Տարածաշրջանի ողջ ներուժը կարող է բացահայտվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո. Միխեիլ Կավելաշվիլի
Վրաստանը հանդես է գալիս խաղաղության և հակամարտությունների կարգավորման օգտին երկխոսության միջոցով:
Այս մասին Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի հայտարարության մեջ։
Նա նշել է, որ Հարավային Կովկասը խաղաղության կարիք ունի՝ միջազգային մասշտաբով տարածաշրջանի ազդեցությունն ամրապնդելու համար։
«Տարածաշրջանի ողջ ներուժը կարող է բացահայտվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո: Եվս մեկ անգամ հաստատում եմ իմ երկրի դիրքորոշումը, որը կողմ է երկխոսությանը և դիվանագիտությանը», - նշել է Վրաստանի նախագահը։