Կասպից ծովը հասել է վերջին 48 տարվա ամենացածր մակարդակինՆեթանյահուն կարգադրել է ուժեղացնել անվտանգության միջոցները բոլոր ավիափոխադրողների համարԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուԳերմանիայի ոստիկանությունը միջազգային գործողություն է իրականացրել նեոնացիստական երաժշտություն տարածողների դեմՍկանդալ Պորտուգալիայի հավաքականում․ Ռոնալդուն մասնավոր ինքնաթիռով լքել է ազգային ընտրանու ճամբարըԼատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասինՏեսանյութ է տարածվել Շենգավիթում տղամարդու ձերբակալությունից․ ՆԳՆ-ից պարզաբանում ենՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանը հերքել է Եվրոպայից 40 հազար ամերիկացի զինծառայող դուրս բերելու ծրագրերըՆավթի ռազմավարական պաշարները խիստ նվազել են ՌԴ ավիացիոն գլխավոր գիտական կենտրոնի գլխավոր տնօրենին խարդախության գործով ուղարկել են քննչական մեկուսարանՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մեկնել է Կիպրոս` Ազգերի լիգայի ընտրական փուլի հաջորդ խաղինԱնձրեւային օրերի քանակով ռեկորդ է գրանցվելՆԳ նախարարությանը կից խորհրդում քննարկվել են Երևանում խցանումների նվազեցման լուծումներըԹրամփը դժգոհել է Fox News-ից․ «Նրանք կրկին ու կրկին ամբողջությամբ բացասական նարատիվն են կրկնում»Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի էՀայ-ռուսական կապերը քաղաքականությունից վեր են․ ՇվիդկոյԱրցախ TV-ն կարճատև դադարից հետո հանդես կգա օպերատիվ լրատվությամբ, որակյալ հեռուստանախագծերովՔննարկվել են մաքսային ոլորտի օրենսդրական կարգավորումների բարելավմանն ուղղված նախագծերԵվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարԲրիտանիայի վերադարձը ԵՄ հիանալի նորություն կլիներ. ՄակրոնՀամահայկական ամառային իններորդ խաղեր. կայացել է միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստըԻրանում առաջին անգամ ռազմական պատրաստություն են անցկացրել կին կամավորների համար«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՈրտե՞ղ է գտնվում Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացին. փաստաբանը մանրամասներ է ներկայացրել. Sputnik ԱրմենիաԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներՇոգից մահացությունները 63%-ով աճել են՝ 1990-ականներից ի վեր․ ԱՀԿԹուրքիան և Ադրբեջանը կստորագրեն ավելի քան կես միլիարդ դոլարի պաշտպանական ոլորտի համաձայնագիր«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԶոհված զինծառայողի մոր կյանքը փրկելու համար մնացել է 1,6 միլիոն դրամ․ դրամահավաքի վերջին փուլըՀոկտեմբերի 1-ին ուսումնական թռիչքների պատճառով Գյումրիում, Թալինում և Արթիկում կլսվեն պայթյունանման ձայներ. ՊՆ«Սա արդեն ռեկորդ է». ՀԱՀ-ն 9 ամսում երրորդ անգամ կանչել է ԱՄՆ դեսպանինՀայաստանի և Խորվաթիայի առողջապահության նախարարները քննարկել են համակարգի կառավարմանն առնչվող հարցեր«Արևմտյան Ադրբեջան» կոնցեպցիան անհամատեղելի է տարածքային ամբողջականության ճանաչման հետ․ ՍուրենյանցԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքՔննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման և հարմարեցման լրամշակված նախագիծըԱլեքսան Ալեքսանյանի խափանման միջոց կալանքը փոխարինվել է տնային կալանքով և բացակայելու արգելքովԱմերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունումԱնհրաժեշտություն է առաջացել ընդլայնել «Զվարթնոց» օդանավակայանի թողունակությունը. Դավիթ ԽուդաթյանԱռգրավվել է մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա․ ՆԳՆՀՀ Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄԱշխատանքային կենսաթոշակի նշանակման դիմումների որոշումներն այսուհետև կուղարկվեն SMS-ի միջոցովԱրագածոտնի թեմի այս շաբաթվա միասնական ժամերգությունը կկատարվի Երնջատափ գյուղի Սուրբ Նշան եկեղեցումՀոկտեմբերի 1-ին որոշ հասցեներում լույս չի լինիԿառուցվելու է 272 մետրանոց էստակադա և երկու ուղեանց․ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը կվերակառուցվիՊԵԿ բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգության նոր դեպքերՓաշինյանը Նյու Յորք էր ժամանել ՄԱԿ-ում ելույթ ունենալո՞ւ, թե՞ ամերիկահայ ուսանողներին պառակտելու նպատակով. Սասունյան
Ադրբեջանի կողմից հայկական մշակութային օբյեկտները «Կովկասյան Աղվանքի» ժառանգություն ներկայացնելը հայկական ժառանգության ինքնության ժխտման համակարգային քաղաքականություն է
Տրվել է Արտաշատի խճուղի - Մ2 - Հ8 - Նորագավիթի 1-ին փողոց խաչմերուկի շինարարության մեկնարկըՔննարկվել են Հայաստանի և Իրանի միջև արդյունաբերական ավանների բնագավառում համագործակցության զարգացման հեռանկարներըԻրաքյան Քուրդիստանում նշվել է Հայաստանի անկախության օրը
Հասարակություն

Ռուբեն Վարդանյանի որդին և Ջարեդ Գենսերը բարձրաձայնել են Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդիրները

Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը և Վարդանյանի միջազգային իրավախորհրդատու Ջարեդ Գենսերը հյուրընկալվել են ամերիկացի հայտնի հաղորդավար, իրավաբան Հյու Հյուիթին  (Hugh Hewitt) և խոսել Ադրբեջանում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների  մասին:

Հյու Հյուիթ —  Մենք փորձում ենք այս հաղորդման ընթացքում ժամանակ տրամադրել, որպեսզի լսարանը տեղեկացվի, որ աշխարհում կան քաղբանտարկյալներ, որոնցից  մեկը Ռուբեն Վարդանյանն է, որը պահվում է Ադրբեջանում։ Նրա որդին՝ Դավիթը, միանում է մեզ Ջարեդ Գենսերի հետ, ով միջազգայնորեն ճանաչված մարդու իրավունքների պաշտպան է։  Դավիթ, կարո՞ղ եք պատմել Ձեր հոր բանտարկության պայմանների մասին։ Դուք կարողանո՞ւմ եք խոսել նրա հետ, տեսակցել նրան։ Նա մեկուսացվա՞ծ է, թե՞ նրա հետ համեմատաբար լավ են վարվում՝ որպես քաղբանտարկյալի։

Դավիթ Վարդանյան —  Շատ կարևոր է, որ լսարանը հասկանա այն իրավիճակը, որի հետ մենք գործ ունենք։ Ըստ տարբեր միջազգային կազմակերպությունների զեկույցների, ներառյալ Freedom House-ի, Ադրբեջանը դասվում  է աշխարհի ոչ ազատ երկրների շարքին  և  համարվում է ամենափակ ավտորիտար ռեժիմներից: Խնդիրն այն է, որ 2023 թ. սեպտեմբերին հորս ձերբակալությունից ի վեր ընտանիքի ոչ մի անդամ չի կարողացել անձամբ տեսնել նրան։ Միակ բանը, որ մենք ունեցել ենք, հեռախոսազանգերն են, որոնք  մի քանի րոպե են տևում։ Կա նաև  Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, որը այցելում էր բանտարկյալներին , բայց ցավոք, այս տարվա սկզբին Ադրբեջանը հայտարարեց երկրում գործող շատ միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ Կարմիր խաչի գրասենյակների փակման մասին, ինչը նշանակում է, որ  հիմա գերիներին  ավելի մեկուսացված են լինելու:

Որպեսզի պատկերացնեք մեկուսացվածության աստիճանը՝ ասեմ, որ Ջարեդը՝ մեր փաստաբանը, որը թիմում է 2024 թվականի վերջից, չի կարողացել ոչ միայն այցելել հորս, այլև խոսել նրա հետ կամ  ծանոթանալ գործի նյութերին։ Այնպես որ, ամեն ինչ կատարվում է  լիակատար մեկուսացման մեջ, միջազգային բոլոր նորմերի  և օրենքների խախտումներով, և մենք  չափազանց մտահոգված ենք:

Հյու Հյուիթ —Պարոն Գենսեր, Դուք շատ եք զբաղվել այս հարցերով… Պատանդներին դուրս հանելը շատ նուրբ գործ է։ Եթե չափից ավելի ճնշում գործադրեք, նրան ավելի խորը կմղեք բանտային ցանցի մեջ։ Եթե ոչինչ չասեք, մարդիկ կմոռանան նրա մասին։ Ուստի, ինչպե՞ս եք աշխատում այս հարցով Թրամփի թիմի հետ։ Ո՞վ է բանակցում Ռուբենի և մյուս հայ քրիստոնյաների համար։

Ջարեդ Գենսեր —  Հարցին անդրադարձ եղել է ամենաբարձր մակարդակներում։ Գիտեք, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը այցելել  էր Ադրբեջան,  երկկողմ հարաբերությունների տարբեր հարցերի շուրջ խոսելու, բայց նաև՝ հայ քրիստոնյա բանտարկյալների ազատ արձակման կոչ անելու համար։  Այնուհետև Ազգային անվտանգության խորհրդական Մայք Ուոլցըն է  խոսել Ադրբեջանի Ազգային անվտանգության խորհրդականի հետ և  նույնիսկ գրառում արել  այդ զանգի մասին: Նա  բացահայտ ասել է, որ նախագահ Թրամփը կցանկանար տեսնել խաղաղության պայմանագրի կնքում, և  այդ ընդհանուր գործընթացի շրջանակներում բանտարկյալների ազատ արձակում: Այսպիսով, մենք չէինք կարող ունենալ, իրականում, ավելի բարձր մակարդակի ներգրավվածություն։

Իմ պատկերացմամբ, Թրամփի վարչակազմը հիմա փնտրում է քաղաքական գործողությունների միջոցով որոշ շատ հստակ ազդանշաններ ուղարկելու ուղիներ, որոնք Ադրբեջանի նախագահի  համար հստակ կդարձնեն, որ դա {բանտարկյալների ազատ արձակումը} պետք է տեղի ունենա։