NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Հասարակություն

Իշխանությունն արցախցիների խնդիրները լուծելու փոխարեն զբաղված է հասարակության մեջ ատելության դոզան բարձրացնելու գործով. Աբրահամյան

«Կառավարությունն ու իշխանության քարոզչությունը մի թեզ են դրել շրջանառության մեջ, թե իբր արցախցիներին առաջարկվել է արդյունավետ բնակարանային ծրագիր, իսկ այդ մարդիկ նախընտրում են պետության գումարներով վարձով բնակվել»,- նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ 

Ըստ պաշտոնական թվերի, շուրջ 900 մարդ բնակարանային սերտիֆիկատ է ստացել, սակայն տուն գնելու հնարավորություն մոտ 100-ն են ստացել:

«Փոխվարչապետը սա ուրախալի լուր է համարում, նշելով, որ մարդիկ այնքան մեծ ընտրություն ունեն, որ դեռ փնտրում են: Իսկ իրականությունն լրիվ այլ է` խիստ մտահոգիչ:

Մարդիկ ծրագրից չեն օգտվում, որովհետև տրվող գումարները համահունչ չեն շուկայական գներին, հատկապես երբ խոսքը վերաբերվում է Երևանին ու մերձական մարզերին:

Բնակարանային գները նույնիսկ երկրորդական շուկայում բավականին բարձր են և ես մեծ թվով շահառուների հետ տարբեր սցենարներ ու ելքեր քննարկել եմ:

Դեռ չեմ խոսում այն մասին, որ բանկերն էլ իրենց հերթին խնդիր են ստեղծում` դա վերագրելով կառավարությանը:

Խոսքն, օրինակ, վերաբերվում է բնակարանների կանխավճարին:

Մարդը Երևանում 30 մլն դրամի շրջանակներում 2 սենյականոց տուն է գտնում, վերցնում իր ընտանիքի 4 անդամի համար նախատեսված 12 մլն դրամանոց սերտիֆիկատը, գնում բանկ, իսկ այնտեղ ասում են, որ սերտիֆիկատի գումարը կանխավճար չի համարվում, պետք է տան գնի 10%-ի չափով գումար վճարել` 3 մլն դրամ, որպեսզի դիտարկեն վարկավորման հնարավորությունը:

Սա դեռ խոսում եմ այն արցախցիների մասին, ովքեր այստեղ գումար են վաստակում և կարող են վարկ փակել:

Կամ ասում են, եթե բազմազավակ ընտանիք է` մեծ գումար կստանան բնակարանի ձեռք բերման համար: Իսկ որևէ մեկը չի «հիշում» այն մասին, որ բազմազավակ ընտանիքի համար մեծ քառակուսի ընդգրկող բնակարան է պետք, իսկ դրա գինն անհամեմատ բարձր է:

Կարճ ասած, այս ծրագրի շրջանակներում հնարավորությունը հիմնականում սահմանամերձ մարզերում ապրելու ցանկություն ունեցողների համար է, որտեղ տների գինն անհամեմատ ցածր է, իսկ պետությունն էլ այդ դեպքում, մի անձի հաշվով 5 մլն գումար է տալիս:

Կամ էլ կկարողանան ծրագրից օգտվել այն մարդիկ, ովքեր դեռ հետ գցած գումար ունեն և պետության առաջարկած գումարին ավելացնելով տուն կգնեն, իսկ սոցիական ծանր կամ մինիմալ պայմաններ ունեցողները կմնան «կոտրած տաշտակի» առաջ:

Մի հանգամանք էլ. մարդիկ բնակարան են փնտրում այնտեղ, որտեղ նաև աշխատանքի հարց կլուծեն: Կան բնակավայրեր, որտեղ կարելի է տան հարց լուծել, սակայն աշխատանքի լուրջ խնդիր կա և դա ևս մեծ խոչընդոտ է այնտեղ տուն գնելու ու հիմնավորվելու համար:

Իշխանությունն այս ու բազմաթիվ հարցերի լուծումները գտնելու փոխարեն զբաղված է հասարակության մեջ ատելության դոզան բարձրացնելու և արցախցիների դեմ ուղղելու գործով»,- գրել է Ա.Աբրահամյանը: