Իրանական լրատվամիջոցները մանրամասներ են հայտնել հայ-իրանական զորավարժություններից
Իրանի Նորդուզի շրջանում ավարտվել են Իրանի և Հայաստանի միջև երկու օր տևած զորավարժությունները։
Ուսուցման ծրագիրը ներառում էր թեթև և ծանր զինատեսակների կիրառում, հատուկ նշանակության ջոկատի դիպուկահարների հմտությունների ցուցադրում, քանդման և պայթեցման գործողություններ և կրակային աջակցություն։ Այս մասին հայտնում է IRNA-ն։
Զորավարժությունների հիմնական նպատակը սահմանային անվտանգության ամրապնդումն էր, և դրանք անցկացվեցին տարածաշրջանում կայուն խաղաղության պահպանմանը համահունչ։
Զորավարժությունները ղեկավարում էր բրիգադային գեներալ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ Վալիոլլահ Մանին։