Փաշինյանն իր հայտարարությամբ կասկածի տակ դրեց վարորդական իրավունքի բոլոր վկայականների լեգիտիմությունը՝ բերելով իր կոռուպցիոն պատմության օրինակը․ նախաձեռնվե՞լ է ծառայողական քննություն․ Ղազարյանը՝ ոստիկանապետին
Կառավարության վերջին նիստի ժամանակ վարչապետը հայտարարեց, որ հանրապետությունում վարորդական իրավունքի վկայականների տրամադրումը զանգվածաբար իրականացվել է կոպտագույն խախտումերով և, ըստ էության, կասկածի տակ դրեց վարորդական իրավունքի բոլոր վկայականների լեգիտիմությունը՝ բերելով իր կոռուպցիոն պատմության օրինակը, որ ինքն իր վկայականն ստացել է 300 մետր հեռավորությունից։
Այս մասին ԱԺ լսումների ժամանակ ասաց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը՝ դիմելով ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին։
«Ես ուզում եմ իմանամ` այդ հայտարարությունից հետո նախարարությունում նախաձեռնվե՞լ է ծառայողական քննություն, պարզելու համար, թե ինչ խայտառակ իրավիճակ է տիրում, ըստ վարչապետի արձանագրումների, վարորդական իրավունքների վկայականների տրամադրման գործընթացում»,-իր հարցն Արամ Հովհաննիսյանին ուղղեց Էդգար Ղազարյանը։