Ամոթ է․ մեր ասուլիսները և ձեր կառավարության նիստերը դրեք, համեմատեք, տեսեք՝ ով կրթության կարիք ունի. առևտրական կինը՝ Փաշինյանին
Որտեղ դիմում ենք, մեզ ասում են՝ մի հոգի է որոշում՝ Փաշինյանը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 14-ին, կառավարության շենքի դիմաց փոքր ու միջին առեւտրականների բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ակցիայի մասնակիցներից մեկը՝ Իրինա անունով: Նա նշեց, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում 18 տարի աշխատելուց հետո կասեցրել է իր գործունեությունը:
«Բա այդքան մինիստրներ ու տեղակալներ այդտեղ ի՞նչ են անում: Փաշինյանն ամենագետն է, մենք տեղյակ չե՞նք։ Լսեք, մի հատ մեր ասուլիսները նայեք ու ձեր կառավարության նիստերը նայեք, դրեք իրար կողք ու համեմատեք, տեսեք՝ ով կրթության կարիք ունի։ Ամոթ է, ներկայացնում եք պետությունը, աշխարհում խայտառակ արեցիք մեզ: Հիմա էլ ոչնչացնում եք այս երկրի մանածախ բիզնեսը»,-ասաց առևտրական կինը:
Նա նաև անդրադարձավ Աննա հակոբյանի և Նիկոլ Փաշինյանի «կրթվելը նորձև է» նախաձեռնությանը։
« Ես արդեն թոշակառու եմ, 64 տարեկան ու վարչապետն ասում է՝ գնացեք, զբաղվեք ինքնակրթությամբ. միգուցե դուք գնաք զբաղվեք ինքնակրթությամբ։ Հարց ենք տալիս, ի՞նչ ինքնակրթության մասին է խոսքը, բիզնեսի՞ն է վերաբերվում: Հարգելիներս, մանրածխ բիզնեսը այլևս գոյություն չունի, դա ինքնազբաղվածություն է, երբ մարդիկ կարողանում են և տարածքի վճար տան, և թոշակային ֆոնդը տան, և բանակի 5000-ները վճարեն ու իրենք էլ գոյատևեն։ Հիմա ձեր ի՞նչն է ավելանալու, եթե ես հիմա իմ գործունեությունը կասեցնում եմ, ու այդքան վճարներ չի լինելու։ Հիմա ես եկել եմ ասեմ՝ հանգստանո՞ւմ եք հիմա, որ 1000 հոգուց ավելի մարդ կասեցնում է իր գործունեությունը»,-ասաց տիկին Իրինան: