Դուք կատարյալ «Ժիգուլի» եք, ժողովո՛ւրդ, դուք կրթվելու էլ տեղ չունեք. Հայկ Կոնջորյանն՝ ընդդիմությանը
ՔՊ-ական Հայկ Կոնջորյանը համոզված է, որ իրենք տարբերվում են:Անդրադառնալով Փաշինյանի, տիգիտության մասին արված հայտարարությանը, Կոնջորյանը նկատեց, որ իրենք ունեն ինքնահայեցման ունակություն։
«Վարչապետը, օրինակ, կարող է խոսել նաև մեր չիմացության մասին, իսկ դուք ունեիք վարչապետ, որն ասում էր՝ քաղաքականությամբ զբաղվելու համար խելք պետք չէ»,- ԱԺ-ում հայտարարեց Կոնջորյանը։
Նա նշեց, թե համացանցում մի կադր կար, որտեղ մեքենան բաժանված էր երկու մասի, մի կողմում «Մերսեդես» էր, մյուսում՝ «Ժիգուլի»։
Այդ տեսանյութում, ըստ Կոնջորյանի, ներկայացված էր, թե ինչպես էր «Մերսեդես»-ը տարիների ընթացքում կատարելագործվում, իսկ «Ժիգուլի»-ն բոլոր տարիներին նույնն էր ու գրված էր՝ «Ժիգուլի, ի սկզբանե կատարյալ»։
«Դուք ի սկզբանե կատարյալ «Ժիգուլի» եք, ժողովո՛ւրդ, դուք կրթվելու էլ տեղ չունեք, քաղաքական դինոզավր եք»,- դիմելով ընդդիմությանն ասաց ՔՊ-ականը։