Զելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՍերգեյ Լավրովը Բաքվում խոսել է TRIPP-ի մասինՌուբինյանը պատվիրակություն է գործուղում Սանկտ ՊետերբուրգՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Խաչատուրյանը և Զանզիբարի նախագահը քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտներըԱնդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներինՏաջիկստանի նախագահ Ռահմոնը կմասնակցի COP17-ին, նրան դիմավորեցին Փաշինյանն ու Խաչատուրյանը (տեսանյութ)Կրեմլը պատասխանել է Զելենսկու՝ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները վերսկսելու մասին հայտարարությանըԿառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը առաջնահերթություն է․ ՓաշինյանՏաջիկստանի նախագահը ժամանեց ՀայաստանՕմանի ծոցում լցանավ է հրդեհվել, որը փորձել էր անցնել արգելված գոտով՝ անջատած հետևման համակարգովՊՆ-ում խորհրդակցություն է եղել․ տրվել է համապատասխան հանձնարարականներՀՀ-ի և Ֆրանսիայի ԱԺ նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարներըԾառուկյանը գումարներ ա ներդրել, իր գումարը չի ստացել, հիմա ասում են՝ փողեր ա լվացել. փաստաբան (տեսանյութ)Վրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՎաշինգտոնի հռչակագիրը պատմական հնարավորություն է Հարավային Կովկասում կայուն խաղաղության համարՊետական գնումների ընթացակարգն աշխարհի ոչ մի այլ վայրում այնքան թափանցիկ չէ, որքան Հայաստանում. նախարարՇինծու, սարքած գործ ա, ես արդար եմ 100 տոկոս. Գագիկ Ծառուկյանը՝ դատավորին (տեսանյութ)Կասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԺաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնումըՎաղը՝ 10:00-17:00-ը, լույս չի լինի շատ հասցեներումԻնչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողությունԱրարատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Մամուլ

ՔՊ-ում թեժ մարտեր են սպասվում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

««Քաղպայմանագրում» բուռն և հետաքրքիր օրեր են սպասվում։ Բանն այն է, որ երեկ Ազգային ժողովի աշխատակազմը դրական եզրակացություն է տվել իշխող խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքի վերաբերյալ էթիկայի հանձնաժողով ստեղծելու մասին ընդդիմադիր խմբակցությունների դիմումին։ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դիմել էին ԱԺ աշխատակազմին՝ էթիկայի հանձնաժողով ձեւավորելու և Անդրանիկ Քոչարյանի՝ լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի նկատմամբ դրսեւորած վարքը քննելու համար։ Հիշեցնենք, որ մարտի 20-ին, խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Անդրանիկ Քոչարյանը պահանջել է լրագրողին նախ հեռանալ իր կողքից, հայտարարել է, որ նա իրեն խանգարում է, ապա հորդորել է մաքրել շուրթերը: «Ես առաջնորդվում եմ հոգևորականի այն առաջարկով, որ Ձեզ արեց՝ մաքրեք Ձեր շրթունքները»,- ասել էր նա՝ վկայակոչելով Բագրատ սրբազանին, որն ավելի վաղ և բոլորովին այլ կոնտեքստում էր նման արտահայտություն արել լրագրողի մասին։

Հետո, երբ աղմուկ էր բարձրացել, Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ չի պատրաստվում ներողություն խնդրել։ «Ընդամենը ես արձանագրել եմ, որ պետք է խոսքը օգտագործելուց լինի մաքուր»,- ասել էր իշխանական պատգամավորը:

Այս միջադեպից հետո լրագրողական համայնքը ստորագրահավաք նախաձեռնեց, ակցիաներ արեց, 160 լրագրողի ստորագրությամբ նամակ փոխանցվեց Փաշինյանին, իսկ երեկ, ինչպես հայտնեցինք, ԱԺ աշխատակազմը դրական եզրակացություն է տվել ընդդիմադիրների առաջարկին։

ԱԺ կանոնակարգ օրենքը սահմանում է՝ նախ աշխատակազմը պետք է եզրակացություն տա, որպեսզի երեքշաբաթյա ժամկետում դիմումատուներն օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գան։ Արծվիկ Մինասյանը երեկ մեզ հայտնեց, որ աշխատակազմը դրական եզրակացություն է տվել՝ հետեւյալ ձևակերպմամբ․ օբյեկտիվ քննություն անցկացնելու նպատակով պետք է ձևավորվի հանձնաժողով։ Ընդդիմադիրները մտադիր են նախագիծը հապշտապ ներկայացնել, որպեսզի այն մտնի եկող շաբաթ մեկնարկող հերթական նիստերի օրակարգ։ ՔՊ-ում դեռևս չեն քննարկել՝ կո՞ղմ են քվեարկելու էթիկայի հանձնաժողով ստեղծելու առաջարկին, թե՞ չեն պատրաստվում դատապարտել իրենց թիմակցին և դեմ կլինեն դրան։ Բանն այն է, որ, ի տարբերություն քննիչ հանձնաժողովի, որը նախաձեռնության դեպքում ձևավորվում է իրավունքի ուժով, էթիկայի հանձնաժողովի ձեւավորման համար Կանոնակարգ օրենքն այլ ընթացակարգ է սահմանում, այն կարող է ձևավորվել ԱԺ որոշմամբ, այսինքն՝ ՔՊ-ական մեծամասնությունը պարտադիր պետք է կողմ քվեարկի: Ավելին, եթե անգամ հանձնաժողովը ստեղծվի, այն կգործի միայն այն դեպքում, եթե ՔՊ-ից հանձնաժողովի անդամներ ներկայացնեն, տեսականորեն կարող են հանձնաժողովը ստեղծել, բայց չհամալրել կազմը՝ այդպիսով կանխելով դրա գործունեությունը: Կարճ ասած՝ եթե ՔՊ-ն դեմ լինի, այս հանձնաժողովի ձևավորումը հենց օրորոցում կխեղդի։

Մենք գրել էինք, որ Անդրանիկ Քոչարյանի հարցում ՔՊ-ում չկա միանշանակ մոտեցում, հատկապես կանանց գունդը, որը խնդիրներ է ունեցել նրա հետ, փորձում է միջադեպից օգտվել՝ թիմի ներսում առաջ տանելով նրան անարգանքի սյունին գամելու հարցը: Իսկ շարժառիթները տարբեր են․ մեկին Քոչարյանը դիտողություն է արել խորհրդարանին ոչ համապատասխան դրեսկոդի համար, մյուսին հեգնել է, թե շաբաթը ութ օր բյուջեի հաշվին շրջագայում է, երրորդին մի այլ պատճառով է խայթել։ Եվ արդեն շաբաթներ է՝ կանանց գունդը ներկուսակցական չաթերում պարբերաբար բարձրաձայնում է հարցը, որ Քոչարյանի վարքը քննության առարկա պիտի դառնա։

Հակառակ թիմից, սակայն, մեզ ասացին, որ Քոչարյանն էլ չի պատրաստվում ձեռքերը ծալած նստել․ երբ իր հարցը դրվի քննարկման, ինքը հատ-հատ կանդրադառնա մյուսների վարքին, կպահանջի, որ բոլորի վարքը քննության առարկա դառնա։ Իսկ Նիկոլ Փաշինյանը կթողնի, որ ՔՊ-ում իրար փոր թափեն, իրար միս ուտեն՝ առաջորդվելով «բաժանիր, որ տիրես» կարգախոսով, և միայն վերջում կա՛մ իր խոսքը կասի, կա՛մ իր կամակատարների միջոցով կուղղորդի գործընթացը: Իսկ մինչ այդ, իշխող թիմում ոչ մեկը չի կարող ասել, թե ինչ է սպասվում Անդրանիկ Քոչարյանին։ Եթե, այդուհանդերձ, որոշեն հանձնել նրան, Քոչարյանի վարքը քննելու հարցի հիմնական զեկուցող կնշանակվի ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը, որին հենց Քոչարյանի լոբբինգով է ՔՊ-ն զրկել Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնից, և որն առիթ է փնտրում՝ նրան պատժելու։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում