Եթե ճանաչում եք ԱՄՆ-ում ապօրինի գտնվող անձանց, խրախուսեք նրանց հեռանալ. դեսպանատուն
Երևանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Եթե ճանաչում եք Միացյալ Նահանգներում
ապօրինի գտնվող անձանց, խրախուսեք նրանց հեռանալ՝ նախքան պետական մարմինների կողմից բացահայտվելը:
Բոլորի համար ուղերձը պարզ է՝ կատարե՛ք ճիշտ ընտրություն, հետևե՛ք օրենքին և մի՛ վտանգեք ձեր անվտանգությունը, ձեր ընտանիքը կամ ձեր ապագան»: