Հայկ Մարտիրոսյանն ու Էլինա Դանիելյանը մասնակցում են Եվրոպայի ակումբային գավաթներինԱյս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Արմավիրի մարզպետՀամայնքներում ընդդիմադիր ուժի չառաջադրվելը ճնշումների արդյունք է. այլ կերպ չի կարող բացատրվել ՔՊ-ի` Հյուսիսկորեական ոճի միայնակ մասնակցությունը. ԻոաննիսյանԺամանակն է, որ Ուկրաինայի անունից բանակցություններ վարի մեկ ուրիշը․ Թրամփ Վայոց ձորում ընձառյուծ են ֆիքել, որին անվանել են Աղասի
«Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում. Գարեգին Պետրոսյան
Վթարի հետևանքով բազմաթիվ հասցեներում ջուր չի լինիՀանրային տրանսպորտում հայտնի միջադեպւի մասնակից տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆՔննարկվել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍուրեն Պապիկյանը մեկնել է ՉեխիաԳրիբոյեդով-Խորոնք ավտոճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ կա զnհՌուսաստանն ու Իրանը երբեք այնքան սերտ չեն համագործակցել, որքան հիմա. Աբբաս ԱրաղչիԱյսօր հնարավոր է անձրև«Սպասումով ապրում ենք, այն զգացողությունն է, որ հիմա Միշոս կզանգի կամ տուն կգա». մայոր Միքայել Աթոյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Քաշաթաղի շրջանի Սարատակ բնակավայրում, տուն «վերադարձել»... 50 օր անցՓաշինյանը կոչ է անում բողոքի ակցիաներ կազմակերպել Վաշինգտոնը կարող է անհապաղ ավարտել Իրանի դեմ ռազմական գործողությունը. Թրամփ
Գորիսում բժիշկները, մեկնելով կանչի, արձանագրել են 10 ամսական աղջկա մшհը
Ավտովթար․ բախվել են «Lexus»-ը և «Opel»-ը, վիրավոր կաԿոչ եմ անում քվեարկել այդ ՔՊ–ական թեկնածուի դեմ․ Կեցցե՛ ժողովրդավարությունը. ՓաշինյանԱնդրեասյանի կոռուպցիոներ ընկերուհին նոր պաշտոն է ստացել․ «Ժողովուրդ»Փարիզը շուտով կարող է դառնալ մահմեդական քաղաք. ԹրամփՀրաժարականագրության ժանրում նոր ոճ, որը դժվար է անգամ բնորոշել «քծնաքննադատություն». «Փաստ»Գիտության ոլորտում նոր ցնցումներ․ Փաշինյանը նոր նախագահ է ընտրել․ «Ժողովուրդ»Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ»7 մլն․ դրամ աշխատավարձ՝ առանց աշխատանքի ներկայանալու․ Ռուբեն Նազարեթյանը հավակնում է ՀՖՖ նախագահի պաշտոնին․ «Ժողովուրդ»Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ»Մինչև ժամը 17:00-ը լույս չի լինիՄոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել են. «Հրապարակ»Մարդիկ վճարել են, մեքենաները չեն ստացել․ «Էլդրայվը» ստացել է նախազգուշացում․ «Ժողովուրդ»Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ»Փաշինյանի իշխանության օրոք պետական թերթերը մեկը մյուսի հետևից փակվեցին․ հայկական տպագիր մամուլը ճգնաժամի առաջ է․ «Ժողովուրդ»Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»Փաշինյանը Ղազախստանն ու Ղրղզստանը շփոթել է և ազատել արարողակարգի պետին․ «Ժողովուրդ»ՔՊ թեկնածուն նախընտրական կաշառք է խոստանում, անչափահասներին օգտագործում. «Հրապարակ»Հանուն Դենիս Ջորկաեֆի՝ ՀՖՖ-ն արտահերթ նիստով «կանոն» է փոխում. Սիմիդյանի թեկնածուն՝ փոխնախագահ. «Ժողովուրդ»Արսեն Թորոսյանին թանկարժեք վագր են նվիրել. «Հրապարակ»Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ»Ինչու է Սամվել Կարապետյանին կալանքի տարած քննչական խմբի ղեկավարը լքել Քննչական կոմիտեն․ «Ժողովուրդ»«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին է մահացել. «Հրապարակ»Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ»Որն է Վանոյանի հեռացման պատճառը. «Հրապարակ»Ալ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղին Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱ Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2026» հատուկ զորավարժությունները ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերն ու Աֆղանստանից բխող ռիսկերը Թրամփը հայտարարել է Պուտինի և Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպում անցկացնելու մտադրության մասին ԵԱՏՄ-ն ընդլայնում է տնտեսական համագործակցությունը երրորդ երկրների հետ Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. ՓաշինյանԷմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է

Ինչպես 100 տարի առաջ, այնպես էլ հիմա, հասարակությունը պատասխանատու է երկրի կործանման համար. Դավիթ Անանյան

ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է․ «Հեռավոր 1921 թվականին Ավետիք Իսահակյանին ուղղված նամակում Հովհաննես Թումանյանը գրում է․ «Մենք թե դրսից, թե ներսից քանդեցինք մեր երկիրը։ Գլխավորապես մենք։ Մենք եմ ասում, և սրա մեջն է ճշմարտությունը։ Մի մասը խաչագող սրիկաներ, մի մասը գողեր ու ավազակներ, մի մասը ապիկար թշվառականներ, և չերևաց մի բազմություն, գոնե մի խմբակ, որ վերածնվող երկրի շունչն ու բարոյական կարողությունը հայտնաբերեր։ Էսքան աղետների ու պարտությունների մեջ ոչ մի մեղավոր չերևաց, ոչ ոք ոչ պատասխանի կանչվեց, ոչ պատասխան տվեց։ Եվ շարունակվում է․․․ Եվ ոչ մեկը գոնե անձնասպան չեղավ, որ ապացուցաներ, թե գոնե ամոթ ու խղճմտանք կա էս մարդկանց մեջ՝ էս ժողովրդի մեջ։ Բայց ես ի՞նչ եմ ասում՝ չկարողացան գոնե վշտանալ կամ վշտացած երևալ»։

Այս մտքերը, ցավալիորեն մարգարեական են, քանի որ պատմության անիվը պտտվելով դրանց մատուցում է իրենց ժամանակից 100 տարի անց էլ նույն կերպ արդիական։

Դրանք այսօր էլ հնչում են որպես դառը նախատինք՝ ուղղված հասարակությանը, որը, ինչպես հարյուր տարի առաջ, այնպես էլ հիմա, երկրի կործանման համար կրում է հավաքական պատասխանատվություն։ Ոչ միայն արտաքին հանգամանքներն են մեղավոր, այլև առաջին հերթին հենց ժողովուրդը, հանրությունը՝ նրանք, ովքեր իրենց գործողություններով կամ անգործությամբ թույլ են տվել բարոյական, հոգևոր ու սոցիալական անկում։

Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա աղետների մեջ ներգրավվածների մոտ սխալների անգիտակցությունը, ամոթի ու զղջման զգացումի բացակայությունը պրոյեկտվում է այսօրվա իրողությունների վրա, երբ քաղաքական գործիչների, էլիտաների և հենց հասարակության մոտ անձնական պատասխանատվության տոտալ բացակայություն է տիրում։ Սխալներն ուղղելու և արժեքները վերակենդանացնելու ցանկության փոխարեն գերակշռում է ցինիզմը, անտարբերությունը, անձնական շահի ձգտումը։

Հովհաննես Թումանյանի այս մտքերը պարտավոր ենք ընկալել որպես ավելի խորը ինքնաճանաչման կոչ, պետական կյանքում սեփական դերի նկատմամբ սթափ հայացք, կորցրած բարոյականության, հոգևոր հիմքերին վերադառնալու անհրաժեշտության մասին մտածելու հրամայական: Թումանյանի խոսքը պարզապես դատապարտում չէ․ նրա խոսքերը նպատակ ունեն յուրաքանչյուրի մոտ արթնացնել պատասխանատվության զգացում` պատասխանատվություն ոչ միայն սեփական արարքների, այլև հայրենի երկրի ճակատագրի համար»: