Իր գործին նվիրված մասնագետի կորուստն անդառնալի է. Ավինյանը ցավակցել է պատահարից մահացած բժշկուհու ընտանիքին
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր շտապօգնության ծառայության բրիգադը հայտնվել է ճանապարհատրանսպորտային պատահարի մեջ։
Ցավալի է հայտնել, որ բժիշկը դեպքի վայրում մահացել է։
Իր գործին նվիրված մասնագետի կորուստը անդառնալի է։ Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում նրա ընտանիքին։
Բրիգադի մյուս անդամը՝ բուժքույրը, այժմ գտնվում է հիվանդանոցում։ Կյանքին սպառնացող վնասվածքներից հետո նա վիրահատվել է, և բժիշկները գնահատում են վիճակը ծանր։
Վարորդը նույնպես հիվանդանոցում է, ստացել է թեթև մարմնական վնասվածքներ»: