Զելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՍերգեյ Լավրովը Բաքվում խոսել է TRIPP-ի մասինՌուբինյանը պատվիրակություն է գործուղում Սանկտ ՊետերբուրգՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Խաչատուրյանը և Զանզիբարի նախագահը քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտներըԱնդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներինՏաջիկստանի նախագահ Ռահմոնը կմասնակցի COP17-ին, նրան դիմավորեցին Փաշինյանն ու Խաչատուրյանը (տեսանյութ)Կրեմլը պատասխանել է Զելենսկու՝ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները վերսկսելու մասին հայտարարությանըԿառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը առաջնահերթություն է․ ՓաշինյանՏաջիկստանի նախագահը ժամանեց ՀայաստանՕմանի ծոցում լցանավ է հրդեհվել, որը փորձել էր անցնել արգելված գոտով՝ անջատած հետևման համակարգովՊՆ-ում խորհրդակցություն է եղել․ տրվել է համապատասխան հանձնարարականներՀՀ-ի և Ֆրանսիայի ԱԺ նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարներըԾառուկյանը գումարներ ա ներդրել, իր գումարը չի ստացել, հիմա ասում են՝ փողեր ա լվացել. փաստաբան (տեսանյութ)Վրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՎաշինգտոնի հռչակագիրը պատմական հնարավորություն է Հարավային Կովկասում կայուն խաղաղության համարՊետական գնումների ընթացակարգն աշխարհի ոչ մի այլ վայրում այնքան թափանցիկ չէ, որքան Հայաստանում. նախարարՇինծու, սարքած գործ ա, ես արդար եմ 100 տոկոս. Գագիկ Ծառուկյանը՝ դատավորին (տեսանյութ)Կասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԺաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնումըՎաղը՝ 10:00-17:00-ը, լույս չի լինի շատ հասցեներումԻնչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողությունԱրարատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Մամուլ

Ալիևից ու նրա վարչակազմից մերժվածները. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Հայաստանի ԱԳ նախարարն ապրիլի 12-ին կմասնակցի Անթալիայում կայանալիք դիվանագիտական ամենամյա ֆորումին: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ֆորումի ընթացքում նախարարը կունենա նաև երկկողմ հանդիպումներ: Արդյո՞ք դրանց շարքում կլինի նաև հանդիպում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

Բանն այն է, որ որքան էլ ՀՀ իշխանություններն ակնհայտ շտապողականություն են դրսևորում  Ադրբեջանի հետ խաղաղության որևէ փաստաթուղթ ստորագրելու հարցում, այնքան պաշտոնական Բաքուն հապաղում է այդ հարցում: Եվ վերջին շաբաթներին ամենօրյա ռեժիմով սահմանային կրակոցների մասին ապատեղեկատվություն են տարածում, հայկական կողմի՝ համաձայնեցված փաստաթղթի ստորագրման ժամկետները քննարկելու առաջարկին չեն արձագանքում ու նորանոր պահանջներ են բարձրաձայնում: Ստեղծվել է անհասկանալի մի իրավիճակ, երբ, մի կողմից, ադրբեջանցի պաշտոնյաները ցուցադրաբար մերժում են հայ գործընկերների հետ հանդիպման հրավերները, պայմանավորվածությունները, մյուս կողմից՝ մերոնք հայտարարում են «խաղաղության պայմանագրի» շուրջ ձեռք բերված համաձայնության և այն ստորագրելու իրենց պատրաստակամության, անգամ՝ միակողմանի պատրաստակամության մասին։

Վերջին կես տարվա ընթացքում հայ-ադրբեջանական պաշտոնյաների միջև ընդամենը մեկ հանդիպում է կայացել՝ հոկտեմբերի 24-ին, Կազանում Փաշինյան-Ալիեւ հանդիպումից հետո նախ՝ Հայաստանի, ապա՝ Ադրբեջանի նախագահները հրամանագրերով վավերացրին հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը։ Տպավորություն է, որ Բաքուն ոչ թե խաղաղություն, այլ Հայաստանից ամեն ինչ է ուզում, իսկ նրանց տարածքային եւ այլ նկրտումներին մերոնք «հակազդում» են միայն խնդրանք-աղերսագրերով՝ ադրբեջանցի գործընկերներին հանդիպելու, «խաղաղության պայմանագիրը» ստորագրելու տեսքով։ 

Թվում է` անհիմն չեն նաեւ այն տեղեկությունները, որ խաղաղության գործընթացի բանակցությունները ոչ թե Ալիև- Փաշինյան կամ նրանց թիմերի մակարդակով են ընթանում, այլ Փաշինյանը Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ է կապի մեջ եւ նրան միջնորդ է դիտում։

Վերհիշենք հայ-ադրբեջանական շփումների ընթացքը: Արարատ Միրզոյանն իր ադրբեջանցի գործընկերոջ հետ վերջին անգամ հանդիպել է 2024 թ. սեպտեմբերի 26-ին՝ Նյու Յորքում: ՄԱԿ-ի գագաթնաժողովի հերթական նիստում` ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի մասնակցությամբ, Բլինքեն-Միրզոյան-Բայրամով ֆորմատով: Մի հանդիպման առաջարկ էլ ամերիկյան կողմն արել էր դեկտեմբերին՝ Մալթայում  ԵԱՀԿ նախարարական հավաքի շրջանակում, սակայն ադրբեջանական կողմը հրաժարվեց այդ առաջարկից: Չնայած ՀՀ ԱԳՆ-ն հայտարարեց, թե Բայրամովի հետ հանդիպում պլանավորված չէր, սակայն միջազգային մամուլի հրապարակումներից հետո խոստովանեցին, որ մերոնք համաձայնել են` Բայրամովն է մերժել հանդիպումը։  

Իսկ հուլիսին Ալիեւն էր մերժել Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու առաջարկը` Լոնդոնում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում: Հոկտեմբերին անսպասելիորեն չեղարկվեց  ԱԺ նախագահի եւ Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահի՝ Ժնեւում նախատեսված հանդիպումը։ Սահիբա Գաֆարովան չներկայացավ հանդիպմանը, հետո Ալեն Սիմոնյանը խոսեց դրա պատճառների մասին՝ ասելով, թե, ադրբեջանական կողմի փոխանցմամբ` իր որոշ հայտարարություններն են պատճառ դարձել, ինչպես նաեւ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի բանաձեւը: Նշենք, որ անցած տարվա հոկտեմբերի 5-ի գագաթնաժողովում ընդունված բանաձեւում կարեւորվել էր Լեռնային Ղարաբաղից 115 հազար բռնի տեղահանված փախստականներին հումանիտար աջակցության ապահովումը, ռազմագերիների եւ այլ պահվող անձանց, ինչպես նաեւ անհայտ կորածների խնդիրների լուծումը, ինչն էլ զայրացրել էր Ադրբեջանին։ Գագաթնաժողովը վերահաստատել էր Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման առնչությամբ մտահոգությունը եւ Լեռնային Ղարաբաղ ու հարակից տարածքներ «ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության իրականացման հարցում անդամ երկրների աջակցությունը»։

Մի քանի օր առաջ էլ՝ ապրիլի 1-ին, հայտնի դարձավ, որ Ադրբեջանի Միլի մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն է մերժել ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի` հանդիպելու առաջարկը։ Խանդանյանը X-ի իր միկրոբլոգում գրել էր, որ մարտի 20-ին իր ադրբեջանցի պաշտոնակցին առաջարկել էր հանձնաժողովների հանդիպում անցկացնել՝ հաշվի առնելով «խաղաղության համաձայնագրի» նախագծի շուրջ բանակցությունների ավարտը։ «Իմ ադրբեջանցի գործընկերը հրապարակայնորեն մերժել է խաղաղ համաձայնագրի նախագծի շուրջ կարծիքների փոխանակման հանդիպման մասին իմ առաջարկը, ինձ անգամ «պոպուլիստ» անվանել: Եթե խաղաղության քարոզչությունը պոպուլիզմ է, ապա ես հպարտորեն ընդունում եմ այդ պիտակն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է»,- գրել էր Խանդանյանը` նշելով, որ իր առաջարկը մնում է սեղանին:

Եվ չնայած հանդիպումների տոտալ բոյկոտին ու շփումների բացակայությանը, Երեւանն այս տարվա մարտին հայտարարեց, որ համաձայնել է «խաղաղության պայմանագրի» տեքստի չհամաձայնեցված երկու կետերի շուրջ Ադրբեջանի առաջարկներին, եւ պայմանագրի տեքստի շուրջ բանակցություններն այլեւս ավարտված են: Այսինքն, հայկական կողմն այստեղ էլ է զիջել, բայց Բաքուն փաստաթուղթը ստորագրելու համար նոր նախապայմաններ է առաջ քաշում, ինչին Երեւանը` թե՛ ԱԳՆ-ի, թե՛ վարչապետի մակարդակով, կրկին պատրաստակամ է քննարկելու: Այդ ֆոնին Անթալիայի դիվանագիտական ֆորումը, փաստորեն, Հայաստանի եւ Ադրբեջանի նախարարների մասնակցությամբ լավագույն առիթն է լինելու` հանդիպելու, մանավանդ որ նախորդ տարի նույն ֆորումի ընթացքում կայացել է Միրզոյան-Բայրամով հանդիպումը»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում