Թբիլիսիում մեկնարկել է ՀՀ-ի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ փոխնախարարների հանդիպումը. ՀՀ-ն ներկայացնում է Վահան Կոստանյանը
Թբիլիսիում մեկնարկել է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարների եռակողմ հանդիպումը: Այս մասին հայտնել է ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը:
Բանակցություններում հայկական կողմը ներկայացնում է փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը, վրացական կողմը՝ Վրաստանի փոխարտգործնախարար Լաշա Դարսալիան, ադրբեջանական կողմը՝ Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը:
Այսօր ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Թբիլիսիում նախատեսվում է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների տեղակալների եռակողմ հանդիպում՝ նվիրված տարածաշրջանային համագործակցության հեռանկարներին: