Փաշինյանն իր գլխավոր խորհրդականին 12 օր արձակուրդ է ուղարկել
Նիկոլ Փաշինյանն իր գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանին 12 օր արձակուրդ է ուղարկել:
Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 19-րդ մասով՝
Վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանին տրամադրել 2023-2024 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը և ամենամյա լրացուցիչ արձակուրդի մասը՝ 5 աշխատանքային օր տևողությամբ՝ 2025 թվականի ապրիլի 21-28-ը ներառյալ և 2024-2025 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 4 աշխատանքային օր տևողությամբ՝ 2025 թվականի մայիսի 5-8-ը ներառյալ։