ՔՊ-ի պարտությունների ընթացքը շարունակվելու է. քաղաքագետ
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, անդրադառնալով Գյումրու ավագանու անդրանիկ նիստին ՔՊ-ականների չմասնակցելուն, գրում է.
«Ով չի կարողանում արժանապատիվ կերպով պարտվել, չի կարող և հաղթել։
Գյումրիում ՔՊ-ն բոյկոտեց Ավագանու առաջին նիստը, ըստ էության բոյկոտելով գյումրեցիների քվեն:
ՔՊ-ն, և իր անհավասարակշիռ ու ոչ ադեկվատ պարագլուխը դրանով ցույց տվեցին իրենց մանր, քինախնդիր, անարժապատիվ ու թուլամորթ էությունն, ինչը վաղուցվանից գաղտնիք էլ չէր:
ՔՊ-ի պարտությունների ընթացքը շարունակվելու է»։