Սև ցուցակում գտնվելն ավելի է սևանում․ աղքատությունը մտցնում ենք արյան մեջ. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը վստահ է՝ ինչքան մարդուն օգնում են, այդքան նրա՝ սև ցուցակում գտնվելն ավելի է սևանում։
«Սա է պրոբլեմը։ Լավ, մի օր հաց տվինք, երկու օր... տասն օր, այդ ո՞ւմ փողով ենք հացը տալիս, այդ գումարը, որ պետական բյուջեն վաստակում է, ձևավորվում է աշխատողի հաշվին, հետևաբար, պետք է աջակցենք աշխատողին, իսկ չաշխատողին քաջալերենք, որ աշխատի»,- կառավարության այսօրվա նիստում հայտարարեց նա։
Ըստ Փաշինյանի՝ աշխատել հնարավոր է միայն կրթության միջոցով։
Նիկոլ Փաշինյանը սոցապնախարարին խնդրել է նայել, թե քանի մարդ ու ընտանիք կա անապահովության համակարգում։
«Պատկերացնո՞ւմ եք՝ մարդ 30 տարի փարոսի շահառու է, սա կատարյալ անհարգալից վերաբերմունք է այդ մարդու նկատմամբ։ Մենք դրանով իրենց սերնդեսերունդ դարձնում ենք աղքատ, աղքատությունը մտցնում ենք արյան մեջ»,- հայտարարեց Փաշինյանը: