NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Հասարակություն

Ծեծն այնքան դաժան է եղել, որ ընթացքում աշխատակիցներից մեկը ազատազրկվածին փակել է իր մարմնով. հրատապ հաշվետվություն «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ծեծի վերաբերյալ (ֆոտո)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ԵՎ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԽՈՒՄԲԸ ՀՀ Արդարադատության նախարարի 2022թ-ի մայիսի 11-ի թիվ 227Ն հրամանի 64-րդ կետի համաձայն հրապարակում է ՀՐԱՏԱՊ հաշվետվությունը Նուբարաշեն ՔԿՀ կատարած այցելության վերաբերյալ։

------------------

ՀՐԱՏԱՊ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

2025 թ․ ապրիլի 4-ին ՀՀ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի (Խումբ) անդամները այց են կատարել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ՝ 2025թ-ի ապրիլի 3-ին ՔԿՀ-ում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ մամուլում հրապարակված նյութերի հետքերով։

Խմբի անդամները տեսակցել են ազատազրկված և հացադուլ հայտարարած անձանց, շրջել են 5-րդ մասնաշենքի /հարկի/ այն խցերով, որտեղ իրականացվել են հատուկ գործողությունները, ինչպես նաև զրուցել են հիմնարկի պետի հետ։

81-րդ խուց

Խցում այցի պահին գտնվում էր երկու ազատազրկված անձ, իսկ երրորդին 2025թ-ի ապրիլի 3-ին տեղափոխել էին այլ ՔԿՀ։

Խցակիցները Խմբի անդամներին հայտնել են, որ անհայտ պատճառներով իրենց խուց են մտել հիմնարկի աշխատակիցները, այնուհետև հատուկ ջոկատայինները՝ մոտ 30-40 անձ։ Ներս մտնելուց հետո հատուկ ջոկատայիններից մի քանիսը խցակից Դ․Մ․-ին և ևս մեկ ազատազրկվածի իջեցրել են ներքև, մեկին քաշքշել, որի արդյունքում նա մարմնական վնասվածքներ է ստացել՝ կապտտուկներ։

Դրանից հետո, ըստ ազատազրկված անձանց, իրականացվել է խուզարկություն, որի արդյունքում գույքի մեծ մասը վնասվել է հատուկ ջոկատայինների գործողություններից։

Խցակիցները տեղեկացրել են, որ մոտ մեկ շաբաթ առաջ տարբեր խցերի ազատազրկված անձինք սկսել են զբոսանքի ժամանակ հայրենասիրական և օտար լեզվով երգեր երգել։ Վարչակազմի կողմից պահանջ է ներկայացվել օտար երգեր չերգելու, որին ազատազրկված անձինք ենթարկվել են։

80-րդ խուց

Խցում այցի պահին գտնվում էր երկու ազատազրկված անձ, իսկ երրորդը հացադուլ էր հայտարարել և գտնվում էր հացադուլավորների խցում։

Խցում գտնվող ազատազրկված անձինք Խմբի անդամներին հայտնեցին, որ լսել են հարևան խցից ձայներ, որից հասկացել են, որ բռնություն է գործադրվում։ Փորձել են հասկանալ, թե ինչ է կատարվում և այդ պատճառով ձայն են տվել վարչակազմին, ինչպես նաև դռներին հարվածել (ոչ ուժեղ)։ Սակայն հատուկ ջոկատայինները՝ 10-ից ավելի անձ, ներս են խուժել խուց, իրենց պառկեցրել գետնին և ծեծի ենթարկել։

Արդյունքում, ազատազրկված անձինք ստացել են մարմնական վնասվածքներ։ 

Ազատությունից զրկված անձինք պնդում են, որ խցում ոչինչ չեն այրել, դա կեղծ տեղեկատվություն է։

Խցում իրերի մեծ մասը ջարդված վիճակում էին և ըստ խցի բնակիչների , այդ ամենը իրականացվել է հատուկ ջոկատայինների կողմից։

Ծեծը այնքան դաժան է եղել, որ ընթացքում վարչակազմի աշխատակիցներից մեկը օգնել է իրենց, որպեսզի բռնությունը չշարունակվի, կանխելով և փակելով ազատազրկվածին իր մարմնով։

Խցակիցները մեկը՝ Վ․Հ․-ը, 2025թ-ի ապրիլի 3-ին, որպես բողոքի նշան հայտարարել է հացադուլ։

Պետք է նշել, որ ըստ 80-րդ խցի ազատազրկված անձանց, իրենք ոչ մի քրեկան ենթամշակույթի չեն պատկանում։ Վերջիններս հասարակ աշխատողներ էին և, ավելին, նրանց սենյակում կային փայտե իրեր, որով պատրաստում էին փայտե առարկաներ, որոնք նույնպես ջարդվել և քանդվել էին հատուկ ջոկատայինների կողմից, ըստ իրենց ներկայացրածի։

Հացադուլ․

Խմբի անդամները տեսակցել և զրույց են ունեցել նաև հացադուլ հայտարարած և հացադուլավորների խուց տեղափոխված Վ․Հ․-ի հետ։

Վ․Հ․-ը Խմբին հայտնել է, որ հատուկ ջոկատայինները՝ մոտ 10 անձ, իրենց խուց են մտել այն բանից հետո, երբ նրանք տևական ժամանակ բժիշկ են կանչել, իրենց խցակցի ինքնազգացողության վատթարացման պատճառով։

Անձը ֆիզիկական ուժի կիրառման արդյունքում ստացել էր մարմնական վնասվածք՝ գլխի շրջանում։

Որպես բողոոքի նշան վերջինս հայտնել է, որ կատարել է ինքնավնասում՝ ձախ ձեռքի հատվածում։

-----

Խմբի անդամները տեսակցել և զրուցել են նաև հացադուլ հայտարարած այլ անձանց հետ։

Հացադուլ է հայտարարել 5 անձ, որից 2-ի՝ Ա․Մ․ և Ն․Խ․ պահանջը խցակից Հ․Ս․-ի տեղափոխությունն է։

Հ․Ս․-ը Նուբարաշեն ՔԿՀ է տեղափոխվել Արմավիր ՔԿՀ-ից։ Սկզբնական շրջանում անձը գտնվել է այլ խցում, սակայն հետագայում և անհրաժեշտությամբ պայմանավորված անձին տեղափոխել են 6-րդ մասնաշենքի 2-րդ խուց։

Հացադուլ հայտարարած երկու անձինք նշեցին, որ տվյալ անձի հետ չեն կարող մնալ մի խցում ելնելով այդ անձի պահվածքից ։

Անձի կողմից վատ վարքագիծը հաստատվեց նաև հիմնարկի պետի կողմից։

Ազատազրկված/հացադուլավոր Ն․Խ․-ը հայտնել է, որ որոշ ժամանակ առաջ, որպես բողոքի նշան բերանն է կարել, որից հետո հիմնարկի կողմից հավաստում է ստացել, որ իրեն կտեղափոխեն այլ խուց, որը սակայն չի կատարվել։ Այս անգամ անձը ստիպված ասեղ է կուլ տվել և հացադուլ հայտարարել։

Խմբի անդամները խնդիրները քննարկել են նաև հիմնարկի պետի հետ։ Վերջինս ի սկզբանե հաստատել է, որ ֆիզիկական ուժի կիրառում եղել է՝ համաչափ, ինչպես նաև տեղեկացրել է, որ խուզարկության արդյունքում ոչ մի արգելված նյութ կամ իր չի հայտնաբերվել։ 

-----

Խումբն արձանագրել է նաև այլ խնդիրներ․

- Տեսակցած բոլոր ազատազրկված անձինք դժգոհություններ են հայտնել սննդի որակից։

- Խմբի անդամները հանդիպում են ունեցել նաև ազատազրկված անձանց հետ, որոնց խնդիրները առնչվել են բժշկական օգնությանը և սպասարկմանը, որի վերաբերյալ գրությունները կհասցեագրվեն ՀՀ առողջապահության նախարարությանը։

- Հիմնարկի հեռախոսային խցիկների հատվածում բացակայում էր Խմբի թեժ գծի հեռախոսահամարը։ Այս խնդիրը առկա է եղել այլ ՔԿՀ-ներում ևս, որոնց վերաբերյալ Խումբը իր գրություններում ներառել է և խնդրել բոլոր հիմնարկներում հանձնարարել ապահովել այդ տեղեկատվությամբ։

-Խմբի անդամները նաև արձանագրել են հիմնարկում օդափոխության խնդիրը, անմարդկային վիճակը, ստանդարտներին չհամապատասխանող ՔԿՀ խցերը և խցերում առկա գույքը։ 

- Առավել մտահոգիչ է հացադուլավորների համար նախատեսված խցի և դեպի խուց տանող միջանցքի վիճակը, հիմնարկի էլեկտրական լարերը գտնվում են վատ վիճակում և դրանք չեն համապատասխանում հակահրդեհային կանոններին։ 

Հացադուլավորների համար նախատեսված խցում պատուհանից այն կողմ պատ է, որը խաթարում է բնական օդափոխությունը, մահճակալները հնամաշ և կոտրված են, բացակայում են նորմալ անկողինները, խուցը, առհասարակ գտնվում է ոչ բարվոք վիճակում, չվերանորոգված։

Ելնելով վերոգրյալից՝ Դիտորդական խումբը, համաձայն խմբի գործունեության կարգի, հրատապ հաշվետվությունը ուղարկել է ՀՀ ԱՆ և ՀՀ ԱՆ ՔԿԾ, սակայն սահմանված 3-օրյա ժամկետում չի ստացել վերջիններիս հղված հարցադրումների պատասխանները, որոնք ներկայացված են ստորև․  

- Ինչպիսի՞ն է եղել իրավիճակը, որի արդյունքում ներգրավվել են ՔՀ հատուկ ստորաբաժանման աշխատակիցներ,

- Քանի՞ ՔՀ հատուկ ստորաբաժանման աշխատակից է ներգրավվել,

- Ի՞նչ գործողություններ են իրականացվել ՔԿ հատուկ ստորաբաժանման աշխատակիցների կողմից և ի՞նչ նպատակով,

- Արդյո՞ք իրականացվել են խուզարկություններ։ Եթե այո, ապա ի՞նչ նպատակով և ի՞նչ արգելված իրեր են հայտնաբերվել,

- Արդյո՞ք ծառայողական քննություն նշանակվել է,

Արդյո՞ք հայտնաբերվել են այրված իրեր կամ հետքեր 80-րդ խցում,

- Մարմնական վնասվածք ստացած անձինք ինչպիսի՞ բժշկական օգնություն են ստացել,

- Հատուկ գործողությունների արդյունքում ինչպիսի՞ մարմնական վնասվածքներ են պատճառվել անձանց և արդյո՞ք այն հիմնարկի կողմից արձանագրվել է պատշաճ կերպով,

- Վ․Հ․-ի կողմից կատարված ինքնավնասումը ե՞րբ է արձանագրվել, 

- Ի՞նչ պատճառով է Դ․Մ․-ը տեղափոխվել այլ ՔԿՀ։

---

Միաժամանակ խնդրում ենք հանձնարարել

- Քննարկման առարկա դարձնել 6-րդ մասնաշենքի 2-րդ խցում գտնվող Հովհաննես Սելիմյանին այլ խուց տեղափոխելու հետ կապված հարցը։

- Հացադուլ կատարող անձանց խուցը վերանորոգել և/կամ պահել այլ խցում՝ ապահովելով խցի օդափոխությունը, բնական լույսի ներթափանցումը, խցում համապատասխան գույքի առկայությունը։ 

- Բոլոր ՔԿՀ-ներում ապահովել Խմբի թեժ գծի հեռախոսահամարի վերաբերյալ տեղեկատվության առկայությունը։

- Քննարկման առարկա դարձնել Նուբարաշեն ՔԿՀ-ի փակման հարցը։

Կից Նուբարաշեն ՔԿՀ-ից լուսանկարներ։