Հայաստանը աղտոտում է Արաքս գետը. Ալիև
Լրագրողների և մտավորականության ներկայացուցիչների համար հնարավոր կլինի ճամփորդություններ կազմակերպել, միգուցե համատեղ միջոցառումներ անցկացնել անդրսահմանային գետերի վերաբերյալ։ Այս հարցում մենք բազմիցս արտահայտել ենք մեր դիրքորոշումը, քանի որ Հայաստանը աղտոտում է Արաքս գետը։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Դեպի նոր աշխարհակարգ» թեմայով միջազգային ֆորումի ժամանակ, որն անցկացվել է ADA համալսարանում։
«Այս փոքր քայլերով մենք կարող ենք փորձել թուլացնել անվստահությունը։ Վստահության ձևավորման համար տարիներ կպահանջվեն, բայց գոնե մենք պատրաստ ենք նվազեցնել անվստահությունը»,-նշել է նա: