Կասպից ծովը հասել է վերջին 48 տարվա ամենացածր մակարդակինՆեթանյահուն կարգադրել է ուժեղացնել անվտանգության միջոցները բոլոր ավիափոխադրողների համարԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուԳերմանիայի ոստիկանությունը միջազգային գործողություն է իրականացրել նեոնացիստական երաժշտություն տարածողների դեմՍկանդալ Պորտուգալիայի հավաքականում․ Ռոնալդուն մասնավոր ինքնաթիռով լքել է ազգային ընտրանու ճամբարըԼատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասինՏեսանյութ է տարածվել Շենգավիթում տղամարդու ձերբակալությունից․ ՆԳՆ-ից պարզաբանում ենՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանը հերքել է Եվրոպայից 40 հազար ամերիկացի զինծառայող դուրս բերելու ծրագրերըՆավթի ռազմավարական պաշարները խիստ նվազել են ՌԴ ավիացիոն գլխավոր գիտական կենտրոնի գլխավոր տնօրենին խարդախության գործով ուղարկել են քննչական մեկուսարանՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մեկնել է Կիպրոս` Ազգերի լիգայի ընտրական փուլի հաջորդ խաղինԱնձրեւային օրերի քանակով ռեկորդ է գրանցվելՆԳ նախարարությանը կից խորհրդում քննարկվել են Երևանում խցանումների նվազեցման լուծումներըԹրամփը դժգոհել է Fox News-ից․ «Նրանք կրկին ու կրկին ամբողջությամբ բացասական նարատիվն են կրկնում»Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի էՀայ-ռուսական կապերը քաղաքականությունից վեր են․ ՇվիդկոյԱրցախ TV-ն կարճատև դադարից հետո հանդես կգա օպերատիվ լրատվությամբ, որակյալ հեռուստանախագծերովՔննարկվել են մաքսային ոլորտի օրենսդրական կարգավորումների բարելավմանն ուղղված նախագծերԵվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարԲրիտանիայի վերադարձը ԵՄ հիանալի նորություն կլիներ. ՄակրոնՀամահայկական ամառային իններորդ խաղեր. կայացել է միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստըԻրանում առաջին անգամ ռազմական պատրաստություն են անցկացրել կին կամավորների համար«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՈրտե՞ղ է գտնվում Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացին. փաստաբանը մանրամասներ է ներկայացրել. Sputnik ԱրմենիաԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներՇոգից մահացությունները 63%-ով աճել են՝ 1990-ականներից ի վեր․ ԱՀԿԹուրքիան և Ադրբեջանը կստորագրեն ավելի քան կես միլիարդ դոլարի պաշտպանական ոլորտի համաձայնագիր«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԶոհված զինծառայողի մոր կյանքը փրկելու համար մնացել է 1,6 միլիոն դրամ․ դրամահավաքի վերջին փուլըՀոկտեմբերի 1-ին ուսումնական թռիչքների պատճառով Գյումրիում, Թալինում և Արթիկում կլսվեն պայթյունանման ձայներ. ՊՆ«Սա արդեն ռեկորդ է». ՀԱՀ-ն 9 ամսում երրորդ անգամ կանչել է ԱՄՆ դեսպանինՀայաստանի և Խորվաթիայի առողջապահության նախարարները քննարկել են համակարգի կառավարմանն առնչվող հարցեր«Արևմտյան Ադրբեջան» կոնցեպցիան անհամատեղելի է տարածքային ամբողջականության ճանաչման հետ․ ՍուրենյանցԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքՔննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման և հարմարեցման լրամշակված նախագիծըԱլեքսան Ալեքսանյանի խափանման միջոց կալանքը փոխարինվել է տնային կալանքով և բացակայելու արգելքովԱմերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունումԱնհրաժեշտություն է առաջացել ընդլայնել «Զվարթնոց» օդանավակայանի թողունակությունը. Դավիթ ԽուդաթյանԱռգրավվել է մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա․ ՆԳՆՀՀ Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄԱշխատանքային կենսաթոշակի նշանակման դիմումների որոշումներն այսուհետև կուղարկվեն SMS-ի միջոցովԱրագածոտնի թեմի այս շաբաթվա միասնական ժամերգությունը կկատարվի Երնջատափ գյուղի Սուրբ Նշան եկեղեցումՀոկտեմբերի 1-ին որոշ հասցեներում լույս չի լինիԿառուցվելու է 272 մետրանոց էստակադա և երկու ուղեանց․ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը կվերակառուցվիՊԵԿ բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգության նոր դեպքերՓաշինյանը Նյու Յորք էր ժամանել ՄԱԿ-ում ելույթ ունենալո՞ւ, թե՞ ամերիկահայ ուսանողներին պառակտելու նպատակով. Սասունյան
Ադրբեջանի կողմից հայկական մշակութային օբյեկտները «Կովկասյան Աղվանքի» ժառանգություն ներկայացնելը հայկական ժառանգության ինքնության ժխտման համակարգային քաղաքականություն է
Տրվել է Արտաշատի խճուղի - Մ2 - Հ8 - Նորագավիթի 1-ին փողոց խաչմերուկի շինարարության մեկնարկըՔննարկվել են Հայաստանի և Իրանի միջև արդյունաբերական ավանների բնագավառում համագործակցության զարգացման հեռանկարներըԻրաքյան Քուրդիստանում նշվել է Հայաստանի անկախության օրը
Հասարակություն

Նախիջևանի ադրբեջանականացված հայկական գյուղեր․ Մեսրոպավան

«Գեղարդ» հիմնադրամ․ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Օրդուբադի շրջանի Նասրվազ գյուղը պատմական հայկական Մեսրոպավանն է։ Բնակավայրը գտնվում է լեռների փեշին, ունի հարուստ բուսականություն, հնամենի այգիներ: Գյուղի հայկական անունը՝ կապված Մեսրոպ Մաշտոցի անվան հետ, ենթարկվել է արտասանական աղավաղումների և փոփոխությունների։ Ըստ ավանդության՝ գյուղը շրջապատող լեռներից՝ Կռնակոչի ստորոտում գտնվող բնական անձավներից մեկում է Մեսրոպ Մաշտոցն իր աշակերտների հետ բնակվել 17 տարի՝ մինչև Սուրբ Գրիգոր Լուսավորիչ վանքի կառուցումը։ Այս պատումն էլ ընկած է անվանադրման հիմքում: Հայ ժողովրդի պատմության անքակտելի մաս կազմող Մեսրոպավանում արձանագրվել են նաև 9-15-րդ դարերին վերաբերող տապանաքարեր, խաչքարեր: Ադրբեջանցիները ոչ միայն փոխել ու աղավաղել են գյուղանունը, այլև գյուղը շրջապատող լեռներից Տապանասարի կամ Նավասարի անունն են թարգմանել՝ շարունակելով այն գործածել «Նավի լեռ» (Gəmiqaya dağı) ձևով։

Գյուղում նշանավոր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ վանքը հայտնի է նաև Մեսրոպ Մաշտոց վանք անունով։ Ըստ ավանդության՝ այն կառուցել է Գողթնի Շաբիթ իշխանը՝ 456 թվականին։ 13-րդ դարով թվագրվող հին հարկացուցակի համաձայն՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը հարկատու է եղել Տաթևի վանքին։

Նշանավոր հայագետ, մշակութաբան Արգամ Այվազյանն իր՝ 1978 թվականին հրատարակած «Նախիջևանի պատմաճարտարապետական հուշարձանները» ուսումնասիրության մեջ նշում է, որ Մեսրոպավանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին վերանորոգվել է 15-րդ, 17-րդ դարերում, իսկ վերջին անգամ՝ 19-րդ դարի վերջերին․ «այժմ վանական համալիրի միակ հուշարձանը նրա եկեղեցին է, որը կիսախարխուլ վիճակում է գտնվում»:

Ադրբեջանցիները վանքն ամբողջությամբ ավերել են 1997-2005 թվականների ընթացքում՝ չթողնելով որևէ հետք:

Մեսրոպավանը նաև հնամենի մի լեզվի՝ զոկերենի տարածման արեալներից է։ Այս լեզվի մասին հյուսվել են նույնիսկ առասպելներ, քանի որ լեզուն հասկանալի չի եղել տարածքի մյուս հայերին։ Տարածված տեսակետներից է, որ զոկերը կիսով չափ հայ և կիսով չափ հրեա վաճառականներ են, ովքեր ստեղծել են գաղտնի լեզու, որպեսզի կողմնակի մարդիկ չկարողանան հասկանալ իրենց առևտրական գաղտնալեզուն։ Լեզվաբան Բերտ Վյոն իր ուսումնասիրություններում հանգել է այն եզրակացության, որ զոկերենը Նախիջևանի բնիկ հայկական բնակչության բարբառներից էր, որը սերտ փոխազդեցության մեջ է եղել Ղարաբաղի և Ջուղայի բարբառների հետ։ 

Մեսրոպավանի հնամենի պատմությունն ու մշակույթը վկայող հայկական բոլոր հուրշարձանների ոչնչացմամբ ադրբեջանցիները տարածքը զրկել են ոչ միայն հայկականությունից, այլև՝ պատմական անցյալից։