Զելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՍերգեյ Լավրովը Բաքվում խոսել է TRIPP-ի մասինՌուբինյանը պատվիրակություն է գործուղում Սանկտ ՊետերբուրգՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Խաչատուրյանը և Զանզիբարի նախագահը քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտներըԱնդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներինՏաջիկստանի նախագահ Ռահմոնը կմասնակցի COP17-ին, նրան դիմավորեցին Փաշինյանն ու Խաչատուրյանը (տեսանյութ)Կրեմլը պատասխանել է Զելենսկու՝ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները վերսկսելու մասին հայտարարությանըԿառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը առաջնահերթություն է․ ՓաշինյանՏաջիկստանի նախագահը ժամանեց ՀայաստանՕմանի ծոցում լցանավ է հրդեհվել, որը փորձել էր անցնել արգելված գոտով՝ անջատած հետևման համակարգովՊՆ-ում խորհրդակցություն է եղել․ տրվել է համապատասխան հանձնարարականներՀՀ-ի և Ֆրանսիայի ԱԺ նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարներըԾառուկյանը գումարներ ա ներդրել, իր գումարը չի ստացել, հիմա ասում են՝ փողեր ա լվացել. փաստաբան (տեսանյութ)Վրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՎաշինգտոնի հռչակագիրը պատմական հնարավորություն է Հարավային Կովկասում կայուն խաղաղության համարՊետական գնումների ընթացակարգն աշխարհի ոչ մի այլ վայրում այնքան թափանցիկ չէ, որքան Հայաստանում. նախարարՇինծու, սարքած գործ ա, ես արդար եմ 100 տոկոս. Գագիկ Ծառուկյանը՝ դատավորին (տեսանյութ)Կասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԺաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնումըՎաղը՝ 10:00-17:00-ը, լույս չի լինի շատ հասցեներումԻնչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողությունԱրարատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Մամուլ

Մեղրիում Փաշինյանի ախրանան 4 օր է՝ դեսանտ է իջել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Կրթվելը նորաձեւ է» արշավի շրջանակներում Աննա Հակոբյանն ապրիլի 12-ին լինելու  է Սյունիքում՝ Մեղրիում: Իբրեւ բանախոսի, նա հրավիրել է ամուսնուն՝ Փաշինյանին, ինչը խոսում է այն մասին, որ Փաշինյանը նախընտրական քարոզարշավ է իրականացնում, շոշափում մարդկանց տրամադրությունները։ Այցից 4 օր առաջ Մեղրիում նախապատրաստական աշխատանքներ են սկսվել: Մեզ ասացին, որ վարչապետի անվտանգությունն արդեն դեսանտ է իջել։ Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանին հարցրինք՝ ինքն է՞լ է մասնակցելու կրթարշավին:

Հիշեցնենք․ Անդրեասյանը Սամվել Բաբայանի կուսակցությունով է առաջադրվել, պարզվեց՝ արդեն ՔՊ-ական է դարձել։ Ի դեպ, զրույցի սկզբում չէր խոստովանում, որ Փաշինյանն ու կինը Մեղրի են այցելելու, երբ ասացինք, որ արդեն հայտարարվել է, ասաց, որ հանդիպումը լինելու է Մեղրիի մարզամշակութային կենտրոնում․ «Ինձ չեն ասել, բայց եթե լինի, անպայման մասնակցելու եմ»:

Փաստորեն, ուզում եք կրթվել: «Այո, անպայման»: Դուք է՞լ եք նոր հայտնաբերել, որ կրթվելը նորաձեւ է։ «Ավելորդ հարցեր ես տալիս, քեզ հետաքրքիր էր՝ 2 հարց տվիր, էլ մի շարունակի»: Կրթությունը կարեւորող մարդը բա այդ տոնով  կխոսի՞, կրթություն ունե՞ք։ «Շատ»: Որքա՞ն։ «Նորմալ է, ի՞նչ վատ բան կա, թող բոլորն էլ գնան կրթվեն»: Շա՞տ մարդ է ցանկություն հայտնել մասնակցելու։ «Չգիտեմ, մարդիկ գրանցվում են, մեր մոտ չեն գրանցվում, որ ես իմանամ՝ ով ա գնալու, ով` չէ»:

Իսկ Դուք գրանցվե՞լ եք։ «Ի՞նչ կապ ունի էդ, իմ գնալը կապ ունի՞ մնացածի հետ… Ինձ պետք չի գրանցվել, որպես համայնքապետ՝ ես մտնելու եմ, ես իմ տունս, իմ օջախս մտնելու համար գրանցվելու պետք չունեմ»: Բայց հնարավոր է չթողնեն` Դուք ՔՊ-ից չեք։ «Ո՞վ ասավ՝  ՔՊ-ից չեմ, կակռազ՝ ՔՊ-ից եմ»: Սամվել Բաբայանի Ազատական կուսակցության ցուցակո՞վ չէիք առաջադրվել։ «Հա, ի՞նչ կապ ունի, որ իրա կուսակցությունով եմ գնացել, ուրեմն ազատակա՞ն եմ, ես ՔՊ-ական եմ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում