ՀՀ կառավարչին ու իր թիմին ընդամենը մեկ բան է վերապահվել՝ ապահովել ադրբեջանական զավթnղական քաղաքականության փափուկ ընթացքը. Տիգրան Աբրահամյան Հայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ․ տրվել են կարգադրագրերԻ պատասխան Փաշինյանի՝ ընդդիմադիր պատգամավորը հրապարակել է անուններ, ովքեր ենթարկվել են ճնշումների (տեսանյութ)Թոշակը բարձրացրել են 1 000 դրամով, իրենց աշխատավարձերը՝ միջինը 1 միլիոն դրամով․ Արման Աբովյան
6-10 ամիս առաջվա հարցումներով՝ հայ ժողովուրդն իր անվտանգությունը կապում էր Մակրոնի հետ, որին սեփական դպրոցականները հեռացնում են պատմությունից. Վահե Հովհաննիսյան
Հայկ Մարտիրոսյանն ու Էլինա Դանիելյանը մասնակցում են Եվրոպայի ակումբային գավաթներինԱյս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Արմավիրի մարզպետՀամայնքներում ընդդիմադիր ուժի չառաջադրվելը ճնշումների արդյունք է. այլ կերպ չի կարող բացատրվել ՔՊ-ի` Հյուսիսկորեական ոճի միայնակ մասնակցությունը. ԻոաննիսյանԺամանակն է, որ Ուկրաինայի անունից բանակցություններ վարի մեկ ուրիշը․ Թրամփ Վայոց ձորում ընձառյուծ են ֆիքել, որին անվանել են Աղասի
«Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում. Գարեգին Պետրոսյան
Վթարի հետևանքով բազմաթիվ հասցեներում ջուր չի լինիՀանրային տրանսպորտում հայտնի միջադեպւի մասնակից տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆՔննարկվել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍուրեն Պապիկյանը մեկնել է ՉեխիաԳրիբոյեդով-Խորոնք ավտոճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ կա զnհՌուսաստանն ու Իրանը երբեք այնքան սերտ չեն համագործակցել, որքան հիմա. Աբբաս ԱրաղչիԱյսօր հնարավոր է անձրև«Սպասումով ապրում ենք, այն զգացողությունն է, որ հիմա Միշոս կզանգի կամ տուն կգա». մայոր Միքայել Աթոյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Քաշաթաղի շրջանի Սարատակ բնակավայրում, տուն «վերադարձել»... 50 օր անցՓաշինյանը կոչ է անում բողոքի ակցիաներ կազմակերպել Վաշինգտոնը կարող է անհապաղ ավարտել Իրանի դեմ ռազմական գործողությունը. Թրամփ
Գորիսում բժիշկները, մեկնելով կանչի, արձանագրել են 10 ամսական աղջկա մшհը
Ավտովթար․ բախվել են «Lexus»-ը և «Opel»-ը, վիրավոր կաԿոչ եմ անում քվեարկել այդ ՔՊ–ական թեկնածուի դեմ․ Կեցցե՛ ժողովրդավարությունը. ՓաշինյանԱնդրեասյանի կոռուպցիոներ ընկերուհին նոր պաշտոն է ստացել․ «Ժողովուրդ»Փարիզը շուտով կարող է դառնալ մահմեդական քաղաք. ԹրամփՀրաժարականագրության ժանրում նոր ոճ, որը դժվար է անգամ բնորոշել «քծնաքննադատություն». «Փաստ»Գիտության ոլորտում նոր ցնցումներ․ Փաշինյանը նոր նախագահ է ընտրել․ «Ժողովուրդ»Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ»7 մլն․ դրամ աշխատավարձ՝ առանց աշխատանքի ներկայանալու․ Ռուբեն Նազարեթյանը հավակնում է ՀՖՖ նախագահի պաշտոնին․ «Ժողովուրդ»Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ»Մինչև ժամը 17:00-ը լույս չի լինիՄոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել են. «Հրապարակ»Մարդիկ վճարել են, մեքենաները չեն ստացել․ «Էլդրայվը» ստացել է նախազգուշացում․ «Ժողովուրդ»Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ»Փաշինյանի իշխանության օրոք պետական թերթերը մեկը մյուսի հետևից փակվեցին․ հայկական տպագիր մամուլը ճգնաժամի առաջ է․ «Ժողովուրդ»Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»Փաշինյանը Ղազախստանն ու Ղրղզստանը շփոթել է և ազատել արարողակարգի պետին․ «Ժողովուրդ»ՔՊ թեկնածուն նախընտրական կաշառք է խոստանում, անչափահասներին օգտագործում. «Հրապարակ»Հանուն Դենիս Ջորկաեֆի՝ ՀՖՖ-ն արտահերթ նիստով «կանոն» է փոխում. Սիմիդյանի թեկնածուն՝ փոխնախագահ. «Ժողովուրդ»Արսեն Թորոսյանին թանկարժեք վագր են նվիրել. «Հրապարակ»Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ»Ինչու է Սամվել Կարապետյանին կալանքի տարած քննչական խմբի ղեկավարը լքել Քննչական կոմիտեն․ «Ժողովուրդ»«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին է մահացել. «Հրապարակ»Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ»Որն է Վանոյանի հեռացման պատճառը. «Հրապարակ»Ալ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղին Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱ Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2026» հատուկ զորավարժությունները

Եթե 2018-ին չմերժեիք Սերժ Սարգսյանին և չխաբեիք ժողովրդին, այսօր Արցախը չէր լինի Ադրբեջանի կազմում. Դանիելյանը՝ Մարուքյանին

Հենրիխ Դանիելյանը գրում է.  «Այս օրերին ականատես եղանք մի շարք ակցիաների, որոնց նպատակն էր ներկայացնել այդ ակցիաները իրականացնող մարդկանց որպես մտահոգ քրիստոնյաներ՝ այն մարդկանց, որոնք տարիներ շարունակ գործել են մեղքեր, որոնք նույնիսկ գերազանցում են Տասը պատվիրանների տրամաբանությունը։

Ոմանք հագան «բարոյական մարդու» դիմակներ՝ փորձելով այս կամ այն կերպ ձեռք բերել քաղաքական «հայպ», մյուսները՝ համացանցում տարածված տեսակետները և բոլոր գրառումները, նույնիսկ մեր հետ կապ չունեցողները, վերագրեցին մեզ, իսկ որոշները՝ իբր առողջ քննարկման անվան տակ, հանդես եկան ակնհայտ կողմնապահ քննադատությամբ։ Իհարկե, չեմ ասում, որ չկային օբյեկտիվ և ադեկվատ կարծիքներ ու քննարկումներ, որոնք միշտ ողջունելի են։ Այս ամենը, ցավոք, մեզ համար նոր չէ։ Բայց կա մի երևույթ, որը մինչ այս չէր նկատվել՝ Էդմոն Մարուքյանը խոսում է Եկեղեցու և Սրբազանների իր աջակցության մասին։

Շատ լավ է, եթե որոշել եք ապաշխարել, մեղքերը քավելու կամ Եկեղեցու արժանի հետևորդ դառնալու քայլեր անել, բայց…

Պարոն Մարուքյան, իրո՞ք։

Իսկ որտե՞ղ էիք դուք, երբ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն պետականորեն իրականացնում էին արշավներ Հայ Առաքելական Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի դեմ։

Որտե՞ղ էիք, երբ Վեհափառին չէին թույլ տալիս բարձրանալ դեպի Սարդարապատի հուշահամալիր։

Ինչո՞ւ չէիք սատարում, ինչո՞ւ չէիք արտահայտվում։ Շատ պարզ՝ որովհետև դուք կանգնած էիք Նիկոլ Փաշինյանի կողքին, ուս ուսի տված, երբ հանձնում էին Ղազանչեցոցը, Կանաչ ժամը և մեր մյուս սրբավայրերը։

Ի՞նչ արած ունեք դուք մեր Եկեղեցու և հավատքի համար, որ այսօր ձեզ իրավունք եք վերապահում խոսել այդ արժեքների մասին։

Դուք եղել եք Նիկոլի և ՔՊ-ի կողքին և սատարել նրանց։ Իսկ այդ ուղին այսօր մեզ բերել է Արցախի կորստի, հոգևոր արժեզրկման և ազգային ինքնության խեղման եզրին։

Ի տարբերություն ձեզ և շատ շատերի՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը այն քաղաքական ուժն է, որը գործում է այլ ոճով՝ ոչ թե խոսքով, այլ գործով՝ աջակցելով համայնքներին, եկեղեցիներին, Սրբազաններին։

Երբ մենք Սրբազանների կողքին կանգնած էինք, նռնակների տակ կռիվ էինք տալիս,դուք այդ ժամանակ հեռուստացույցով դիտում էիք, թե ինչպես են հանձնում Կիրանցը։

Մենք գործում ենք՝ ոչ թե խոսում։

Երբ ձեզ տարիներ առաջ հարցնում էին՝ «Ի՞նչ եք արել այս երկրի համար», դուք պատասխանեցիք.

– Ես դասական քաղաքական գործիչ եմ, ինչ պետք է անեի։

Այս պատասխանը արդյո՞ք արդեն այն ժամանակ ենթադրում էր, որ շուտով կանգնելու էիք Նիկոլի կողքին՝ որպես հանցակից։

Եվ հիմա էլ խրատներ եք տալիս, խոսում եք արժեքներից, որոնց ո՛չ հավատացել եք, ո՛չ պաշտպանել։ Իսկ եթե պաշտպանել եք, ապա՝ միայն այն ժամանակ, երբ հարմար է եղել ձեր PR-ին։

Պարոն Մարուքյան, եթե դուք աշխատել եք Նիկոլ Փաշինյանի հետ, դուք կանգնել եք նրա կողքին՝ մասնակցելով հայությանը վնասող գործընթացներին, և իրավունք չունեք խոսել արժեքներից, որոնք ՔՊ-ի կողմից տարիներ շարունակ ոտնահարվել են։

Հ.Գ.

Եթե 2018-ին չմերժեիք Սերժ Սարգսյանին և չխաբեիք ժողովրդին կեղծ փրկության խոստումներով, այսօր Արցախը չէր լինելու Ադրբեջանի կազմում։

Այո՛, կլիներ թռիչք Երևան–Ստեփանակերտ ուղղությամբ։ Եվ մենք կլինեինք՝ ուղևորները»։