Թեհրանը պատրաստ է նպաստել Երեւանի և Բաքվի միջև խաղաղության հաստատմանը. Իրանի փոխարտգործնախարար
Թեհրանը հավատարիմ է իր հարեւան երկրների հետ բարիդրացիությանը և պատրաստ է աջակցել Երևանին և Բաքվին խաղաղության հասնելու համար։
Այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին։
Նա ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կարևորությունը տարածաշրջանային կայունության համար և կոչ է արել երկու երկրներին կենտրոնանալ ապագայի վրա։
Իրանի փոխարտգործնախարարը նշել է, որ խաղաղ ապագա ապահովելու համար անհրաժեշտ է տարածաշրջանային համագործակցություն՝ հիմնված փոխադարձ հարգանքի և միջազգային իրավունքի վրա։