Արմեն Մելիքբեկյանը, ում պատճառով Հենրիխ Մխիթարյանը հեռացավ հավաքականից, ուզում է, որ ՀՀ-ում Մխիթարյանի անունով մարզադպրոց լինի
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, ում պատճառով Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը թողեց ու հեռացավ հավաքականից, շատ է ուզում, որ Մխիթարյանի անունով մարզադպրոց լինի Հայաստանում։
«Հենրիխ Մխիթարյանը հիմա գործող ֆուտբոլիստ է, բայց շատ մեծ ուրախությամբ կուզեի ու նաև ամեն ինչ կանեմ հետագայում, որ Հենրիխ Մխիթարյանի անունով ֆուտբոլի դպրոց լինի»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց նա։
Մելիքբեկյանն ասաց, որ Հենրիխ Մխիթարյանն անկախ Հայաստանի ֆուտբոլի պատմության ուժեղագույն ֆուտբոլիստն է։