Ադրբեջանն ամեն օր՝ ճշգրիտ ժամով, սկսում է կրակել․ ենթադրում եմ, երևի օդ են կրակում․ ՔՊ-ական պատգամավոր
Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ արձանագրում ենք, որ Ադրբեջանը թիրախավորված կրակել է։ Բայց չեմ կարող ասել, որ միշտ թիրախավորված են կրակում։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Դանիելյանը։
«Ամեն օր 22.00-ին կամ 22.30-ին, ճշգրիտ ժամով, սկսում են անկանոն կրակել տարբեր ուղղություններով, բայց ոչ թիրախավորված։ Ենթադրում եմ, երևի թե՝ օդ են կրակում»,- ասաց նա։
Նա ենթադրում է, որ ադրբեջանիցներն այդպես նպատակ ունեն վախի մթնոլորտ ձևավորելու, խաղաղության օրակարգի շուրջ որոշակի ռիսկեր առաջացնելու։
«Նույնիսկ ներքաղաքական տրամադրություններ են ուզում փոխել»,-ասաց ՔՊ-ական պատգամավորը։
Դավիթ Դանիելյանն ընդգծեց, որ lինելով սյունեցի՝ կարևորում է խաղաղությունը։
«Իսկական խաղաղություն լինի»,- ասաց նա։