-ը (13.4 միլիոն) ծնվել է վաղաժամ, իսկ Հայաստանում վաղաժամ ծննդաբերության ցուցանիշը կազմել է 10-11%։

Երեխաների թերսնուցումը խոչընդոտում է նրանց բնականոն աճին և զարգացմանը։ 2022 թվականին մինչև հինգ տարեկան երեխաների 22.3%-ը (149 միլիոն) ունեցել է աճի դանդաղում։ Բացի այդ, թերսնուցումը հանդիսանում է մինչև հինգ տարեկան երեխաների մահերի 45%-ի հիմնական ռիսկի գործոնը (ԱՀԿ, 2024)։

Հղիության ընթացքում սակավարյունություն ունեցող կանանցից, վաղաժամ ծնված և աճի դանդաղում ունեցող երեխաները հաճախ ունենում են թերզարգացած օրգաններ, ինչը բարձրացնում է նրանց նախատրամադրվածությունը մետաբոլիկ հիվանդությունների (օրինակ՝ 2-րդ տիպի դիաբետի, ճարպակալման), զարկերակային գերճնշման և սիրտանոթային հիվանդությունների նկատմամբ։

Մոտ 10–20% (1.5–3 միլիոն) վաղաժամ ծնված երեխաների մոտ արձանագրվում է թոքերի նշանակալի թերզարգացվածություն, որը կարող է հանգեցնել շնչառական դիսթրես համախտանիշի և բրոնխաթոքային դիսպլազիայի։

Օդի աղտոտվածությունը ևս ազդում է նորածինների թոքերի զարգացման վրա։ Աղտոտված օդում առկա PM2.5, PM10, NO₂ և O₃ նյութերը կարող են դանդաղեցնել թոքերի զարգացումը ինչպես ներարգանդային, այնպես էլ հետծննդյան փուլերում։ PM2.5 մասնիկների և NO₂-ի երկարատև ազդեցությունը հանգեցնում է թոքային ֆունկցիայի նվազմանը՝ տարեկան 4.9–10 մլ արագությամբ՝ յուրաքանչյուր 10 մկգ/մ³ աղտոտվածության մակարդակի բարձրացման դեպքում։

ԱՀԿ-ն սահմանել է մի քանի առաջնահերթ միջոցառումներ, որոնք կարող են նվազեցնել մանկական և մայրական հիվանդացության և մահացության մակարդակը՝

1. Նախածննդյան խնամքի բարելավում, որը նվազեցնում է վաղաժամ ծննդաբերության ռիսկը 24%-ով։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ հղիության ընթացքում երկաթ պարունակող դեղամիջոցների ընդունումը նվազեցնում է հղիների մոտ սակավարյունության մակարդակը 70%-ով։

2. Նորածնային և մանկական առողջության ապահովում, այդ թվում՝ բացառապես կրծքով կերակրման խթանում, որը նվազեցնում է մանկական մահացությունը 13%-ով։ Հայաստանում մինչև 6 ամսական բացառապես կրծքով կերակրվող երեխաների մասնաբաժինը կազմում է ընդամենը 35%։

3. Մթնոլորտային օդի աղտոտվածության դեմ պայքար։ Օդի աղտոտվածության նվազեցման, քաղաքների կանաչապատման նպատակով առաջարկվող ծրագրերը կօգնեն նվազեցնել շնչառական հիվանդությունների մակարդակը երեխաների շրջանում։