Ոչ, ոչ, ոչ․ Ավինյանը համոզված է՝ դատախազությունն իր հետևից չի գնա, Փաշինյանի հետ էլ մտերիմ է
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը համոզված է, որ դատախազությունն իր հետևից չի գնա։
«Ոչ, ոչ, ոչ։ «ԱՆԻՖ»»-ի հետ կապված իմ վերաբերյալ որևէ իրավական գործընթաց չկա և չի կարող լինել»,- լրագրողների հետ զրույցում ասել է Տիգրան Ավինյանը։
Պատասխանելով Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հարաբերությունների մասին, Ավինյանն ասաց․ «մտերիմ»։
Անդրադառնալով Գյումրիում տեղի ունեցած ընտրական զարգացումներին և պնդմանը, թե Սարիկ Մինասյանը չհաղթեց Գյումրիում՝ Ավինյանը նշել է, որ ամենաբարձր քվեներ ստացած թեկնածուն հենց Սարիկ Մինասյանն էր։