«Ժողովուրդ». Դավիթ Տոնոյանի գործը մոտենում է ավարտական փուլին«Փաստ». Ինչո՞ւ է Ռուսաստանը պատժում հայ ժողովրդին «Հրապարակ»․ Վերցնե՞լ, թե՞ չվերցնել մանդատները․ ընդդիմությունը բախտորոշ ընտրության առջև է«Ժողովուրդ». ԱԺ նախագահ կընտրեն, վարչապետ ու կառավարության կազմը կորոշի Նիկոլ Փաշինյանը«Փաստ». Պետական ապարատի ամենաազդեցիկ «ֆիգուրը» մնում է տեղում
ԱԺ մուտք գործած ընդդիմադիր ուժերը հնարավորինս արագ պետք է միմյանց հետ խոսեն, ներդաշնակեցնեն անելիքներն ու որոշում կայացնեն` իշխանությանը զերծ պահելով նախաձեռնություն վերցնելուց. Աբրահամյան
«Հրապարակ»․ Առուշ Առուշանյանը շարունակում է հաշվեհարդարը«Հրապարակ»․ Իշխանությունը հետընտրական «չիստկա» է անումԱԺ պատվիրակությունը Ստրասբուրգ կմեկնի՝ ԵԽԽՎ նիստերին մասնակցելու համարՊարսից ծոցի երկրները պահանջել են պատասխանատվության կանչել Իրանին՝ արաբական պետություններին հասցված հարվածների համարԻնչպես ընտրել անվտանգ և որակյալ պաղպաղակ․ ՍԱՏՄ-ի խորհուրդներըԱլ-Զաիդին վերահաստատել է Իրաքի հանձնառությունը՝ կառուցելու լայն գործընկերություն Հայաստանի հետԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցումԱրտակարգ դեպք՝ Տավուշի մարզում․ Այրում բնակավայրում բախվել են բեռնատար գնացքն ու «Mercedes»-ըՄոսկվայում նշել են, թե որն է ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնման բանալինԿոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիներըԱրմավիրի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Dodge»-ը․ 5 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր էԿոպիրկինը Մոսկվայում խորհրդակցություններից հետո վերադարձել է Երևան և վերսկսել իր պարտականություններըՊուտինը ստորագրել է երկիրը լքած ռուսաստանցիների գույքի կալանավորման հնարավորության մասին օրենքըՎանդալիզմ Գյումրիում․ անհայտ անձինք «Մայր Հայաստան» հուշահամալիրի ոսկեգույն տառերը պոկել, նետել են աղբամանըԵս հպարտ եմ, որ աջակցել եմ Փաշինյանի վերընտրմանը․ ԹրամփԼյուքսեմբուրգը շնորհավորել է Հայաստանին և խորհրդարանական ընտրությունները հաջողված համարելԴատարանը բավարարել է Բագրատ Սրբազանի հայցն ընդդեմ Ստյոպա ՍաֆարյանիՀունիսի 11-ին ջուր չի լինելու․ հասցեներՇնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Դիլիջանի եկեղեցու կառուցմանըԵԱՏՄ-ն չի հանդուրժի Հայաստանի դիրքորոշումը. Մարիա ԶախարովաՎերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին ավելացել է 140 ձայնՃամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներԲարսելոնան որոշում է կայացրել Ռեշֆորդի վերաբերյալՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Պորտուգալիայի Ազգային օրվա առթիվՎաշինգտոնը շատ մոտ է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ երկարաժամկետ համաձայնագրի հասնելուն. ՎենսՕմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվելԵղեք ուշադիր․ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է«Վալերի Ֆուդ»-ի արտադրամասում արձանագրվել են սանիտարական խախտումներ«Փյունիկի» տարբերանշանի վրա կրկին կպատկերվի 10 և ավելի չեմպիոնական տիտղոսները խորհրդանշող աստղըԱՄՆ-ն կստանա «Իրանի նավթի կեսը» որպես երկրի վերականգնման փոխհատուցում․ ԹրամփԱրթուր Օսիպյանը ազատ կարձակվիԱպարանի ջրամբարը վերջին տասնամյակում գրանցել է առավելագույն լցվածությունըՊուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունըԱրտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողությունԱնկարան թույլ չի տա իրականացնել «Մեծ Իսրայելի» գաղափարը. ԷրդողանԵրևանից Սևան ուղղությամբ Չարենցավան-Քաղսի ճանապարհահատվածը ժամանակավորապես կփակվի երթևեկության համարԿարևորում եմ Հայաստանի և Պորտուգալիայի միջև փոխադարձ հարգանքի վրա խարսխված հարաբերություններըՄտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է պատերազմի օրերին իր ելույթըՄԻՊ-ն այցելել է հացադուլ հայտարարած Օսիպյանին. քննարկվել է այլընտրանքային խափանման միջոցի հարցըԱնազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի համար աղոթք կբարձրացվիՆիկոլները երբեք ժողովրդավարական ճանապարհով չեն հրաժարվի իշխանությունից․ Մետաքսե ՀակոբյանՀայ հասարակությունը շարունակում է պահանջել Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացում. Մարիա ԶախարովաՄի կողմ պետք է դրվեն «առաջնորդների» էգոիզմը, դատարկ, ոչ հիմնավոր մեծամտությունը. քաղաքագետԿվերադարձվի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը
Մամուլ

Եթե 2013-ից 2018 ինչ-որ բան «չէր փոխվել», ապա 7 տարի անց ավելի է խորացել. իշխանության խոստումները՝ մամուլում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«2019 թվականին Գյումրի կատարած այցի ժամանակ 41 համարի կոշիկ նվեր ստացած, սակայն 42 համարի կոշիկ հագնող վարչապետը ուրացել է հետհեղափոխական խոստումները։

2019 թվականի ապրիլի 5-ին Գյումրու Ավտոկայանի տնակային 104-րդ ավանում առկա 164 տնակների բնակիչներին Փաշինյանը խնդրել էր սպասել, մինչեւ տնակների օրինականության ու պետության կողմից նրանց նկատմամբ պարտավորությունների վերաբերյալ հարցերը կստանան իրենց պատասխանները։

Խոստումից անցել է 6 տարի, հեղափոխությունից՝ 7, Սպիտակի երկրաշարժից՝ 37 տարի, սակայն մինչեւ այսօր 20-ից ավելի ընտանիք սպասում է բնակարանների սեփականության բաղձալի վկայականին, իսկ մի մասը նոր տուն ստանալու հույսով 37 տարի ապրում է «վագոնում»։

2013 թվականին Նիկոլ Փաշինյանի օրաթերթը իրեն հատուկ ձեռագրով գրել էր. (https://armtimes.com/hy/article/46517). «Չնայած նախ Ռոբերտ Քոչարյանի, հետո Սերժ Սարգսյանի` Գյումրին զարգացման գոտի դարձնելու հայտարարություններին` արվեստների քաղաքում այսօր արդյունաբերություն չկա, աղքատությունը ամենաբարձրն է Հայաստանում` 45-47 տոկոս, արտագաղթի տեմպը նվազելու միտում չունի, իսկ ավելի քան 4000 ընտանիք վագոն-տնակում է ապրում: Եթե մոտակա տարիներին նրանց հարցը չլուծվի, 10 տարի հետո կունենանք ոչ թե 4000, այլ 7000 անօթեւան ընտանիք»:

Եթե Գյումրիում 2013 թվականից մինչեւ 2018 թվական ինչ-որ բան «չէր փոխվել», ապա 7 տարի անց ամեն բան ավելի է խորացել։

«Ժողովուրդ» օրաթերթին գյումրեցիները պատմեցին, որ հեղափոխական 4 քաղաքապետերն էլ կաբինետներից դուրս են արել իրենց՝ տան թղթերով հանդերձ, ասել են, որ սպասեն, իսկ իշխանության խոստումները մնացել են միայն մամուլի էջերում։

Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով «Գյումրու օր-2019» տոնական համերգի ժամանակ, ասել էր. «Եվ ուզում եմ ամենակարեւոր արձանագրումն անել. մենք պետք է փոխենք Գյումրիի ընկալումը։ Բավակա՛ն է՝ մենք Գյումրի ասելով հասկանանք աղետի գոտի, որովհետեւ Գյումրին աղետի գոտի չէ»։

Գյումրին հիմա այնքանով է աղետի գոտի, որ աշխատատեղեր չկան, քաղաքի կեսն արտագնա աշխատանքի է, եւ սա չկատարված խոստումներից մեկն է։ Գյումրին աղետի գոտի է, որովհետեւ աշխատատեղերի քանակը չի բավականացնում գյումրեցիներին, 1000 դրամով ավելացված՝ 38 հազար դրամ կազմող թոշակով 82 ամյա կինը Գյումրու վագոն-տնակում քաղցած է գիշերում։

Ստացվում է, որ «հատիկ առ հատիկի» էյֆորիայի մեջ Փաշինյանը մոռացել է հեղափոխական սկզբունքները եւ նախընտրական խոստումները։

Հարցական է, թե ընդդիմության հաղթանակից հետո Փաշինյանը Գյումրու «ապաքինման» մասին կխոսի նույն ջանասիրությամբ»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում