Օտարերկրացին հայտնել է, որ իր համերկրացիները մուտք են գործել իր տուն, գումար հափշտակել, գոտիով, մետաղյա ձողով հարվածել իրեն, կնոջ նկատմամբ սեռական ոտնձգություն կատարել
Ավազակություն կատարած օտարերկրացի երիտասարդները Արթիկում հայտնաբերվեցին ու ձերբակալվեցին
Ապրիլի 14-ին Ոստիկանություն դիմած 25-ամյա օտարերկրացին հայտնել է, որ ապրիլի 12-ին չորս համերկրացիները ապօրինի մուտք են գործել Երևանի Մինաս Ավետիսյան փողոցում գտնվող իր տուն, զենքի սպառնալիքով հափշտակել 100 հազար դրամ, բջջային հեռախոսներ, գոտիով և մետաղյա ձողով հարվածել իրեն՝ պատճառելով մարմնական վնասվածք, ինչպես նաև փորձել են կնոջ նկատմամբ սեռական ոտնձգություն կատարել:
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները, համագործակցելով Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության և մարզի պարեկների հետ, պարզել են կատարողների ինքնությունը:
Նրանք Արթիկ քաղաքում հայտնաբերվել, ձերբակալվել և ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել են Երևան քաղաքի վարչություն, ապա՝ ձերբակալվածների պահման վայր:
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։