«Խոսրովի անտառում» հաշվառել են բեզոարյան այծերինՀորդանանը հայտարարել է Իրանի տարածքից արձակված երեք հրթիռների որսման մասինՀնդկաստանի Ասամ նահանգում ջրհեղեղներից տուժել է ավելի քան 170 հազար մարդԵրևանում ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներՖրանսիայի ԱԳՆ-ն հայտարարել է Թեհրանում դիվանագետների ձերբակալման «հետևանքների» մասինՀրշեջ-փրկարարները մարել են Գյումրիում բռնկված հրդեհը՝ կանխելով հրդեհի տարածումըԱԱ-2030-ը կունենա 64 մասնակից և 6 տանտերՄտքեր են փոխանակվել Հայաստան-Պարագվայ միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջԱրայիկ Հարությունյանը կշարունակի աշխատանքը Ազգային ժողովումԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. ԹրամփՖԻՖԱ-ն ուսումնասիրում է Արգենտինայի հավաքականի վարքագիծը ԱԱ-2026-ի եզրափակչից հետոՆատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդուԱրայիկ Հարությունյանը վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատման դիմում է գրել. ArmlurԳազամատակարարման պլանային դադարեցումներ Սիսիան և Արտաշատ քաղաքներումԻսպանիայում հինգերորդ օրն անընդմեջ մոլեգնում է տարվա խոշորագույն անտառային հրդեհըՄինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համարԳոհար Մելոյանը ԿԸՀ ինքնաբացարկի դիմում է ներկայացրել՝ հրաժարվելով մանդատից«Զարդարվեստը սեր է». Զարդարվեստի պետական ուսումնարանն, արդեն որպես քոլեջ, առաջին շրջանավարտներին հանձնեց իրենց դիպլոմները (տեսանյութ, լոսանկարներ)Քննարկվել է հոկտեմբերին Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը«Դաշտի պամիդորը չի ծախվում, գործարանն էլ չի ընդունում». գյուղացիները փակել են Երևան-Երասխ ճանապարհըՕմանի ափերի մոտ երկու նավթատար է հարձակման ենթարկվելՀայտնաբերվել է 516 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըԿանադայի արտգործնախարարը Վաշինգտոնին և Թեհրանին երկխոսության ու խաղաղ բնակչությանը պաշտպանելու կոչ է արելԻսպանիայի հավաքականը` ԱԱ-2026-ում տարած հաղթանակի համար կստանա 51 միլիոն դոլար պարգևավճարԱվելի քան 3000 հայ մասնակցել է Իրանում Սուրբ Թադեի վանքի ամենամյա ուխտագնացությանըԾաղկաձորում 12 ժամ ջուր չի լինիՀնդկաստանում երիտասարդների ցույցերը մեծ թափ են հավաքելԿոտայքի մարզում «Nissan Tiida»-ն բախվել է կամրջի երկաթբետոնե արգելապատնեշներին․ կան վիրավորներՀաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթներըՄահացել է «Ոսկե գնդակի» կրկնակի դափնեկիր և Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Քևին ՔիգանըԼիլիթ Մակունցը մանդատը չի վերցնիԲյուրեղավանում աղիքային վարակի դեպքերից հետո ջրի 14 նմուշառման կետից 3-ում շեղումներ են արձանագրվելՄեսրոպ Մանուկյանը Երևանի ավագանու մանդատից հրաժարվելու դիմում է գրելՊահպանենք մեր անտառները՝ կանխելով հրդեհներըԵրևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը. ՍԱՏՄ
Երեխայի հնարավոր շահագործման վերաբերյալ տեսանյութով ՆԳՆ-ն հաղորդում է ուղարկել Քննչական կոմիտե. Քննչականից դեռ ձայն-ձուն չկա
Վթարային ջրանջատում Լոռու մարզում հուլիսի 21-ինԻ գիտություն մրցույթից դուրս մնացած դիմորդներին. ԿԳՄՍՆ հայտարարությունըՖԻՖԱ-ն ԱԱ-2026-ից հետո թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը․ Հայաստանի դիրքերը փոփոխվել ենԿարեն Ջալավյանը՝ Քյոխը, դատարանում հաղթել է Ռոման ԲաղդասարյանինԱռաջիկայում կսահմանվեն այն ոլորտները, որտեղ էլեկտրոնային ՀԴՄ-ների կիրառումը կդառնա պարտադիր․ ՊԵԿԱդրբեջանի ճնշման ներքո Քնեսեթի օրակարգից հանվել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցըԱնհայտ կորած ադրբեջանցիների ծնողների հետ կոնտակտի մեջ ենք մտնելու, փնտրենք մեր երեխեքին (տեսանյութ)Սևանա լճի մակարդակը բարձրացել է 1 սմ-ովԱրգելվում է․ ՆԳՆ-ն զգուշացնում է (տեսանյութ)Փաշինյանի կառավարման տարիներին ատելության, պառակտման և թշնամանքի լեզուն դարձել է մարդկանց ամենօրյա գործելաոճի անբաժանելի մասը. ԹանդիլյանՏարադրամի փոխարժեքները հուլիսի 20-ինՄայր բուհի ղեկավարն ակնհայտ քաղաքական շարժառիթներով աշխատանքից հեռացրել է Ռուբեն Մելիքյանին․ ԱշոտյանCOP17-ին ընդառաջ Քննչական կոմիտեի ՊՈԱԿ-ի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքիԱրփինե Սարգսյանը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Մշակույթ

«Գեղարդ» հիմնադրամը բողոք-նամակ է հղել Սուրբ Աթոռի հայրապետական Գրիգորյան համալսարանի ղեկավարությանը

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը բողոք-նամակ է հղել Սուրբ Աթոռի հայրապետական Գրիգորյան համալսարանի ղեկավարությանը՝ դատապարտելով 2025 թվականի ապրիլի 10-ին համալսարանում անցկացված ադրբեջանական քարոզչական բնույթի գիտաժողովը՝ «Քրիստոնեությունը Ադրբեջանում. պատմություն և արդիականություն» խորագրով։

Նամակում, մասնավորապես, ասվում է.

«Սուրբ Աթոռի հայրապետական Գրիգորյան համալսարանի հարգարժա՛ն կանցլեր, կարդինալ Ժոզե Տոլենտինու դե Մենդոնսա

Հարգարժա՛ն ռեկտոր Հայր Մարկ Լյուիս

Սույն թվականի ապրիլի 10-ին Սուրբ Աթոռի հայրապետական Գրիգորյան համալսարանում Ադրբեջանը միջազգային գիտաժողով է կազմակերպել՝ «Քրիստոնեությունը Ադրբեջանում. պատմություն և արդիականություն» խորագրով։

Խիստ դատապարտելի է գիտության անվան տակ պատմության կեղծումը, վերաշարադրումն ու քաղաքական նպատակներով օգտագործելը։ Գրիգորյան համալսարանում տեղի ունեցած գիտաժողովը, որը Սուրբ Աթոռում ֆինանսավորվել է Ադրբեջանի դեսպանության կողմից, անցկացվել է հենց այդ նպատակով։  

Գիտաժողովի խորագիրը մանիպուլատիվ է և թյուր պատկերացում է ստեղծում, թե ներկայիս Ադրբեջանը քրիստոնեական հնագույն բազմադարյան պատմություն ունեցող երկիր է։ Համոզված ենք, որ և՛ համալսարանն ու հյուրընկալող կողմը, և՛ մասնակիցները հրաշալի գիտակցել են գիտաժողովի խորագրի խնդրահարույց լինելը։ Ակնհայտ է, որ «Քրիստոնեությունը Ադրբեջանում» կեղծ խորագրի ներքո ներկայացված է Աղվանքում, Արցախում, Նախիջևանում քրիստոնեության բազմադարյան պատմությունը։ Վստահ ենք, որ թե՛ դուք՝ որպես գիտնական, և թե՛ գիտաժողովի մասնակիցները, քաջատեղյակ եք, որ Աղվանքի, Արցախի և Նախիջևանի քրիստոնեական՝ հայկական ու աղվանական ժառանգությունը ոչ մի առնչություն չունի Ադրբեջան պետության հետ։

Հռետորական հարց է առաջանում՝ արդյո՞ք պահպանվել է գիտական էթիկան և բարոյականությունը՝ գիտաժողովի ընթացքում Ադրբեջանում քրիստոնեական ժառանգության, հայկական եկեղեցիների ոչնչացման և դրանց «աղվանականացման» մասին գոնե մեկ զեկույց բարձրաձայնելու առումով։ Տարակուսելի է նաև, որ գիտաժողովում որևէ զեկույց չի հնչել տարածաշրջանում պետական մակարդակով առաջինը քրիստոնեություն (301 թ․) ընդունած ժողովրդի՝ հայերի և Հայաստանի մասին։ 

Նշված գիտաժողովը պատմությունը քաղաքական նպատակներով շահարկելու, այն որպես զենք օգտագործելու ադրբեջանական քաղաքականության հերթական դրսևորումն է։ Ադրբեջանի կողմից պատմությունը՝ որպես զենք օգտագործելու երևույթը նոր չէ։ Դրա նպատակն է լեգիտիմացնել իր՝ տարածաշրջանում ագրեսիվ նկրտումները, ծառայեցնել այն քաղաքական, ռազմական շահերին։

Փաստ է, որ 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը ռազմական ճանապարհով հայաթափեց Արցախի Հանրապետությունը (Լեռնային Ղարաբաղը), իսկ այժմ շարունակում է հայկական մշակութային ժառանգության ոչնչացումն ու յուրացումը։ Այս մասին են վկայում ոչ միայն միջազգային տարբեր կազմակերպություններ, պետություններ, այլև՝ արբանյակային լուսանկարներ ու համացանցում տարածված տեսանյութեր։ Տեղեկատվական դաշտը լի է ադրբեջանական ղեկավարության ելույթներով, որոնցում բացահայտ սպառնալիքներ են հնչեցվում Հայաստանի Հանրապետության և հայերի հասցեին։ Ադրբեջանի ղեկավարը սպառնում է պատերազմով, բացահայտ հավակնություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ։

Ադրբեջանական պատմագրությունն ու քարոզչությունը, չնայած բազմաթիվ սկզբնաղբյուրային տվյալներին ու վկայություններին, կեղծում է տարածաշրջանի պատմությունը՝ փորձելով Ղարաբաղի տարածքը զրկել պատմական հայկական ներկայությունից։ Անհիմն կերպով ադրբեջանական գիտական շրջանակները պնդում են, որ հայերը Ղարաբաղում հայտնվել են միայն 19-րդ դարի սկզբին, իսկ հուշարձանների վրա հայերեն արձանագրություններն ավելացվել են 19-20-րդ դարերում։

Այն, որ հեղինակավոր համալսարանի հարթակն օգտագործվել է հակահայկական ելույթների և պատմության աղավաղման համար, վկայում են մասնակիցների ելույթները։ Քաղաքագետ Ֆուադ Ախունդովը պատմական կեղծարարություններով լի իր ելույթում նշել է․ «Հայաստանը ոչնչացրել է Ադրբեջանի քրիստոնեական քաղաքակրթությանը պատկանող աղվանական եկեղեցիները», «հայերը ոչնչացրել են Ղարաբաղի տարածքում գտնվող աղվանական հուշարձանները և փորձեր են արել հայացնել դրանք», «Հայաստանը, վտարելով ադրբեջանական բնակչությանն իր պատմական հողերից, ոչնչացրել է Ադրբեջանի պատմական ժառանգությունը, փոխել ու հայացրել է տեղանունները, աղվանական եկեղեցիների ճարտարապետությունը»։ Գիտաժողովի բացումն օգտագործվել է «ադրբեջանական բազմամշակութայնության» թեզն առաջ տանելու և Հայաստանի հասցեին կեղծ մեղադրանքներ հնչեցնելու համար։

Ցավալի է, որ գիտաժողովին համաձայնել են մասնակցել ոլորտի հայտնի հետազոտողներ ևս՝ Համբուրգի համալսարանի պրոֆեսոր Յոստ Գիպերտը և Սորբոնի համալսարանի պրոֆեսոր, Բարձրագույն հետազոտությունների գործնական դպրոցի (Փարիզ) Կովկասի լեզուների և բանասիրության բաժնի դոկտոր Ժիլ Օտյեն, ովքեր քաջածանոթ են տարածաշրջանի պատմությանն ու մշակույթին։ Հուսով ենք, որ նրանք իրենց գիտական հեղինակությունն օգտագործել են ճշմարտությունը ներկայացնելու և հնչած կեղծ թեզերը հերքելու նպատակով։

Համալսարանի հարգելի՛ ղեկավարություն, Ադրբեջանը հսկայական ֆինանսական միջոցներ է հատկացնում տարբեր երկրներում նման գիտաժողովներ, գրքերի շնորհանդեսներ անցկացնելու և իր քարոզչական թեզերն առաջ տանելու համար։

Լիահույս ենք, որ Ձեր ղեկավարած համալսարանն ավելի բծախնդիր կգտնվի և հետայսու թույլ չի տա իր բարձր ամբիոնն օգտագործել Ադրբեջանի կողմից պատմության կեղծարարության տարածման, ագրեսիվ քաղաքականության առաջմղման և հայկական, քրիստոնեական հետքը ջնջելու նպատակով։ Հարկ ենք համարում նշել, որ նշված գիտաժողովի դահլիճում Ադրբեջանի դրոշի կողքին տեղադրվել է նաև Վատիկանի դրոշը՝ դրանով իսկ փորձելով առավել մեծ կշիռ ու հեղինակություն հաղորդել միջոցառմանը»։

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամ

Ապրիլի 12, 2025 թ