Սլովենիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան, ապա նաև Ադրբեջան
Սլովենիայի արտգործնախարար Տանյա Ֆայոնն այսօր` ապրիլի 15-ին, երկօրյա այցով կժամանի Հայաստան։ Այս մասին հայտնում է սլովենական լրատվական գործակալությունը:
Նշվում է, որ Սլովենիայի արտաքին գործերի նախարարը Հայաստանում հանդիպումներ կունենա բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ հնարավորություններ փնտրելու երկկողմ համագործակցությունը խորացնելու համար։
Սլովենիայի ԱԳ նախարարն ապրիլի 17-ին կայցելի նաև Ադրբեջան։
Նշվում է, որ Բաքվում քննարկումները կլինեն էներգետիկ ոլորտում համագործակցության վրա։