Լուկաշենկոն ազատել է Հայաստանում Բելառուսի դեսպանին
Ալեքսանդր Կոնյուկն ազատվել է Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։ Համապատասխան հրամանագիրը երկրի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է ապրիլի 17-ին։
Բելառուսի նախագահը մեկ այլ հրամանագրով Վյաչեսլավ Բրիլին ազատել է Նիգերիայում և միաժամանակ Գանայում, Կամերունում և Կոտ դ'Իվուարում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։