«Խոսրովի անտառում» հաշվառել են բեզոարյան այծերինՀորդանանը հայտարարել է Իրանի տարածքից արձակված երեք հրթիռների որսման մասինՀնդկաստանի Ասամ նահանգում ջրհեղեղներից տուժել է ավելի քան 170 հազար մարդԵրևանում ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներՖրանսիայի ԱԳՆ-ն հայտարարել է Թեհրանում դիվանագետների ձերբակալման «հետևանքների» մասինՀրշեջ-փրկարարները մարել են Գյումրիում բռնկված հրդեհը՝ կանխելով հրդեհի տարածումըԱԱ-2030-ը կունենա 64 մասնակից և 6 տանտերՄտքեր են փոխանակվել Հայաստան-Պարագվայ միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջԱրայիկ Հարությունյանը կշարունակի աշխատանքը Ազգային ժողովումԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. ԹրամփՖԻՖԱ-ն ուսումնասիրում է Արգենտինայի հավաքականի վարքագիծը ԱԱ-2026-ի եզրափակչից հետոՆատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդուԱրայիկ Հարությունյանը վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատման դիմում է գրել. ArmlurԳազամատակարարման պլանային դադարեցումներ Սիսիան և Արտաշատ քաղաքներումԻսպանիայում հինգերորդ օրն անընդմեջ մոլեգնում է տարվա խոշորագույն անտառային հրդեհըՄինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համարԳոհար Մելոյանը ԿԸՀ ինքնաբացարկի դիմում է ներկայացրել՝ հրաժարվելով մանդատից«Զարդարվեստը սեր է». Զարդարվեստի պետական ուսումնարանն, արդեն որպես քոլեջ, առաջին շրջանավարտներին հանձնեց իրենց դիպլոմները (տեսանյութ, լոսանկարներ)Քննարկվել է հոկտեմբերին Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը«Դաշտի պամիդորը չի ծախվում, գործարանն էլ չի ընդունում». գյուղացիները փակել են Երևան-Երասխ ճանապարհըՕմանի ափերի մոտ երկու նավթատար է հարձակման ենթարկվելՀայտնաբերվել է 516 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըԿանադայի արտգործնախարարը Վաշինգտոնին և Թեհրանին երկխոսության ու խաղաղ բնակչությանը պաշտպանելու կոչ է արելԻսպանիայի հավաքականը` ԱԱ-2026-ում տարած հաղթանակի համար կստանա 51 միլիոն դոլար պարգևավճարԱվելի քան 3000 հայ մասնակցել է Իրանում Սուրբ Թադեի վանքի ամենամյա ուխտագնացությանըԾաղկաձորում 12 ժամ ջուր չի լինիՀնդկաստանում երիտասարդների ցույցերը մեծ թափ են հավաքելԿոտայքի մարզում «Nissan Tiida»-ն բախվել է կամրջի երկաթբետոնե արգելապատնեշներին․ կան վիրավորներՀաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթներըՄահացել է «Ոսկե գնդակի» կրկնակի դափնեկիր և Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Քևին ՔիգանըԼիլիթ Մակունցը մանդատը չի վերցնիԲյուրեղավանում աղիքային վարակի դեպքերից հետո ջրի 14 նմուշառման կետից 3-ում շեղումներ են արձանագրվելՄեսրոպ Մանուկյանը Երևանի ավագանու մանդատից հրաժարվելու դիմում է գրելՊահպանենք մեր անտառները՝ կանխելով հրդեհներըԵրևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը. ՍԱՏՄ
Երեխայի հնարավոր շահագործման վերաբերյալ տեսանյութով ՆԳՆ-ն հաղորդում է ուղարկել Քննչական կոմիտե. Քննչականից դեռ ձայն-ձուն չկա
Վթարային ջրանջատում Լոռու մարզում հուլիսի 21-ինԻ գիտություն մրցույթից դուրս մնացած դիմորդներին. ԿԳՄՍՆ հայտարարությունըՖԻՖԱ-ն ԱԱ-2026-ից հետո թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը․ Հայաստանի դիրքերը փոփոխվել ենԿարեն Ջալավյանը՝ Քյոխը, դատարանում հաղթել է Ռոման ԲաղդասարյանինԱռաջիկայում կսահմանվեն այն ոլորտները, որտեղ էլեկտրոնային ՀԴՄ-ների կիրառումը կդառնա պարտադիր․ ՊԵԿԱդրբեջանի ճնշման ներքո Քնեսեթի օրակարգից հանվել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցըԱնհայտ կորած ադրբեջանցիների ծնողների հետ կոնտակտի մեջ ենք մտնելու, փնտրենք մեր երեխեքին (տեսանյութ)Սևանա լճի մակարդակը բարձրացել է 1 սմ-ովԱրգելվում է․ ՆԳՆ-ն զգուշացնում է (տեսանյութ)Փաշինյանի կառավարման տարիներին ատելության, պառակտման և թշնամանքի լեզուն դարձել է մարդկանց ամենօրյա գործելաոճի անբաժանելի մասը. ԹանդիլյանՏարադրամի փոխարժեքները հուլիսի 20-ինՄայր բուհի ղեկավարն ակնհայտ քաղաքական շարժառիթներով աշխատանքից հեռացրել է Ռուբեն Մելիքյանին․ ԱշոտյանCOP17-ին ընդառաջ Քննչական կոմիտեի ՊՈԱԿ-ի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքիԱրփինե Սարգսյանը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Մշակույթ

ԱՄՆ-ի կրոնական ազատության 2025թ․ տարեկան զեկույցն անդրադարձել է ԼՂ-ում Ադրբեջանի կողմից հայկական հուշարձանների ոչնչացմանը

2025 թվականի ԱՄՆ-ի կրոնական ազատության տարեկան զեկույցի 46-48-րդ էջերը ամբողջությամբ նվիրված են Ադրբեջանում կրոնական ազատության խախտումներին, ինչպես նաև հայկական հուշարձանների ոչնչացմանը և այլ խնդիրներին։ Այս մասին հայտնում է Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը։

«Զեկույցի սկզբում նշվում է, որ Ադրբեջանում կրոնական ազատությունը գտնվում է վատթար վիճակում։ Այն նաև ընդգծում է Լեռնային Ղարաբաղում հայկական հուշարձանների ոչնչացման դեպքերը՝ ի մասնավորի նշելով, որ «Կովկասյան Ժառանգության մշտադիտարկում» (CHW) կազմակերպությունը արբանյակային նոր տվյալներ է հրապարակել Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ կրոնական ժառանգության վտանգված վայրերի վերաբերյալ՝ հրապարակելով ժառանգության ոչնչացման նոր դեպքերի մասին, այդ թվում՝ 19-րդ դարի եկեղեցի, երկու գերեզմանոց և այլ մշակութային արժեքներ։

Իսկ 2024 թվականի հունիսին ԱՄՆ-ում տեղակայված Freedom House կազմակերպությունը հրապարակել է, որ Ադրբեջանը 2020 և 2023 թվականների ռազմական գործողությունների ընթացքում իրականացրել է «համապարփակ, համակարգված ռազմավարություն՝ Լեռնային Ղարաբաղը հայ ազգաբնակչությունից և պատմամշակութային ներկայությունից դատարկելու ուղղությամբ»։ Կազմակերպությունն այս գործողությունները գնահատել է որպես պատերազմական հանցագործություններ և մարդկության դեմ ուղղված հանցագործություններ։

Զեկույցն անդրադարձել է նաև ԱՄՆ գործողություններին նշելով, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը պետք է՝
 Ադրբեջանին շարունակի պահել Հատուկ Վերահսկման Ցանկում (Special Watch List)՝ համաձայն Կրոնական ազատության միջազգային օրենքի (International Religious Freedom Act, IRFA), այն հիմքով, որ պետությունը թույլ է տալիս  կրոնական ազատության լուրջ խախտումներ։
 Կիրառի թիրախային պատժամիջոցներ Ադրբեջանի պետական մարմինների, այդ թվում՝ Ներքին գործերի նախարարության կազմի մեջ ընդգրկված Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչության (Bandotdel) և այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք պատասխանատու են կրոնական ազատության լուրջ խախտումների համար
 Աջակցի անկախ միջազգային դիտորդների Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ այցի կազմակերպմանը, օրինակ՝ ՄԱԿ-ի (Միավորված ազգերի կազմակերպության) կողմից՝ նպատակ ունենալով ստուգել, փաստագրել մշակութային արժեքները և գույքագրել դրանք։

Զեկույցն անդրադառնում է նաև ԱՄՆ քայլերին, շեշտելով,որ ԱՄՆ Կոնգրեսը պետք է՝

- Կազմակերպի լսումներ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում և/կամ Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի հանձնաժողովում՝ նպատակ ունենալով լուսաբանել կրոնական ազատության խախտումները Ադրբեջանում՝ հիմնվելով Թոմ Լանտոսի Մարդու իրավունքների հանձնաժողովի կողմից կազմակերպված լսումների արդյունքների վրա։

- Զեկույցն առանձին բաժնով  անդրադառնում է նաև միջազգային հարաբերություններին և արդեն իսկ արված գործողություններին։ Ի մասնավորի նշելով, որ  եվրոպական կառույցներն ու մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կազմակերպությունները բազմիցս արտահայտել են մտահոգություն Ադրբեջանի մարդու իրավունքների վիճակի, այդ թվում՝ կրոնական ազատությունների խախտումների վերաբերյալ։ 2024 թվականի հունվարին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) մերժել է Ադրբեջանի պատվիրակության մանդատների հաստատումը՝ մասնավորապես, խղճի բանտարկյալների հետ կապված մարդու իրավունքների խախտումների և Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական հարձակման պատճառով։ Նույն ամսին ԵԽԽՎ-ն ընդունել է բանաձև, որով դատապարտել է Ադրբեջանի կողմից ենթադրյալ համակարգված և լայնածավալ խոշտանգումների և այլ դաժան վերաբերմունքի կիրառումը։

- Բացի այդ, Եվրոպայի խորհուրդը, ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեն, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունը և  Եվրոպական խորհրդարանը դատապարտել են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հայկական կրոնական և մշակութային ժառանգության կազմակերպված ոչնչացումը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության նկատմամբ ճնշումները։

2024 թվականի հունիսին ԱՄՆ Կոնգրեսի ավելի քան 40 անդամներ նամակ են հղել Պետքարտուղար Բլինքենին՝ կոչ անելով Ադրբեջանի պաշտոնյաների հետ բոլոր հանդիպումների ընթացքում բարձրացնել Լեռնային Ղարաբաղում ոչնչացված հայկական մշակութային ժառանգության հարցը՝ ընդգծելով այդ երկրի գործողությունները եկեղեցիների, վանքերի և կրոնական արժեքների դեմ։

2024 թվականի սեպտեմբերին Նյու Ջերսիից հանրապետական կոնգրեսական Քրիս Սմիթը նախագահել է Թոմ Լանտոսի մարդու իրավունքների հանձնաժողովի լսումները՝ նվիրված Ադրբեջանում մարդու իրավունքների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում վտանգված կրոնական վայրերի խնդիրներին։

2023 թվականի դեկտեմբերի 29-ին ԱՄՆ Պետական դեպարտամենտը հերթական անգամ ընդգրկել է Ադրբեջանը Միջազգային կրոնական ազատությունների մասին օրենքով (IRFA) սահմանված Հատուկ դիտարկվող երկրների ցուցակում՝ կրոնական ազատությունների կոպիտ խախտումների հիմքով»։