«Մտածեցին՝ կռիվ ենք անում»․ Փաշինյանի բուռն ելույթի ժամանակ դահլիճի դուռը բացվեց
Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ապրիլի 10-ին, կառավարության նիստում բուռն ելույթ ունեցավ։ Նա սկսեց փնովել բոլորին․ ասաց, որ մարդկանց նպաստ պետք չի տալ, պետք չի օգնել, քանի որ դրանով նրանց սև ցուցակում գտնվելն ավելի է սևանում․ աղքատությունը մտցնում ենք արյան մեջ։
Ինչպես նաև նշեց, որ կրթություն չկա, իսկ առավելևս գյուղական համայնքներում, գյուղացին գիտելիքի պակաս ունի։ Նրա խոսքով, դա նրանից է, որ մենք տգետ ենք․․․
Նրա ելույթի ընթացքում, երևի թե, անվտանգության աշխատակիցը, բացեց նիստերի դահլիճի դուռը, ինչը գրավեց Փաշինյանի ուշադրությունը։
Նա նայեց ժամացույցին, ապա ծիծաղելով դիմեց կառավարության անդամներին․
«Երևի մտածեցին՝ կռիվ ենք անում»,- ասաց Փաշինյանը։