Ո՛չ կորցրել ենք դուխը, ո՛չ էլ վախենում ենք թալանչիներից. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է՝ ո՛չ կորցրել են իրենց դուխը, ո՛չ էլ վախենում են թալանչիներից։
«Մենք հոգ ենք տանում մեր պետության ու մեր ժողովրդի մասին, որովհետև ամենաթողություն, վենդետա հիշեցնող որևէ գործողություն այնպիսի վնաս կհասցնի մեր պետության միջազգային կերպարին ու հեղինակությանը, տնտեսությանն ու ներդրումային միջավայրին, որ նույնիսկ տասնյակ միլիարդավոր դոլարներով հնարավոր չի լինի այդ վնասը վերականգնել, այնքան կմեծացնի արտաքին անվտանգության առանց այն էլ խոցելիությունները, որ նման ճանապարհով գնալը կնշանակեր գործել ընդդեմ պետական շահի»,- հայտարարեց նա ԱԺ ամբիոնից։