Գերմանիայի ոստիկանությունը միջազգային գործողություն է իրականացրել նեոնացիստական երաժշտություն տարածողների դեմՍկանդալ Պորտուգալիայի հավաքականում․ Ռոնալդուն մասնավոր ինքնաթիռով լքել է ազգային ընտրանու ճամբարըԼատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասինՏեսանյութ է տարածվել Շենգավիթում տղամարդու ձերբակալությունից․ ՆԳՆ-ից պարզաբանում ենՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանը հերքել է Եվրոպայից 40 հազար ամերիկացի զինծառայող դուրս բերելու ծրագրերըՆավթի ռազմավարական պաշարները խիստ նվազել են ՌԴ ավիացիոն գլխավոր գիտական կենտրոնի գլխավոր տնօրենին խարդախության գործով ուղարկել են քննչական մեկուսարանՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մեկնել է Կիպրոս` Ազգերի լիգայի ընտրական փուլի հաջորդ խաղինԱնձրեւային օրերի քանակով ռեկորդ է գրանցվելՆԳ նախարարությանը կից խորհրդում քննարկվել են Երևանում խցանումների նվազեցման լուծումներըԹրամփը դժգոհել է Fox News-ից․ «Նրանք կրկին ու կրկին ամբողջությամբ բացասական նարատիվն են կրկնում»Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի էՀայ-ռուսական կապերը քաղաքականությունից վեր են․ ՇվիդկոյԱրցախ TV-ն կարճատև դադարից հետո հանդես կգա օպերատիվ լրատվությամբ, որակյալ հեռուստանախագծերովՔննարկվել են մաքսային ոլորտի օրենսդրական կարգավորումների բարելավմանն ուղղված նախագծերԵվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարԲրիտանիայի վերադարձը ԵՄ հիանալի նորություն կլիներ. ՄակրոնՀամահայկական ամառային իններորդ խաղեր. կայացել է միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստըԻրանում առաջին անգամ ռազմական պատրաստություն են անցկացրել կին կամավորների համար«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՈրտե՞ղ է գտնվում Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացին. փաստաբանը մանրամասներ է ներկայացրել. Sputnik ԱրմենիաԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներՇոգից մահացությունները 63%-ով աճել են՝ 1990-ականներից ի վեր․ ԱՀԿԹուրքիան և Ադրբեջանը կստորագրեն ավելի քան կես միլիարդ դոլարի պաշտպանական ոլորտի համաձայնագիր«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԶոհված զինծառայողի մոր կյանքը փրկելու համար մնացել է 1,6 միլիոն դրամ․ դրամահավաքի վերջին փուլըՀոկտեմբերի 1-ին ուսումնական թռիչքների պատճառով Գյումրիում, Թալինում և Արթիկում կլսվեն պայթյունանման ձայներ. ՊՆ«Սա արդեն ռեկորդ է». ՀԱՀ-ն 9 ամսում երրորդ անգամ կանչել է ԱՄՆ դեսպանինՀայաստանի և Խորվաթիայի առողջապահության նախարարները քննարկել են համակարգի կառավարմանն առնչվող հարցեր«Արևմտյան Ադրբեջան» կոնցեպցիան անհամատեղելի է տարածքային ամբողջականության ճանաչման հետ․ ՍուրենյանցԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքՔննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման և հարմարեցման լրամշակված նախագիծըԱլեքսան Ալեքսանյանի խափանման միջոց կալանքը փոխարինվել է տնային կալանքով և բացակայելու արգելքովԱմերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունումԱնհրաժեշտություն է առաջացել ընդլայնել «Զվարթնոց» օդանավակայանի թողունակությունը. Դավիթ ԽուդաթյանԱռգրավվել է մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա․ ՆԳՆՀՀ Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄԱշխատանքային կենսաթոշակի նշանակման դիմումների որոշումներն այսուհետև կուղարկվեն SMS-ի միջոցովԱրագածոտնի թեմի այս շաբաթվա միասնական ժամերգությունը կկատարվի Երնջատափ գյուղի Սուրբ Նշան եկեղեցումՀոկտեմբերի 1-ին որոշ հասցեներում լույս չի լինիԿառուցվելու է 272 մետրանոց էստակադա և երկու ուղեանց․ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը կվերակառուցվիՊԵԿ բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգության նոր դեպքերՓաշինյանը Նյու Յորք էր ժամանել ՄԱԿ-ում ելույթ ունենալո՞ւ, թե՞ ամերիկահայ ուսանողներին պառակտելու նպատակով. Սասունյան
Ադրբեջանի կողմից հայկական մշակութային օբյեկտները «Կովկասյան Աղվանքի» ժառանգություն ներկայացնելը հայկական ժառանգության ինքնության ժխտման համակարգային քաղաքականություն է
Տրվել է Արտաշատի խճուղի - Մ2 - Հ8 - Նորագավիթի 1-ին փողոց խաչմերուկի շինարարության մեկնարկըՔննարկվել են Հայաստանի և Իրանի միջև արդյունաբերական ավանների բնագավառում համագործակցության զարգացման հեռանկարներըԻրաքյան Քուրդիստանում նշվել է Հայաստանի անկախության օրըԴատախազական ներգործության արդյունքում՝ Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Զովունի բնակավայրում գտնվող 690 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
«Հայաքվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի ֆոտոթակարդը հերթական անգամ արձանագրել է գորշ արջին (տեսանյութ)
Հասարակություն

Պատմությունը կեղծելով․ ադրբեջանական քարոզչամեքենայի ներկայացուցիչները՝ «Բաքվի կրոնական գիտաժողովին»

Monument watch. 2025 թվականի ապրիլի 10-ին Վատիկանի Գրիգորյան համալսարանում տեղի ունեցավ «միջազգային» գիտաժողով, որը կազմակերպվել էր Բաքվի բազմամշակութայնության միջազգային կենտրոնի կողմից: Համաձայն տարածված հայտարարության՝ գիտաժողովին զեկուցողներ են եղել Թուրքիայից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Վրաստանից, Ռուսաստանից, Հարավային Կորեայից, Լեհաստանից, Իտալիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Լիտվայից: Գիտաժողովը կրում էր.  «Քրիստոնեությունը Ադրբեջանում. պատմություն և արդիականություն» խորագիրը:

Ըստ կազմակերպիչների՝ գիտաժողովը պետք է ի ցույց դներ Ադրբեջանի՝ քրիստոնեական ժառանգության պահպանման և զարգացմանը միտված ջանքերը, միջկրոնական համերաշխությունը, ցույց տար քրիստոնեության կարևոր դերակատարումը Կովկասյան Աղվանքում: Գիտաժողովին, համաձայն ադրբեջանական կողմի տարածած տեղեկատվության, մասնակցող գիտնականները և փորձագետները պետք է ներկայացնեին Ադրբեջանում քրիստոնեական կրոնի և մշակույթի տարբեր դրսևորումները՝ ներառյալ պատմական, հնագիտական, ազգագրական, լեզվաբանական և ժամանակակից տեսանկյունները։ Ըստ ադրբեջանական կողմի՝ այս համաժողովը պետք է լիներ ակադեմիական երկխոսության և գիտելիքների փոխանակման հարթակ:

Սակայն, տարակուսանք է առաջացնում այն, որ գիտաժողովը կազմակերպվել է գաղտնի, ոլորտի մասնագետների ճնշող մեծամասնությունը տեղեկացել է գիտաժողովի մասին պատահաբար և չի ստացել դրան մասնակցելու հրավեր կամ դիմելու հնարավորություն: Ադրբեջանական կողմը գերգաղտնի է պահել գիտաժողովի մասին տեղեկատվությունը և այն հանրայնացրել է դրա աշխատանքներն սկսելուց 1-2 օր առաջ: Գիտաժողովի մուտքը ևս փակ է եղել:

Առավել տարակուսելի է գիտաժողովի մասնակիցերի ցանկը:
Դրանցից մեկը մասնագիտությամբ երկրաբան Ռոբերտ Մոբիլին է, ով ներկայացնում է Ադրբեջանի ուդիական համայնքը, ուդիական եկեղեցին և սկսած 2020 թվականից՝ աչքի է ընկել իր հակագիտական բազմաթիվ հայտարարություններով, որոնք գլխավորապես կրում են քարոզչական բնույթ: Անգամ իր գիտական կոչվող հրապարակումներում չկա գեթ մեկ փաստացի հղում, տվյալ, որոնք հիմնավորեն իր ասածները: Դատելով օկուպացված Արցախի հայկական եկեղեցիներում նրա գլխավորությամբ տեղի ունեցող ներկայացումներից՝ նա անգամ պատկերացում չունի կրոնական ծիսակատարությունից: Որպես հոգևորական առաջնորդ ներկայացող Մոբիլին գեթ մեկ անգամ չի խոսել այսպես կոչված վերածնվող աղվանա-ուդիական եկեղեցու աստվածաբանության մասին: Նրա բոլոր հայտարարությունների թիրախը հայկական կողմն է, Արցախի մշակութային ժառանգությունը (Ռոբերտ Մոբիլիի հայտարություններին և նրա գործունեության մասին ավելի մանրամասն տես՝ Ուդիական քարոզչությունը որպես ադրբեջանական քաղաքականության դրսևորում, «Գյուտարար» Մոբիլին որոշել է աղվանական հայտարարել օկուպացված Հադրութի 17-19-րդ դարերի հայկական խաչաքանդակները):
Գիտաժողովին զեկույցով հանդես է եկել նաև ադրբեջանական քարոզչության մյուս սիրելի գործիքներից մեկը՝ ռուս հոգևորական, վարդապետ Ալեքսին (Անդրեյ Վ. Նիկոնորով): Լինելով ռուսական եկեղեցու պաշտոնական սպասավոր՝ սա մշտապես հանդես է եկել ադրբեջանամետ հայտարարություններով: Խոսելով հանդուրժողականության, քրիստոնեության մասին՝ նա կարծես թե չի էլ նկատում  Արցախի հայկական մշակութային ժառանգության յուրացումը, ոչնչացումը և կեղծումը: Տարակուսելի է, որ ռուս հոգևորականը, ով Բաքվում ներկայացնում է պաշտոնական ռուսական եկեղեցին, դառնում է քարոզչության գործիք, մշտապես հանդես գալիս հակահայկական հայտարարություններով, տարածում ադրբեջանական բռնայուրացման քարոզչությունը, դրանց շուրջ տալով գիտականության տեսք։ Չգիտես ինչու այդ չակերտավոր հանդուրժող հոգևորականը, ով իրեն ներկայացնում է որպես գիտնական, գոնե մեկ իրական գիտաժողովում հանդես չի եկել: Պատմության «գիտակ» ռուս հոգևորականը, ով պաշտպանում է նաև ուղղափառության շահերը, կարծես նորմալ է համարում, որ Շուշիի հայկական եկեղեցիները հռչակվում են ուղղափառ, լռում է խորհրդային տարիներին ոչնչացված ռուսական եկեղեցիների մասին: Իր որոշ հայտարություններում նաև կասկածելի մտքեր է արտահայտում Հայ Առաքելական եկեղեցու մասին տես՝ Գևորգավանի ռուսական եկեղեցու շուրջ)։

Գիտաժողովին մասնակիցների թվում են նաև ադրբեջանական քարոզչամեքենայի մշտական ներկայացուցիչներ՝ Ուլվիա Հաջիևան և Մուհաբաթ Փաշաեվան: Վերջինս, ադրբեջանական հեռուստատեսությամբ մշտապես հանդես է գալիս օկուպացված Արցախի մշակութային ժառանգության մասին իր հարցազրույցներով և հաղորդաշարերով:

Գիտաժողովի մյուս կարկառուն հերոսը ոմն Ֆիլիպ Էկոզյանցն է: Նա իրեն դիրքավորում է որպես «անկախ և չեզոք հայ գիտնական», ով բացահայտում է «հայկական կեղծիքները»: Բավական է դիտել այս մարդու սոցիալական էջերը, հաղորդաշարերը և հարցազրույցները, կհամոզվեք, որ նա կասկածի տակ է դնում հայոց պատմության և մշակույթի ամեն մի դրվագ: Ի դեպ սա ադրբեջանական քարոզչամեքենայի առավել հայտնի գործիչ՝ տխրահռչակ Րիզվան Հուսեյնովի հաղորդաշարերի և հարցազրույցների մշտական հյուրն է: Ի դեպ, զարմանալի է, որ այս կեղծ թատրոնին Հույսենովը չի մասնակցել:

Գիտաժողովին մասնակիցների թվում կան նաև Մոբիլի և Դանակարի ազգանունով այլ անձինք: Այնպիսի տպավորություն է, որ Ռոբերտ Մոբիլին և Ռաֆիկ Դանակարին հրավիրել են գիտաժողովին նաև իրենց ազգականներին:

Առավել տարակուսելի է, որ գիտաժողովին գրեթե ներկայացված չեն Ադրբեջանի Հնագիտության ինստիտուտի գիտաշխատողների զգալի մասը, տնօրենը: Միայն նրանք, ովքեր այս կամ այն չափով երևացել են  քարոզչական հաղորդաշարերում:

Ծանոթանալով գիտաժողովի մասնակիցների ցանկին, փոքր ինչ տարակուսանք է առաջացնում սրանց գիտական կոչումները, մասնագիտական հետաքրքրութունները և ուղվածությունները:

Տեղադրում ենք գիտաժողովի մասնակիցների ամբողջական ցուցակը զեկուցումների վերնագրերով հանդերձ:

Գիտաժողովին բացման եկույթով հանդես են եկել՝

  • Իլգար Մուխթարով (Ilgar Mukhtarov) – Ադրբեջանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սուրբ Աթոռում (Վատիկան)
  • Քարիմ Շուքուրով (Karim Shukurov) – Ադրբեջանի Ազգային Գիտությունների Ակադեմիայի Պատմության և Ազգագրության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (Ադրբեջան)
  • Ռավան Հասանով (Ravan Hasanov) – Բաքվի Միջազգային Բազմամշակութայնության Կենտրոնի գործադիր տնօրեն (Ադրբեջան)
  • Ռոբերտ Մոբիլի (Robert Mobili) – Աղվան-Ուդի քրիստոնեական կրոնական համայնքի ղեկավար, Բաքվի Պետական Համալսարանի ավագ գիտաշխատող (Ադրբեջան)

ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏ

Քրիստոնեական ժամանակակից համայնքները Ադրբեջանում. բազմամշակութային տեսանկյուն

Մոդերատորներ՝

  • Ռոբերտ Մոբիլի (Robert Mobili) – Ադրբեջան
  • Գրեգորի Նիլ Ուիլյամս Կրտսեր (Gregory Neal Williams Jr.) – ԱՄՆ

Քրիստոնեության և կրոնական կրթության ներկայացումը Ադրբեջանի դպրոցական դասագրքերում. մարտահրավերներ և վերանայումներ աշխարհիկ պետության պայմաններում
Մուստաֆա Վշյար Աբդուլլա Ալ-Ահմեդի (Mustafa Wshyar Abdullah Al-Ahmedi) – Ալստերի համալսարան, գիտաշխատող (Մեծ Բրիտանիա)

Կրոնական գործոնի կիրառումը միջպետական, տարածքային և միջէթնիկ հակամարտություններում
Ֆուադ Ախունդով (Fuad Akhundov) – Քաղաքագետ (Ադրբեջան)

Քրիստոնեությունը ժամանակակից Ադրբեջանում. դավանանքներ և ուղղություններ
Անար Ալիզադե (Anar Alizadeh) – Քրիստոնեության հարցերով գիտաշխատող (Ադրբեջան)

Պատմություն՝ կաթոլիկների ժամանակակից կյանքից անկախ Ադրբեջանում
Վլադիմիր Ֆեկետե (Vladimir Fekete) – Կաթոլիկ եկեղեցու առաքելական փոխանորդ Ադրբեջանում, եպիսկոպոս (Ադրբեջան)

Ադրբեջանի Աղվան-Ուդի քրիստոնեական համայնքը՝ որպես Աղվանական (Կովկասյան) եկեղեցու հետևորդ և համայնք
Ռոբերտ Մոբիլի (Robert Mobili) – Աղվան-Ուդի քրիստոնեական կրոնական համայնքի ղեկավար, Բաքվի պետական համալսարանի ավագ գիտաշխատող
Արգո Մոբիլի (Argo Mobili) – Վարշավայի Քրիստոնեական Աստվածաբանական Ակադեմիա, մագիստրոս (Ադրբեջան)

Ուղղափառության ունիվերսալ բնույթը և ուդի էթնիկ խմբի փոխհարաբերությունները. փիլիսոփայական և մարդաբանական անդրադարձ
Ռիչարդ Դանակարի (Richard Danakari) – Վոլգոգրադի Պետական Ագրարային Համալսարան, փիլիսոփայության դոկտոր, պրոֆեսոր (Ռուսաստան)

Ուդիների դերը Կովկասյան Աղվանքի  և նրա եկեղեցու պատմական ժառանգության համատեքստում
Արտյոմ Կուրանով (Artem Kuranov) – Ուդիական ուսումնասիրությունների ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու (Ռուսաստան)

Քրիստոնեության նշանակությունը միջկրոնական երկխոսության, կրոնական հանդուրժողականության և բազմամշակութայնության խթանման գործընթացում Ադրբեջանում
Նազիլա Իսգանդարովա (Nazila Isgandarova) – Պրոֆեսոր, Էմանուել քոլեջ, Տորոնտոյի Վիկտորիա համալսարան (Կանադա)

Կովկասյան Աղվանքի Եկեղեցու վերականգնման քայլերը ժամանակակից Ադրբեջանում. պատմական նախադրյալներ, ընթացիկ զարգացումներ և հեռանկարային հնարավորություններ
Գրեգորի Նիլ Ուիլյամս Կրտսեր (Gregory Neal Williams Jr.) – «Normisjon»-ի Ադրբեջանի ծրագրերի ղեկավար, հրավիրյալ պրոֆեսոր «Covenant College»-ում, «Normisjon»-ի երկրների տնօրեն, MA միջմշակութային ուսումնասիրությունների ծրագրում (ԱՄՆ)

Համաշխարհային մշակութային ժառանգությունը որպես ժամանակակից կրոնների համակեցության խթանման գործոն
Ֆրանչեսկո Մացցոլա (Francesco Mazzola) – ISFOA Շվեյցարական համալսարանի փոխռեկտոր, Միլանի Տեխնիկական համալսարանի պրոֆեսոր (Իտալիա)

ԵՐԿՐՈՐԴ ԲԱԺԻՆ

Ադրբեջան. Պատմական աշխարհագրություն և պետականություն

Մոդերատորներ՝

  • Ուլվիա Հաջիևա (Ulviyya Hajiyeva) – Ադրբեջան
  • Արխիմանդրիտ Ալեքսի (Անդրեյ Վ. Նիկոնորով) (Archimandrite Alexy / Andrey V. Nikonorov) – Մալթա

Թեմաներ՝

Թիմուրիդների արևմտյան քաղաքականությունը և Ադրբեջանը
Ազամաթ Զիյո (Azamat Ziyo) – Ուզբեկստանի Գիտությունների ակադեմիայի Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս (Ուզբեկստանի Հանրապետություն)

Կովկասյան Աղվանքի պատմական աշխարհագրությունը՝ Աղվանական առաքելական եկեղեցու թեմերի սահմանազատման համատեքստում
Ուլվիա Հաջիևա (Ulviyya Hajiyeva) – «Կովկասյան Աղվանքի էթնոմշակութային ժառանգությունը» հոդվածների ժողովածուի գիտական խմբագիր, Հնագիտության և մարդաբանության ինստիտուտի «Էթնոհնագիտություն» բաժնի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու (Ադրբեջան)

Կովկասյան Աղվանքի եկեղեցին (Գանձասարի Կաթողիկոսություն) Սեֆևիների տիրապետության շրջանում՝ ըստ Լ. Ֆ. Մարսիլիի քարտեզագրական հուշագրության
Արխիմանդրիտ Ալեքսի (Անդրեյ Վ. Նիկոնորով) (Archimandrite Alexy / Andrey V. Nikonorov) – Եկեղեցական պատմության դոկտոր (PIO), աստվածաբանության թեկնածու, Սուրբ Պողոս Առաքյալի եկեղեցու հոգևորական՝ Մալթայում, Ռուսաստանի Ուղղափառ Եկեղեցու Արևմտյան Եվրոպայի Պատրիարքական Էքզարխատ (Մալթա)

Կովկասյան Աղվանքի առաքելական եկեղեցին (CAAC) և հերոսների, տեղական պատմական անձանց ու Մայր եկեղեցու հետ կապված իրադարձությունների հիշատակումը
Բյորն Վեգե (Bjorn Wegge) – Օսլոյի համալսարան, բանասիրության դոկտոր (Նորվեգիայի Թագավորություն)

Քրիստոնեական աստվածաբանության գոյաբանական (օնթոլոգիական) ընկալումը Կովկասյան Աղվանքի համատեքստում
Լեման Բերդելի (Leman Berdeli) – Հռոմի «La Sapienza» համալսարան, արվեստի պատմության դոկտոր (Իտալիա)

ԵՐՐՈՐԴ ԲԱԺԻՆ

Քրիստոնեությունը Ադրբեջանում. աղբյուրագիտություն և պատմագրություն

Մոդերատորներ՝

  • Ֆարդա Ասադով (Farda Asadov) – Ադրբեջան
  • Յուքսել Օզգեն (Yuksel Ozgen) – Թուրքիա

Թուրքիայի Պատմական Ընկերության պատմագիտական հետազոտությունները՝ նվիրված Ադրբեջանին և Կովկասին
Յուքսել Օզգեն (Yuksel Ozgen) – Թուրքիայի Պատմական Ընկերության նախագահ, պատմական գիտությունների դոկտոր (Թուրքիա)

Կովկասյան Աղվանքի արքեպիսկոպոսների ցուցակների վերաբերյալ (IV–VI դարեր)
Ռոման Լոլուա (Roman Lolua) – Թբիլիսիի պետական համալսարան, Ա. Չիկոբավայի անվան Լեզվաբանության ինստիտուտի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր (Վրաստան)

Քրիստոնեության կազմի պատմական և ժամանակագրական դինամիկան Ադրբեջանում
Քարիմ Շուկուրով (Karim Shukurov) – Ադրբեջանի ԳԱԱ Պատմության և ազգագրության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (Ադրբեջան)

Ադրբեջանցիների և Ադրբեջանի մասին աղբյուրները Ղազախստանի Հանրապետության Կենտրոնական Պետական արխիվում (XIX – XX դդ․ սկզբ)
Զիյաբեկ Կաբուլդինով (Ziyabek Kabuldinov) – Ղազախստանի Գիտության և Կրթության նախարարության Գիտական կոմիտեի Չ․Չ․ Վալիխանովի անվան Պատմության և ազգագրության ինստիտուտի գլխավոր տնօրեն, Ղազախստանի ԳԱԱ թղթակից անդամ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (Ղազախստան)

Քրիզ Բաբադաղի լեգենդը՝ որպես քրիստոնեական շերտի վերարտացոլում
Ժիլ Օթիե (Gilles Authier) – Կովկասյան լեզուների և բանասիրության պրոֆեսոր, Բարձրագույն Գիտագործնական Ուսումնական Դպրոց (Ֆրանսիա)

Կովկասյան Աղվանքի եկեղեցու մասին տեղեկությունները եվրոպացի միսիոներների և ճամփորդների գրառումներում
Ֆիլիպ Էկոզյանց (Philipp Ekozyants) – Հետազոտող, «KLUCHAR» հրատարակչության խմբագիր (Ռուսաստան)

Քրիստոնեությունը Կովկասյան Աղվանքում. ժամանակակից պատմագրության հիմնախնդիրների վերաբերյալ
Զուրաբ Կանանչև (Zurab Kananchev) – ANOGE «Գիմնազիա Բրոսկո»-ի տնօրեն, «Հարավային Կովկաս» գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, Transcaucasica հանդեսի խմբագիր (Ռուսաստան)

Քրիստոնեությունը Կովկասյան Աղվանքում. ընտանիքաշինության մոդելներ և կրոնական դինամիկա
Իլհամի Թեքին Ջինեմրե (Ilhami Tekin Cinemre) – Տրաբզոնի Սևծովյան Տեխնիկական Համալսարան, Պատմության բաժին / Հնագույն պատմություն, պատմական գիտությունների դոկտոր (Թուրքիա)

Մովսես Կաղանկատվացու «Աղվանների պատմությունը» որպես իրավական աղբյուր՝ միջեկեղեցական վեճերի կարգավորման համար Հարավային Կովկասում՝ X դարում
Ֆարդա Ասադով (Farda Asadov) – Զ․Մ․ Բունյաթովի անվան Արևելագիտության ինստիտուտի «Արաբական երկրների պատմություն և տնտեսություն» բաժնի ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր, դոցենտ (Ադրբեջան)

Ավետարանների հունական և տեղական (ներառյալ՝ Կովկասյան Աղվանյան) ավանդույթներին պատկանող վավերագրերի ձեռագրային ստորագրություններ
Յերժի Օստապչուկ (Jerzy Ostapczuk) – Վարշավայի Քրիստոնեական Թեոլոգիական Ակադեմիայի պրոֆեսոր, աստվածաբանության դոկտոր (Լեհաստանի Հանրապետություն)

Աղվանական ուղղափառ եկեղեցու վերածննդի գործընթացում Արքեպիսկոպոս Անաստասիոսի ժառանգությունը
Նաթան Հոփպե (Nathan Hoppe) – Դասախոս «Logos» համալսարանական քոլեջի Թեոլոգիայի և Մշակույթի բաժնում (Ալբանիայի Հանրապետություն)

ՉՈՐՐՈՐԴ ՆԻՍՏ

Կովկասյան Ազվանքի հնագիտական, ազգագրական, լեզվաբանական և մշակութային ժառանգությունը

Նախագահողներ՝

Մահաբաթ Փաշաեւա (Mahabbat Pashayeva, Ադրբեջան)
Ռոման Լոլուա (Roman Lolua, Վրաստան)

Աղվանական բառարանագիտություն՝ նոր հայեցակարգեր
Յոսթ Գիպերտ (Jost Gippert, Գերմանիա) – համեմատական լեզվաբանության պրոֆեսոր, Ֆրանկֆուրտի Գյոթեի անվան համալսարանի Էմպիրիկ լեզվաբանության ինստիտուտ; Նշենք, որ Յոս Գիպերտը տեսնելով այս միջացառման քաղաքական,  քարոզչական և հակահայ բնույթը, հրաժարվել է մասնակցել։ Բայց կազմակերպիչները ծրագրում թողել են նրա անունը։

Ամարասի վանքի տեղը Ադրբեջանի քրիստոնեության պատմության մեջ
Մահաբաթ Փաշաեւա (Mahabbat Pashayeva, Ադրբեջան) – Ադրբեջանի բազմամշակութայնության հետազոտական կենտրոնի ղեկավար, Ադրբեջանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի հնագիտության և ազգաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Կովկասյան Աղվանքի ճարտարապետական ժառանգության պահպանման հիմնախնդիրները
Գյուլչոհրա Մամեդովա (Gulchohra Mammadova, Ադրբեջան) – Ադրբեջանի Ճարտարապետության և շինարարության համալսարանի ռեկտոր, ճարտարապետական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Ռուֆաթ Գուլիեւ (Rufat Guliyev, Ադրբեջան) – ճարտարապետական կառուցվածքների և հուշարձանների վերականգնման բաժնի գիտաշխատող, Ադրբեջանի Ճարտարապետության և շինարարության համալսարան

Աղվանական ժառանգության պատմական ակունքները
Նաջաֆ Մուսեյբլի (Najaf Museibli, Ադրբեջան) – Ադրբեջանի հնագիտության և ազգաբանության ինստիտուտի «էթնոհնագիտության» բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Կովկասյան Աղվանք-Ադրբեջանի քրիստոնեական ճարտարապետական հուշարձանները ժամանակակից դարաշրջանում
Սաբինա Հաջիեւա (Sabina Hajiyeva, Ադրբեջան) – Ադրբեջանի Ճարտարապետության և շինարարության համալսարանի «ճարտարապետական կառուցվածքներ և հուշարձանների վերականգնում» բաժնի վարիչ, ճարտարապետական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Ճորա (Դերբենտը) Կովկասյան Ալբանիայի և նրա եկեղեցու պատմության մեջ
Գյուլչոհրա Սեյիդովա (Gulchohra Seyidova, Ռուսաստան) – ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Հոգևոր ավանդույթների համեմատական ուսումնասիրությունների, դրանց մշակութային յուրահատկության և միջկրոնական երկխոսության» ամբիոնի բաժնի վարիչ Հյուսիսային Կովկասում, Կովկասի ժողովուրդների բարեկամության ինստիտուտի գիտական աշխատանքների և միջազգային կապերի գծով փոխռեկտոր, պրոֆեսոր

Հին աղվանական “Աղողլան” հուշարձանի կեղծված շինարարական տարրերի և վիմագիր պատկերների վերլուծական ուսումնասիրություն
Քարիմ Ռահիմով (Karim Rahimov, Ադրբեջան) – Բաքվի պետական համալսարանի բյուրեղագրության, միներալոգիայի և երկրաքիմիայի ամբիոնի վարիչ, դոցենտ
Ռոբերտ Մոբիլի (Robert Mobili, Ադրբեջան) – Աղվան-ուդի քրիստոնեական կրոնական համայնքի ղեկավար, Բաքվի պետական համալսարանի ավագ գիտաշխատող

Քրիստոնեական մշակութային ժառանգություն. յուրացման և մեկնաբանման խնդիրները ժամանակակից աշխարհիկ հասարակություններում
Ռասա Չեպայտիենե (Rasa Čepaitienė, Լիտվա) – Եվրոպական հումանիտար համալսարանի պրոֆեսոր, Լիտվայի Պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր

Վերջին հնագիտական արշավախմբերի նոր հայտնագործությունները Գաբալայի Սելբիր շրջանի տարածքում (Կովկասյան Ալբանիայի մայրաքաղաք)
Կիմ Ջոնգիլ (Kim Jongil, Հարավային Կորեա) – Սեուլի Ազգային համալսարան, արվեստի պատմության և հնագիտության բաժին, պրոֆեսոր

Մոտ ապագայում մենք ավելի մանրամասն կանդրադառնանք Կովկասյան Աղվանքի չմասնագետների առավել ուշագրավ զեկուցումներին։

Առայժմ կարող ենք փաստել, որ ադրբեջանական կողմն այս գիտաժողովը, նման այլ նաախձեռնությունների շարքում, կազմակերպել էր իր չակերտավոր հանդուրժողականությունը ցուցադրելու և հիմնավորելու իր սեփականատիրական իրավունքը օկուպացված Արցախի պատմության և մշակութային ժառանգության նկատմամբ։ Եղել է Կովկասյան Աղվանքի եկեղեցի և  քրիստոնեական համայնք, որը որևէ առնչություն չի ունեցել հայերի հետ․ այս թեզը պիտի ընդունի քրիստոնեական Արևմուտքը, պիտի ընդունեն քրիստոնեական եկեղեցիները և Վատիկանը։ Սա է Ադրբեջանի հեռահար նպատակը։ Այն նաև երևան է բերում Ալիևյան ռեժիմի ներքին վախը, որ մի օր ի վերջո հայերի ժառանգության բռնայուրացման, նրանց իրենց պատմական հայրենիքից դաժանորեն վտարելու և բազմաթիվ այ հանցագործությունների համար պատասխան պիտի տան։