Երկրաշարժ է տեղի ունեցել օկուպացված Արցախի Քարվաճառի շրջանում. այն զգացվել է նաև Հայաստանում
3,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել օկուպացված Արցախի Քարվաճառի շրջանում։
Այս մասին հայտնում են Ադրբեջանի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնից։
Ըստ տեղեկությունների՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Քարվաճառի շրջանի Ակնա կայարանից 48 կմ հարավ-արևմուտք։
Ցնցումների էպիկենտրոնը գտնվել է 11 կմ խորության վրա։
Նշենք, որ երկրաշարժը զգացվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում, ինչպես նաև Սոթք և Կութ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։