Կասպից ծովը հասել է վերջին 48 տարվա ամենացածր մակարդակինՆեթանյահուն կարգադրել է ուժեղացնել անվտանգության միջոցները բոլոր ավիափոխադրողների համարԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուԳերմանիայի ոստիկանությունը միջազգային գործողություն է իրականացրել նեոնացիստական երաժշտություն տարածողների դեմՍկանդալ Պորտուգալիայի հավաքականում․ Ռոնալդուն մասնավոր ինքնաթիռով լքել է ազգային ընտրանու ճամբարըԼատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասինՏեսանյութ է տարածվել Շենգավիթում տղամարդու ձերբակալությունից․ ՆԳՆ-ից պարզաբանում ենՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանը հերքել է Եվրոպայից 40 հազար ամերիկացի զինծառայող դուրս բերելու ծրագրերըՆավթի ռազմավարական պաշարները խիստ նվազել են ՌԴ ավիացիոն գլխավոր գիտական կենտրոնի գլխավոր տնօրենին խարդախության գործով ուղարկել են քննչական մեկուսարանՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մեկնել է Կիպրոս` Ազգերի լիգայի ընտրական փուլի հաջորդ խաղինԱնձրեւային օրերի քանակով ռեկորդ է գրանցվելՆԳ նախարարությանը կից խորհրդում քննարկվել են Երևանում խցանումների նվազեցման լուծումներըԹրամփը դժգոհել է Fox News-ից․ «Նրանք կրկին ու կրկին ամբողջությամբ բացասական նարատիվն են կրկնում»Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի էՀայ-ռուսական կապերը քաղաքականությունից վեր են․ ՇվիդկոյԱրցախ TV-ն կարճատև դադարից հետո հանդես կգա օպերատիվ լրատվությամբ, որակյալ հեռուստանախագծերովՔննարկվել են մաքսային ոլորտի օրենսդրական կարգավորումների բարելավմանն ուղղված նախագծերԵվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարԲրիտանիայի վերադարձը ԵՄ հիանալի նորություն կլիներ. ՄակրոնՀամահայկական ամառային իններորդ խաղեր. կայացել է միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստըԻրանում առաջին անգամ ռազմական պատրաստություն են անցկացրել կին կամավորների համար«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՈրտե՞ղ է գտնվում Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացին. փաստաբանը մանրամասներ է ներկայացրել. Sputnik ԱրմենիաԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներՇոգից մահացությունները 63%-ով աճել են՝ 1990-ականներից ի վեր․ ԱՀԿԹուրքիան և Ադրբեջանը կստորագրեն ավելի քան կես միլիարդ դոլարի պաշտպանական ոլորտի համաձայնագիր«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԶոհված զինծառայողի մոր կյանքը փրկելու համար մնացել է 1,6 միլիոն դրամ․ դրամահավաքի վերջին փուլըՀոկտեմբերի 1-ին ուսումնական թռիչքների պատճառով Գյումրիում, Թալինում և Արթիկում կլսվեն պայթյունանման ձայներ. ՊՆ«Սա արդեն ռեկորդ է». ՀԱՀ-ն 9 ամսում երրորդ անգամ կանչել է ԱՄՆ դեսպանինՀայաստանի և Խորվաթիայի առողջապահության նախարարները քննարկել են համակարգի կառավարմանն առնչվող հարցեր«Արևմտյան Ադրբեջան» կոնցեպցիան անհամատեղելի է տարածքային ամբողջականության ճանաչման հետ․ ՍուրենյանցԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքՔննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման և հարմարեցման լրամշակված նախագիծըԱլեքսան Ալեքսանյանի խափանման միջոց կալանքը փոխարինվել է տնային կալանքով և բացակայելու արգելքովԱմերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունումԱնհրաժեշտություն է առաջացել ընդլայնել «Զվարթնոց» օդանավակայանի թողունակությունը. Դավիթ ԽուդաթյանԱռգրավվել է մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա․ ՆԳՆՀՀ Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄԱշխատանքային կենսաթոշակի նշանակման դիմումների որոշումներն այսուհետև կուղարկվեն SMS-ի միջոցովԱրագածոտնի թեմի այս շաբաթվա միասնական ժամերգությունը կկատարվի Երնջատափ գյուղի Սուրբ Նշան եկեղեցումՀոկտեմբերի 1-ին որոշ հասցեներում լույս չի լինիԿառուցվելու է 272 մետրանոց էստակադա և երկու ուղեանց․ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը կվերակառուցվիՊԵԿ բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգության նոր դեպքերՓաշինյանը Նյու Յորք էր ժամանել ՄԱԿ-ում ելույթ ունենալո՞ւ, թե՞ ամերիկահայ ուսանողներին պառակտելու նպատակով. Սասունյան
Ադրբեջանի կողմից հայկական մշակութային օբյեկտները «Կովկասյան Աղվանքի» ժառանգություն ներկայացնելը հայկական ժառանգության ինքնության ժխտման համակարգային քաղաքականություն է
Տրվել է Արտաշատի խճուղի - Մ2 - Հ8 - Նորագավիթի 1-ին փողոց խաչմերուկի շինարարության մեկնարկըՔննարկվել են Հայաստանի և Իրանի միջև արդյունաբերական ավանների բնագավառում համագործակցության զարգացման հեռանկարներըԻրաքյան Քուրդիստանում նշվել է Հայաստանի անկախության օրը
Հասարակություն

Տրանսպորտի թանկացման դեմ պայքարող ուժերն այդքան էլ հետևողական չէին․ «Չենք վճարելու» նախաձեռնության անդամ

 «Չենք վճարելու» նախաձեռնության անդամները խոստովանում են՝  շարժումն իր հիմնական նպատակին չի հասել, բայց միևնույն ժամանակ նշում են, որ ի սկզբանե չեն էլ ասել, թե՝ տրանսպորտի մեկ ուղևորատոմսի համար գինը 100 դրամից ավել չլինի:

Ասուլիսի ժամանակ «Չենք վճարելու» նախաձեռնության ներկայացուցիչ Յուրի Ավագյանը նկատում է, որ, ամեն դեպքում, հանրային լայն ճնշումների ներքո, քաղաքային իշխանությունները ստիպված եղան որոշակի զիջումների գնալ: 

«Ի սկզբանե այս 150 դրամանոց ուղևորատոմսը չկար, բայց մենք հիմա ունենք մի իրավիճակ, որ թանկացումը փոքր-ինչ մեղմվել է, բայց մենք որպես շարժում, որպես քաղաքացիական նախաձեռնություն պետք է հանրության, Երևանի բնակիչների հետ անկեղծ լինենք և ասենք, որ ոչ միայն մեզ, այլ նաև մնացած քաղաքական ուժերին չհաջողվեց անել այնպես, որ հանրային ճնշման ներքո այդ 100 դրամանոց սարքագինը չբարձրանա»,-ասաց նա:

Հարցին՝ հանրային ճնշումը չէր այնքան բա՞րձր, թե՞ քաղաքային իշխանություններն էին ավելի համառ, Ավագյանը պատասխանեց. «Քաղաքային իշխանությունները, իհարկե, համառ էին, իրենք նաև տիրապետելով ահռելի մեդիա ռեսուրսների, կարողացան միայն այնպիսի իրավիճակ ստեղծել, որ, օրինակ, չվճարելը առաջացնում էր ամոթի զգացում։  Իրենք ամոթի գործոնը շատ ակտիվ շահարկեցին, իրենք նաև շատ ակտիվ քարոզչություն իրականացրին ՄԱՆ-երի հետ կապված, մինչդեռ ավելի շատ հենց «Ժոնգ տոնգ» ավտոբուսներ էին: Այստեղ պետք է նաև ընդունել, որ այն ուժերը, որոնք պայքարում էին տրանսպորտի թանկացման դեմ, այդքան էլ հետևողական ու վճռական չէին իմ կարծիքով»,-ընդգծեց նա:

Յուրի Ավագյանի համոզմամբ տեղի ունեցածը տրանսպորտի ոլորտում բարեփոխում կոչելը ճիշտ չէ. «Սա կիսատ-պռատ ինչ-որ փոփոխություն է, որովհետև բարեփոխումը իրենից ենթադրում է ընդհանուր համալիր գործողությունների շարք: Բարեփոխման արդյունքում պետք է մենք տեսնենք ամբողջական փոփոխություն, բայց դա չտեսանք: Տրանսպորտի կամ որևիցե գույքի գնումը բարեփոխում անվանելը, դա ուղղակի ճիշտ չէ: Իրենք «Գազելի» փոխարեն բերել են «Ժոնգ տոնգ», բայց միևնույնն է, տրանսպորտի հիմնական նպատակը նա է, որ մարդը ա կետից տեղափոխվի բ կետ, և բացի հարմարավետությունը, կա նաև տեղափոխման արագությունը, կա սպասելու խնդիրը, որ քաղաքացիները միևնույն է սպասում են: Մի քաղաքացի շատ հետաքրքիր բնորոշում տվեց, ասաց՝ ես այն ժամանակ մի քիչ կռացած էի ուրիշին գրկած գնում, հիմա կանգնած եմ ուրիշին գրկած գնում: Նա շատ ճիշտ ձևակերպել է ու մենք դրա համար էինք նաև ասում՝ ամբողջական բարեփոխումը բերեք մեզ ցույց տվեք, դրանից հետո մենք կխոսենք գնի մասին»: