Իշխանությունները նվազագույն աջակցություն են վայելում. ի՞նչ կարող է անել ընդդիմությունը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Փաստ» թերթը ներկայացնում է սոցիոլոգ, «ԱՐԱՐ» հիմնադրամի տնօրեն Արմեն Խաչիկյանի հեղինակային հոդվածը՝ հայաստանյան քաղաքական դաշտի իրողությունների վերլուծությամբ՝ հիմնված հենց հիմնադրամի ու հոդվածի հեղինակի ուսումնասիրությունների և հարցումների վրա:
Հանրային ընկալումներում մի պիտակավորված պնդում կա, որ «քաղաքականությունը անբարոյականություն է», բայցև մարդիկ ոչ միայն հետևում ու մասնակցում են քաղաքական գործընթացներին, այլև իրենց վրա ուղղակիորեն կրում են իշխանությունների վարած քաղաքականության հետևանքները։ Մեկ այլ տարածված պնդում կա՝ «ես քաղաքականությամբ չեմ զբաղվում», ինչը երբեմն հանրային-քաղաքական հարցերի շուրջ դիրքորոշում չհայտնելու և քաղաքականության վերաբերյալ զրույցից խուսանավելու միջոց է։
Քաղաքականությամբ ակտիվորեն հետաքրքրվում է հարցվողների ընդամենը 31,5 %-ը, ընդ որում, որքան բարձր է տարիքը, նույնքան բարձր է հետաքրքրությունը։ Այդուհանդերձ, նույնիսկ քաղաքականությամբ չզբաղվողները այս կամ այն կերպ սպառում են քաղաքական տեղեկատվությունը, երբեմն էլ դառնում մանիպուլ յացիաների ու քարոզչության զոհը։
Իշխանությունների վարած քաղաքականության նկատմամբ աջակցությունը բացահայտելու համար պարբերաբար տրվում է հարցը՝ ՀՀ իշխանությունները ճի՞շտ, թե՞ սխալ քաղաքականություն են վարում։