Հայաստանում մարդիկ կարող են դատապարտվել 2017 թվականին 2022 թվականին կատարվելիք հանցանքի համար. փաստաբանը դատախազության որոշումից հատված է հրապարակել (ֆոտո)
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սա հատված է ՀՀ գլխավոր դատախազության որոշումից: Ավելի մեծ ծաղր իրավաբանության նկատմամբ դժվար է պատկերացնել:
Ըստ գլխավոր դատախազության, Հայաստանում մարդիկ կարող են դատապարտվել 2017 թվականին 2022 թվականին կատարված (կատարվելիք) հանցանքի համար: Եվ սա վրիպակ չէ, ամբողջ որոշումն է այդ մասին:
Սա հրապարակում եմ մի նպատակով` այսուհետ լսելով գլխավոր դատախազի խոսքը, մտապահեք սա և երբեք ու երբեք այդ խոսքին լուրջ մի վերաբերվեք»: