Բոլորը, ովքեր պաշտպանում են Սահմանադրության փոփոխման անվան տակ Անկախության հռչակագրից հրաժարումը, Ալիևի գործակիցներ են, մնացածը ընդամենը սեփական դավաճանությունը քողարկելուն ուղղված ճարտասանություն է. քաղաքագետ
Էն որ պնդում էին, թե Սահմանադրության փոփոխության շահառուն Ադրբեջանը չի, էն որ ասում էին, թե իբր Ադրբեջանի պահանջով չեն ուզում փոխել Սահմանադրությունը, էն որ ասում էին, թե իբր Անկախության հռչակագրին հղման մասը չի հանվելու, բա սրա՞ն ինչ կասեն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Արա Պողոսյանը:
«Կներեք, բայց դուք, ովքեր դեռ շարունակում են խաբել ժողովրդին, ընդամենը Ադրբեջանի, ցեղասպան Ալիեւի գործակիցներ եք։
Բոլորը, ովքեր պաշտպանում են Սահմանադրության փոփոխման անվան տակ Անկախության հռչակագրից հրաժարումը, Ալիևի գործակիցներ են, մնացածը ընդամենը սեփական դավաճանությունը քողարկելուն ուղղված ճարտասանություն է»: