ՌԴ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում սահմանին չդիմել թեժացման քայլերի. Զախարովա
ՌԴ-ն կոչ է անում Հայաստանին և Ռուսաստանին թույլ չտալ թեժացման քայլեր սահմանին։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա նշել է, որ Ռուսաստանը հետևում է իրավիճակին հայ-ադրբեջանական սահմանին։
«Հաստատում ենք մեր կոչը Բաքվին և Երևանին՝ դրսևորել զսպվածություն, ձեռնարկել լարվածության թուլացմանն ուղղված քայլեր, խուսափել ցանկացած գործողություններից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի վատացման»,- ասել է Զախարովան։
«Բոլոր անհրաժեշտ հարցերը պետք է լուծվեն բացառապես խաղաղ, քաղաքական և դիվանագիտական ճանապարհով»,- ասել է նա։
Զախարովայի խոսքով` Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է աջակցել իր գործընկերներին մնացած հակասությունները հաղթահարելու հարցում՝ խաղաղության պայմանագիր կնքելու համար։