ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանը հերքել է Եվրոպայից 40 հազար ամերիկացի զինծառայող դուրս բերելու ծրագրերըՆավթի ռազմավարական պաշարները խիստ նվազել են ՌԴ ավիացիոն գլխավոր գիտական կենտրոնի գլխավոր տնօրենին խարդախության գործով ուղարկել են քննչական մեկուսարանՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մեկնել է Կիպրոս` Ազգերի լիգայի ընտրական փուլի հաջորդ խաղինԱնձրեւային օրերի քանակով ռեկորդ է գրանցվելՆԳ նախարարությանը կից խորհրդում քննարկվել են Երևանում խցանումների նվազեցման լուծումներըԹրամփը դժգոհել է Fox News-ից․ «Նրանք կրկին ու կրկին ամբողջությամբ բացասական նարատիվն են կրկնում»Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի էՀայ-ռուսական կապերը քաղաքականությունից վեր են․ ՇվիդկոյԱրցախ TV-ն կարճատև դադարից հետո հանդես կգա օպերատիվ լրատվությամբ, որակյալ հեռուստանախագծերովՔննարկվել են մաքսային ոլորտի օրենսդրական կարգավորումների բարելավմանն ուղղված նախագծերԵվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարԲրիտանիայի վերադարձը ԵՄ հիանալի նորություն կլիներ. ՄակրոնՀամահայկական ամառային իններորդ խաղեր. կայացել է միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստըԻրանում առաջին անգամ ռազմական պատրաստություն են անցկացրել կին կամավորների համար«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՈրտե՞ղ է գտնվում Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացին. փաստաբանը մանրամասներ է ներկայացրել. Sputnik ԱրմենիաԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներՇոգից մահացությունները 63%-ով աճել են՝ 1990-ականներից ի վեր․ ԱՀԿԹուրքիան և Ադրբեջանը կստորագրեն ավելի քան կես միլիարդ դոլարի պաշտպանական ոլորտի համաձայնագիր«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԶոհված զինծառայողի մոր կյանքը փրկելու համար մնացել է 1,6 միլիոն դրամ․ դրամահավաքի վերջին փուլըՀոկտեմբերի 1-ին ուսումնական թռիչքների պատճառով Գյումրիում, Թալինում և Արթիկում կլսվեն պայթյունանման ձայներ. ՊՆ«Սա արդեն ռեկորդ է». ՀԱՀ-ն 9 ամսում երրորդ անգամ կանչել է ԱՄՆ դեսպանինՀայաստանի և Խորվաթիայի առողջապահության նախարարները քննարկել են համակարգի կառավարմանն առնչվող հարցեր«Արևմտյան Ադրբեջան» կոնցեպցիան անհամատեղելի է տարածքային ամբողջականության ճանաչման հետ․ ՍուրենյանցԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքՔննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման և հարմարեցման լրամշակված նախագիծըԱլեքսան Ալեքսանյանի խափանման միջոց կալանքը փոխարինվել է տնային կալանքով և բացակայելու արգելքովԱմերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունումԱնհրաժեշտություն է առաջացել ընդլայնել «Զվարթնոց» օդանավակայանի թողունակությունը. Դավիթ ԽուդաթյանԱռգրավվել է մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա․ ՆԳՆՀՀ Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄԱշխատանքային կենսաթոշակի նշանակման դիմումների որոշումներն այսուհետև կուղարկվեն SMS-ի միջոցովԱրագածոտնի թեմի այս շաբաթվա միասնական ժամերգությունը կկատարվի Երնջատափ գյուղի Սուրբ Նշան եկեղեցումՀոկտեմբերի 1-ին որոշ հասցեներում լույս չի լինիԿառուցվելու է 272 մետրանոց էստակադա և երկու ուղեանց․ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը կվերակառուցվիՊԵԿ բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգության նոր դեպքերՓաշինյանը Նյու Յորք էր ժամանել ՄԱԿ-ում ելույթ ունենալո՞ւ, թե՞ ամերիկահայ ուսանողներին պառակտելու նպատակով. Սասունյան
Ադրբեջանի կողմից հայկական մշակութային օբյեկտները «Կովկասյան Աղվանքի» ժառանգություն ներկայացնելը հայկական ժառանգության ինքնության ժխտման համակարգային քաղաքականություն է
Տրվել է Արտաշատի խճուղի - Մ2 - Հ8 - Նորագավիթի 1-ին փողոց խաչմերուկի շինարարության մեկնարկըՔննարկվել են Հայաստանի և Իրանի միջև արդյունաբերական ավանների բնագավառում համագործակցության զարգացման հեռանկարներըԻրաքյան Քուրդիստանում նշվել է Հայաստանի անկախության օրըԴատախազական ներգործության արդյունքում՝ Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Զովունի բնակավայրում գտնվող 690 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
«Հայաքվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի ֆոտոթակարդը հերթական անգամ արձանագրել է գորշ արջին (տեսանյութ)
Սկեսուրի նվաստացումներին չի դիմացել և ինքնասպան է եղել. նախաքննությունն ավարտվել էԱշխարհի բուհերի վարկանիշում Հայաստանից 2 համալսարան է ընդգրկվելՄակրոնի կինը տղամարդու անունով է իրեն ներկայացրելԴատախազությունը պահանջում է Պետական եկամուտների կոմիտեում տարբեր պաշտոններ զբաղեցրած Աշոտ Արզումանյանից հօգուտ պետության բռնшգանձել շուրջ 20 անշարժ և շարժական գույք, շուրջ 1,6 միլիարդ դրամ
Հասարակություն

Կարևորվել է Հայաստան-Եվրամիություն-Եվրոպայի խորհուրդ ձևաչափով իրականացվող ԳԼԿ ծրագիրը

Ապրիլի 15-ին Երևանում տեղի է ունեցել Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ) Եվրոպայի խորհրդի և Եվրամիության համատեղ նախաձեռնության 2023-2027թթ. Հայաստանի ծրագրի ընթացքը համակարգող միջգերատեսչական կոմիտեի հերթական՝ երրորդ նիստը:

Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԳ նախարարության Եվրոպայի վարչության պետ Սամվել Մկրտչյանը, Եվրոպայի խորհրդի քարտուղարության Ծրագրերի դեպարտամենտի ղեկավար Շնուց Դյուռը, ՀՀ-ում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն և Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը:

Նիստին մասնակցել են նաև ՀՀ շահառու գերատեսչությունների և կառույցների՝ Արդարադատության նախարարության, Դատախազության, Վճռաբեկ դատարանի, ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության, Կենտրոնական բանկի, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, Արդարադատության ակադեմիայի, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի բարձրաստիճան ներկայացուցիչներ, ԵԽ քարտուղարության պատասխանատուներ, քաղհասարակության ներկայացուցիչներ:

Իր ելույթում Սամվել Մկրտչյանը կարևորել է Հայաստան-Եվրամիություն-Եվրոպայի խորհուրդ ձևաչափով իրականացվող ԳԼԿ ծրագիրը, որը հաջողությամբ փոխլրացնում է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ  2023-2026թթ. Գործողությունների ծրագիրը՝ նպաստելով դատաիրավական համակարգի արդյունավետության բարձրացման, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդման ուղղությամբ ընթացող ՀՀ կառավարության խորքային բարեփոխումներին, ինչպես նաև Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի իրականացմանը և ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնմանը։

Նիստի ընթացքում ամփոփվել է ԳԼԿ 2023-2027թթ. Հայաստանի ծրագրի կատարման ընթացքը, վեր են հանվել առկա կարիքները, համաձայնեցվել առաջնահերթ գործողությունները: Մասնակիցները ողջունել են ԳԼԿ ծրագրերի շրջանակներում արձանագրված  ձեռքբերումները և շոշափելի արդյունքները։  

Ներկաները վերահաստատել են 2014թ.-ից մեկնարկած Եվրոպայի խորհրդի և Եվրամիության համատեղ նախաձեռնության շրջանակում Հայաստանում ԳԼԿ ծրագրի արդյունավետությունը և դրա շարունակակականության անհրաժեշտությունը՝ ի նպաստ ՀՀ կայուն ժողովրդավարական առաջընթացի ապահովման։

Ծանոթագրություն․ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ) Եվրոպայի խորհրդի և Եվրամիության համատեղ ծրագիրը, որը ստեղծվել է ԵՄ Արևելյան գործընկերության երկրների համար, գործում է 2014թ.-ից՝ նպատակ ունենալով փոխլրացնել տվյալ երկրների ժողովրդավարական բարեփոխումներին ուղղված Եվրոպայի խորհրդի Գործողությունների ծրագրերը: ԳԼԿ ծրագրերի հիմնական մասը ֆինանսավորվում է ԵՄ-ի, իրագործվում՝ ԵԽ-ի կողմից: Հայաստանի համար ԳԼԿ առաջին ծրագիրն ընդգրկել է 2015-2018թթ., երկրորդը՝ 2019-2022թթ. ժամանակահատվածը: Ընթացիկ 2023-2027թթ. ծրագրի շրջանակում ԵԽ Երևանյան գրասենյակի աջակցությամբ իրականանում են հետևյալ ծրագրերը.

-       Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին

-       Տնտեսական հանցագործությունների արդյունավետ կանխարգելում և դրանց դեմ պայքար

-       Հավասարության խթանում և խտրականության դեմ պայքար

-       Արդարադատության հասանելիությունը կանանց համար, պայքար կանանց բռնության դեմ

Տեղեկանք՝ 2025թ. ապրիլի դրությամբ ԳԼԿ 2023-2027թթ. Հայաստանի ծրագրի արդյունքների մասին։