Ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի «ցուցմունքները»
Բաքվում կայացել է ապօրինի կալանքի տակ պահվող Արցախի նախկին ղեկավարների հերթական «դատական նիստը»։
Ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի «ցուցմունքները»:
Ըստ տեղեկությունների, Արցախի նախկին նախագահն, իբր, պատմել է, թե ինչպես և ինչ պայմաններում են ադրբեջանցիները հեռացել Ստեփանակերտից, երբ է նա ծանոթացել Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Բաբայանի և այլ գործիչների հետ: Ղուկասյանից հետո ելույթ են ունեցել այսպես կոչված «տուժածները»։
Հաջորդ նիստը տեղի կունենա ապրիլի 18-ին: